Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հայկ Գևորգյանը փաստ է ներկայացնում՝ պնդելով, որ Ծառուկյանը «ԱրարատՑեմենտը» ձեռք է բերել 200 հազար դոլարով

Հայկ Գևորգյանը փաստ է ներկայացնում՝ պնդելով, որ Ծառուկյանը «ԱրարատՑեմենտը» ձեռք է բերել 200 հազար դոլարով
25.04.2019 | 19:57

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Իշխող «Իմ քայլից» պատգամավոր Հայկ Գևորգյանը Ազգային ժողովում կառավարության որոշումներով է փաստել, որ Ծառուկյանը գործարանը 17 տարի առաջ ձեռք է բերել 200 հազար դոլարով: Սա այն դեպքում, երբ ժամանակին մերժվել է 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը:


«Խոսքը գնում է 2002-ի 1465Ա որոշման, կառավարության որոշման մասին, որտեղ երկրորդ կետով նշվում է, որ բաժնետոմսերի գինը սահմանված է 200 հազար դոլար։ Իրենց կայքում դրված է, որ 2002-ին գործարանը անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002-ին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, սակայն դրա հիմնադիրը օֆշորային ընկերություն է», - նշեց Գևորգյանը։ Հայկ Գևորգյանն այս մասին առաջին անգամ հայտարարել էր Ազգային ժողովում անցած շաբաթ, ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկման ժամանակ: Ծառուկյանն էլ խոստացավ գործարանը նվիրել Հայկ Գևորգյանին, եթե նա ապացուցի, որ գործարանը այդ գնով է ձեռք բերվել: «Ես կմեջբերեի էդ կառավարության որոշման նաև մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարանին», - այսօր ընդգծեց Գևորգյանը։


ԲՀԿ-ական Մելքումյանը հակադարձեց՝ թվարկելով մարված պարտքերը. «Գինը օտարվող պետական գույքի չի որոշվում միայն այն դրամական միջոցով, որը ներկայացվում է։ Այդ 200 հազարին գումարվել է 6 միլիոն 866 հազար դոլարը, որը գազի և հոսանքի պարտքերն են ամբողջական։ Սրանք եթե գումարենք, մոտ 10 միլիոն դոլարի գնագոյացման ամբողջություն է»։

Դիտվել է՝ 259

Մեկնաբանություններ