Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Որ չեք կարողանում աշխատել, ինչու՞ եք կառչել աթոռից

Որ չեք կարողանում աշխատել, ինչու՞ եք կառչել աթոռից
09.07.2019 | 01:09

Երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ աղբ լցնելով մուտքի առաջ։ Այս մեկ տարվա ընթացքում Երևանի դերասան քաղաքապետը չկարողացավ անգամ աղբի հարցը լուծել, մայրաքաղաքն աղբի մեջ կորած է, խոտն ու ծաղիկը անջուր չորացել են, փոխարենը ծառերի տակ կարող ես հայտնաբերել աղբերի կույտեր։ Քաղաքի մաքրությունն անմխիթար վիճակում է, ու այս խնդիրը ներկայացնելու, բարձրաձայնելու համար ամենևին չարժե մարդկանց բերման ենթարկել, հարկավոր է ընդամենը խնդիրը լուծել։ Իսկ երևանցին ու՞մ բերման ենթարկի, որ ամեն օր իր փողոցում ու համայնքում աղբի կույտեր են։


Քաղաքապետարանում, սակայն, «օգնող ձեռքերին» էլ են մերժում։ Մեր տեղեկություններով, այս ընթացքում տարբեր ներդրողներ իրենց նախագծերն են ներկայացրել քաղաքապետին, սակայն վերջինս չի արձագանքել է, հստակ որևէ պատասխան չի տվել գործարարներին։ Այս իրավիճակն ուղղակի անհասկանալի, եթե գործից գլուխ չեն հանում, ինչու՞ են, ինչպես Փաշինյանն է ասում, կառչել պաշտոնից։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ