Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անգելա Մերկել. Ես ստիպված եմ այսպես ապրել

Անգելա Մերկել. Ես ստիպված եմ այսպես ապրել
12.07.2019 | 11:16

Գերմանիան նորից հետևում է Անգելա Մերկելի առողջությանը: Երրորդ անգամ կանցլերը չկարողացավ թաքցել վատառողջությունը բարձր մակարդակով հանդիպման ժամանակ՝ տեսախցիկների առաջ: Կառավարությունը վստահեցնում է, որ կանցլերն իրեն հիանալի է զգում, բայց հանրության ու ընդդիմախոսներին հանգստացնելն ավելի ու ավելի է դժվարանում: Ի՞նչ է թաքնված աշխարհի ամենաազդեցիկ կնոջ, ինչպես քաղաքական վարկանիշերն են վկայում, դողի տակ: Եկող շաբաթ Անգելա Մերկելը կդառնա 65 տարեկան:

Քաղաքական գործչի համար ամենաարգասաբեր տարիքը, բայց արդեն երեք շաբաթում երրորդ անգամ գերմանացիները ստիպված են հուզվել նրա առողջության պատճառով: Այս անգամ դողի նոպան Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնական հանդիպման ժամանակ էր: Նորից հանդիսավոր պահակազոր, հիմն, և՝ խոշոր պլանով կանցլերի դողը: Այս կադրերը ստվերում են օրվա մնացած նորությունները: Այդ դողի մասին գրում են բոլոր թերթերը, հեռուստատեսությամբ քննարկում են փորձագետները և առաջին հարցն է, որ Մերկելին տալիս են մամլո ասուլիսներում: «Ամեն ինչ կարգին է,-վստահեցնում է Անգելա Մերկելը:- Գործընթացը, ակնհայտորեն, դեռ չի ավարտվել, բայց առաջընթաց կա: Ես ստիպված եմ ինչ-որ ժամանակ այսպես ապրել»: Երբ եկել էր Զելենսկին, առաջին անգամ դողը տեսան բոլորը: Շոգ էր, և իր վիճակը Մերկելը բացատրեց ջրազրկումով՝ «Հետո երեք բաժակ ջուր խմեցի և ամեն ինչ անցավ»: Բայց մի շաբաթ անց նախագահական զով նստավայրում նոպան կրկնվեց, և Մերկելը հրաժարվեց ջրից: Այդ ժամանակ էլ սկսվեցին խոսակցություններ, որ առողջության խնդիրները շատ ավելի լուրջ են ջերմային հավասարակշռության խախտումից և պաշտոնական ներկայացուցիչների մեկնաբանությունները, որ կանցլերն իրեն լավ է զգում, հանգստություն չեն բերում: Հիմա ասում են, որ կրկնվող նոպաների պատճառը փսիխոսոմատիկ է: «Երբ նոպան երկրորդվեց, մեզ ասացին, որ առաջինի հոգեբանական հետևանքն է: Կանցլերն այդ ժամանակ մտածում էր՝ ինչ կատարվեց իր հետ»՝ ասում է Բեռլինի ZDF հեռուստաալիքի բաժնի վարիչ Թեո Կոլը: Աշխարհում շատ չեն մարդիկ, որ ապրում ու աշխատում են, ինչպես Մերկելը, սահմանայինից դուրս ծանրաբեռնվածությամբ ու տեսախցիկների առաջ: Այսօր՝ Օսակա, վաղը՝ Բրյուսել, հետո՝ Բեռլին, քունը՝ 3-4 ժամ, ու՝ նորից Բրյուսել: Դա է աշխարհի ամենաազդեցիկ կնոջ ճակատագիրը: «Բոլոր դեպքերում ես վստահ եմ, որ կարող եմ աշխատել»՝ ընդգծում է կանցլերը: Նա ստիպված է համոզել գերմանացիներին, որ համապատասխանում է պաշտոնին, բայց դա չի բացառում, որ նոպաները կարող են կրկնվել, երբ բարձրաստիճան հյուր գա, պաշտոնական պահակազորը շարվի ու հնչի հիմնը: Անգելա Մերկելը ծրագրում է աշխատել մինչև 2021-ի աշուն: Առաջ այս ծրագրերն ունեին քաղաքական սպառնալիքներ, օրինակ, իշխող կոալիցիայի փլուզումն ու արտահերթ ընտրությունները, հիմա ցանկին, որ կարող են տեսականորեն կանցլերին ժամկետից շուտ հրաժարական պարտադրել, ավելանում է առողջական վիճակը:
Vesti.ru


Հ.Գ. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հուլիսի 11-ին Բեռլինում բանակցություններից առաջ նստած են լսել ազգային օրհներգերը: Հեռարձակումը վարել են Գերմանիայի հեռուստաալիքները:
Spiegel Online-ը գրել է, որ դա կապված է դողի նոպարների հետ: Դանիայի վարչապետի հետ հանդիպումից առաջ արարողակարգը փոխվել է: Վարչապետերի համար կարմիր ուղեգորգի առջև տեղադրված էր ոչ մեծ հարթակ, որտեղ դրված էին աթոռներ: Օրհներգերը լսելուց հետո Մերկելը և Ֆրեդերիկսենը գնացել են բանակցությունների:
Գերմանացիները սիրում էին առողջ ու աշխատունակ Մերկելին ու չեն ներում նրա դողը՝ ընդունելով, որ հետևանք է գերծանրաբեռնված աշխատանքի: Անշնորհակալ գործ է կանցլերի աշխատանքը: Սիրո ու հոգատարության փոխարեն նրանց հետաքրքրում է մեկ հարց՝ աշխատունա՞կ է կանցլերը, թե՞ ոչ: Նվազագույնը արդար չէ: Մերկելը կպաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը, դողը կանցնի, իսկ դառնությունը կմնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ