Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՄԻԵԴ. 2008-ին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղ հավաքների ազատությունը խախտվել է

ՄԻԵԴ. 2008-ին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղ հավաքների ազատությունը խախտվել է
25.04.2019 | 19:45

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով այսօր հրապարակած վճռով արձանագրել է, որ 2008-ի մարտյան հավաքի խաղաղ բնույթը հերքող որևէ ապացույց Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել: Գործը ՄԻԵԴ-ում ներկայացրած փաստաբան Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ Եվրադատարանը, հիմք ընդունելով «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով իր նախկին դիրքորոշումը, եզրահանգել է՝ խաղաղ հավաքի ցրումը հիմնավորված չի եղել, վկայակոչվել են կասկածելի հանգամանքներ, ուժային միջամտությունից առաջ նախապես զգուշացում չի եղել։ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ 2008-ին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղ հավաքների ազատությունը խախտվել է:

«Մարտի 1-ի վաղ առավոտյան նստացույցը, որը որպես խաղաղ հավաք է գնահատվում, ցրելը, մանավանդ էնպիսի ուժային միջամտությամբ, ինչպիսին դրսևորվել է այդ օրն առավոտյան, լիովին հակասահմանադրական ու հակաօրինական է եղել», - ասաց Գրիգորյանը։ Հարցին՝ եթե հետագայում Ռոբերտ Քոչարյանի գործով ներպետական դատարանում քննվող՝ սահմանադրական կարգի տապալման գործը գնա ՄԻԵԴ, այս նախադեպերը հաշվի կառնվե՞ն՝ Տեր-Պետրոսյանի գործով, Սաղաթելյանի գործով, փաստաբանը պատասխանեց. «Սրանք կոնտեքստուալ ապացույցներ են, այո, սրանք կոնտեքստը հիմնավորող ապացույցներ են»։


Լևոն Տեր-Պետրոսյանի դեռ 2008 թվականի օգոստոսին ՄԻԵԴ ներկայացված դիմումը վերաբերում էր նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանն ու արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, Տեր-Պերոսյանի Ազատության հրապարակում ձերբակալությանը և ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008-ի մարտի 1-20-ը ժամանակահատվածում:

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ