«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել

Նիկոլ Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել
18.07.2019 | 11:49

«Ազատության» հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննի Սահմանադրական դատարանը. «Ինձ համար կարևոր և էական չի, թե առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանը, թե ՍԴ-ն բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայանցնեն այս կամ այն գործով, ինձ համար ամենակարևոր քաղաքական խնդիրն այն է, որ որևէ որոշում կայացնելիս մենք դա ընդունենք ուղղակի ի գիտություն, ասենք՝ մեր ՍԴ-ն կայացրել է այսպիսի որոշում՝ կապ չունի լավ է, վատ է», - ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ այսօր դատարական համակարգի խնդիրը դրա կողմից կայացրած որոշումների հանդեպ վստահության պակասն է: «Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել, այս մեկ ու կես տարվա ընթացքում դա իմ ամենամեծ պրոբլեմն է, որովհետև, երբ դատարանը ինչ-որ մեկին որոշում է կալանավորել, ամբողջ մամուլն ու սոցցանցերը քննարկում են՝ ինչո՞ւ վարչապետն այսպես որոշեց, այս ի՞նչ հաշվարկ էր: Ոչ մեկ չի արձանագրում, որ այդ որոշումը վարչապետը չի կայացրել», - նշեց Փաշինյանը:


Հարցին՝ երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց և ինքը կոչ արեց փակել դատարանի մուտքերը, դա ընկալվեց որպես դատական գործընթացներին միջամտում, Փաշինյանն ասաց. «Ինչի՞ ես ուզում էի դատական գործերին միջամտեի, չէի կարո՞ւմ: Այսինքն, առնվազն այդքան բան չունեմ, որ դատական գործերին պետք լիներ միջամտել, ես չէի կարողնաո՞ւմ միջամտել: Ինձ պետք էր այդ ակցիան, դա սիմվոլիկ ակցիա էր՝ երկու բան ցույց տալու. որ ժողովուրդ ջան, հերիք՝ ասեք, թե ինչու ես որոշեցի այս մեկին բռնել, այս մեկին բաց թողնել և երկրորդ, որ չի կարող լինել այն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում: Ես չեմ ուզում կրել այդ պատասխանատվությունը», - ասաց նա:


Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Փաշինյանը պատասխանեց. «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ այսօր ես իրավունք ունեմ ՀՀ ԶՈւ-երը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել: Եթե ես կամ որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե նա քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ տենց ա Հայաստանում, երբ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կվերցնենք կմտցնենք Երևան, դե եկեք վերցրեք իշխանությունը, տեսնենք ոնց եք վերցնում»:

Դիտվել է՝ 4762

Մեկնաբանություններ