Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը
25.05.2019 | 14:59

Մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր կնքվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև: Հուշագիրը ստորագրեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման: Հուշագրով կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում: Երկու փառատոների կազմակերպչական կառույցները՝ ինքնուրույն, բայց մշտական կապի մեջ, աշխատելու են իրենց երկրներում համապատասխան ծրագրերում կինոյի բաժիններ բացելու ուղղությամբ՝ երաշխավորելու համար իտալական կինոյի բաժին «Ոսկե ծիրան»-ում և հայկական կինոյի օր «Սուդեստիվալ»-ում: Հուշագիրը ուժի մեջ կլինի երեք տարի ժամկետով՝ միչև փառատոնի 2023 թ. թողարկման ավարտը: Հուշագիրը ենթակա կլինի վերականգնման 2023 թ. թողարկումից հետո՝ պայմանով, որ կողմերը հավասարապես բավարարված կլինեն համագործակցություններից և դրանց մշակութային արդյունքներից: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հուշագրի կնքման արարողությանն ընդգծեց, որ Իտալիայում մասնակցել է «Սուդեստիվալին» և հիացած է եղել տեղի հյուրընկալությամբ:

Հուշագրի ստորագրմամբ էլ երկուստեք կապն է՛լ ավելի կամրապնդվի, ինչը Հարություն Խաչատրյանը կարևոր է համարում: «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման առանձնահատուկ շեշտեց, որ ինքը և Հարություն Խաչատրյանը կարծում են, որ կինոն յուրահատուկ հանդիպումների և միմյանց ճանաչելու լավագույն միջոցն է: «Միմյանց ճանաչելու համար կարևոր է, որ Հայաստանն իր բաժինն ունենա «Սուդեստիվալի» շրջանակում, ինչը շատ կարևոր կլինի նաև Իտալիայում հայկական համայնքի համար»,- ասաց Միկելե Սուման՝ հավելելով, որ «Սուդեստիվալ»-ը հիմնականում զբաղվում է ժամանակակից իտալական կինոյով, այնպես որ իրենք կարող են հայկական փառատոնին ներկայացնել թարմացված իտալական ֆիլմեր: Ի դեպ, մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում: Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։ Երկու փառատոնների միջև հուշագրի ստորագրման գործում մեծ է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի ավանդը, որը ևս ներկա էր ստորագրման արարողությանը: «Հայաստանը և Իտալիան ունեն հարուստ կինո, և դա նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մեծագույն հաջողություններ եմ մաղթում երկու փառատոներին, և պատրաստ եմ ցուցաբերել իմ օժանդակությունը»,-ասաց դեսպանը: Ի դեպ, իտալական կինոն և իտալացի գործիչներն անմասն չեն մնա այս տարվա «Ոսկե ծիրան»-ից, իսկ թե ինչի մասին է խոսքը՝ փառատոնի կազմակերպիչները կհայտնեն առաջիկայում:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ