Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրներին

Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրներին
22.07.2019 | 10:44

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարել է, որ Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրներին։ Նա պնդել է, որ Իսլամական Հանրապետությունը և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» կուսակցությունը օգնում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Բոլթոնը գրել է Twitter-ի իր էջում. «Մենք կշարունակենք բացահայտել Մադուրոյի աջակիցներին և Արևմտյան կիսագնդում գործունեություն ծավալելու Իրանի ջանքերը»։

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ