Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 8000 քաղաքացի

ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 8000 քաղաքացի
17.06.2019 | 12:05

ՀՀ 8000 քաղաքացի ՔՊԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել՝ հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նորընտիր վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: «Մենք ունենք մոտ 8000 դիմում, բայց պետք է մեխանիզմներ ստեղծենք, հասկանանք, թե այդ 8000-ից ովքեր են մեր գաղափարական գիծը կիսում. հենց այդ անձինք էլ կդառնան մեր կուսակցական ընկերները: ՔՊ-ն մասսայական կուսակցություն չի լինելու»,- ասաց Պապիկյանը:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ