Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ասողը տերպետրոսյանականների թիմն է

Ասողը տերպետրոսյանականների թիմն է
12.07.2019 | 01:00

Այն խոսակցությունները, որ տերպետրոսյանական ազդեցությունը փաշինյանական իշխանության օրոք զգալիորեն աճել է, հաստատում են նաև իշխանության ներսից եկած տվյալները։ Ըստ այդմ, ամբողջ քարոզչական քաղաքականությունը Հանրային հեռուստատեսությունում համակարգում է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Անմիջականորեն նա է հրահանգում, թե ինչի վրա պետք է շեշտը դնել լրատվական քարոզչական հաղորդումներում, ում հրավիրել հաղորդումների, և ովքեր են սև ցուցակում։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ