Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իշխանությունը մտադիր է ԱԳՆ գլխավոր քարտուղարին խիստ պատժել. նա տարբեր ծառայություններ է մատուցել օլիգարխներին

Իշխանությունը մտադիր է ԱԳՆ գլխավոր քարտուղարին խիստ պատժել. նա տարբեր ծառայություններ է մատուցել օլիգարխներին
25.04.2019 | 13:01

«Ժամանակը» գրում է. «ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Իշխանությունները հավաստի տեղեկություններ ունեն, որ Մելիքյանն իր պաշտոնական դիրքն ու կապերն օգտագործելով՝ տարբեր ծառայություններ է մատուցում օլիգարխներին: Իշխանությունը մտադիր է ոչ միայն պաշտոնազրկել Մելիքյանին, այլև պատժի ավելի խիստ միջոցներ կիրառել»:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ