Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջորջ և Քերոլայն Նաջարյանները կդիտարկեն Գյումրիի վերականգնման գործում ներդրում ունենալու հարցը

Ջորջ և Քերոլայն Նաջարյանները կդիտարկեն Գյումրիի վերականգնման գործում ներդրում ունենալու հարցը
25.04.2019 | 20:22

Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններն են քննարկվել բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների հետ նախագահ Արմեն Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ: Բարերարները, որ տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացրել Գյումրիում, նշել են, որ կդիտարկեն քաղաքի վերականգնման գործում իրենց ներդրումն ունենալու հարցը:

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ