Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վարչապետը մամուլ չի կարդում

Վարչապետը մամուլ չի կարդում
14.05.2019 | 00:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը որևէ հարցում չսխալվող, ոչ մի տեղ չսայթաքող, թերություններ չունեցող իշխանության մասին էր: Կրկին մի քանի ժամ տևած ասուլիսի ժամանակ իրեն հատուկ ոճով Փաշինյանը բավական «կուլտուրական ձևով» բոլոր հարցերին ոչ կոնկրետ, ցրողական պատասխան տվեց. կարճ հարցեր, երկար պատասխաններ: Նրա ներկայացրած հարյուր փաստին հատ առ հատ կարելի է անդրադառնալ, լրագրողների հետ հարցուպատասխանին` նույնպես, բայց անդրադառնամ ինձ համար ամենահետաքրքիր դրվագին: Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի լատինատառ նամակներին ու փաստաթղթաշրջանառությանը: Մոտ երկու ամիս առաջ էի լուրը գրել, ինչից հետո այն տարածվել էր համացանցով մեկ ու մեծ արձագանք ստացել: Ռևազյանը, իհարկե, չէր անդրադարձել դրան, որովհետև հերքելու հակափաստարկ չուներ: Ի տարբերություն նրա՝ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ հարցին ըստ էության պատասխանելու, փորձեց ջրից չոր դուրս բերել Ռևազյանին. նախ վստահեցրեց, թե քաղավիացիայի պետի և իր նամակագրությունը մշտապես հայերենով է եղել, ապա նշեց՝ լատինատառը ցավալի ընդունել պետք չէ, համացանցում մեծ մասամբ այդ կերպ են հաղորդակցվում: Դա էլ բավարար չէր՝ Փաշինյանն անկեղծացավ, որ ինքը լուրից տեղյակ չէ: Սերժ Սարգսյանին իրավիճակին չտիրապետելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, նույն կարգավիճակում է հայտնվել` մամուլ չի կարդում ու աչք է փակում իր թիմի հասցեին արվող քննադատությունների վրա:

Համացանցում շատերը, ցավոք, լատինատառ են գրում, բայց դա արդարացում չէ պետական պաշտոնյայի՝ հայերենի չիմացության համար: Հատկապես այն դեպքում, երբ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կոնստանտին Օրբելյանի` հայերենի ոչ բավարար իմացությունը «մաքրամաքուր» մայրենիով հաղորդակցվող նորեկները մատի փաթաթան էին սարքել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ