Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդմոն Մարուքյան. Պատշպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, ապա գոնե մի ասեք, որ հայ-ռուսական փայլուն հարաբերություններ կան

Էդմոն Մարուքյան. Պատշպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, ապա գոնե մի ասեք, որ հայ-ռուսական փայլուն հարաբերություններ կան
25.04.2019 | 20:34

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին և նշեց, որ իշխանությունները մշտապես շեշտում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը փայլուն հարաբերություններ ունեն։ Մինչդեռ այս պնդումը, ըստ պատգամավորի, հիմնավոր չէ։ «Ասում են՝ ունենք փայլուն հարաբերություներ, փայլուն է, ուղղակի չեք պատկերացնում, թե ինչքան է փայլուն, բայց մեկ էլ պարզվում է, որ վերջին մի քանի ամիսներին միայն հայ վարորդներին են կանգնեցնում Ռուսաստանի Դաշնությունում և թույլ չեն տալիս, որ վարեն մեքենաները»,- ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ կառավարությունն է ասում, որ հարցը շուտով կլուծվի, խոսք են տվել, ընթացքի մեջ է, բայց տեղաշարժ չկա։ «Այս պրիմիտիվ, տարրական հարցը մինչև այսօր իշխանությունը չի կարողացել լուծել, հազարավոր նամակներ եմ ստանում ու չգիտեմ ինչ պատասխանեմ։ Ի՞նչն է փայլուն, էդ որտեղ են հարաբերությունները փայլուն, գոնե մի ասեք էլի։ Այո, այդ հարցով կառավարությանը կոչ եմ անում զբաղվել»,-ասաց նա։ Էդմոն Մարուքյանը նշեց, թե միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ամեն անկարևոր հարցից խոսել են, մինչդեռ այդ հարցը օրակարգում չի եղել։ «Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան»,-ասաց նա։

Դիտվել է՝ 274

Մեկնաբանություններ