Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արու­ճից ար­տա­գաղ­թած­նե­րը չեն մո­ռա­նում վճա­րել ի­րենց չմ­շակ­վող հո­ղե­րի հար­կե­րը

Արու­ճից ար­տա­գաղ­թած­նե­րը չեն մո­ռա­նում վճա­րել ի­րենց չմ­շակ­վող հո­ղե­րի հար­կե­րը
06.09.2019 | 01:12
«ԳՅՈՒՂ­ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԴԵ­ՌԵՎՍ ՉՈՒ­ՆԻ ԻՆ­ՏԵՆ­ՍԻՎ ԱՅ­ԳԻ­ՆԵ­ՐԻ ՄՇԱԿ­ՄԱՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ»
Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի Ա­րուճ գյու­ղի գյու­ղա­պե­տա­րա­նի շեն­քը եր­կար փնտ­րե­լու հարկ չկա, քա­նի որ գյու­ղի ա­ռա­ջին շի­նու­թյունն է՝ շր­ջա­պատ­ված մր­գա­տու այ­գի­նե­րով: Գյու­ղա­պե­տա­րա­նի օ­պե­րա­տոր-հաշ­վա­պահ ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ­Ն ա­ռա­ջին զրու­ցա­կիցս է: Գյու­ղի մա­սին գո­վա­սան­քով է խո­սում. «Ա­րա­րա­տյան դաշ­տի ծի­րա­նի ա­նունն է դուրս ե­կել, այ, որ մեր ծի­րանն ու­տեք, հա­մից չեք կշ­տա­նա, մե­րի համն ու­րիշ է, հո­ղից ա, և հե­տո շատ զոռ չենք տա­լիս ջրե­լուն, դրա հա­մար էլ հա­մով ա»: Ի­րոք, համ­տե­սե­լուց հե­տո հա­մոզ­վե­ցի, որ հպար­տա­նա­լու տեղ ու­նեն:
Ա­րու­ճը հայտ­նի է իր չոր ու շոգ կլի­մա­յով, սա­կայն այ­գի­նե­րի ա­ռա­տու­թյու­նը վկա­յում է, որ գյու­ղը ո­ռոգ­ման խն­դիր չու­նի: Ա­րու­ճի հո­ղա­հան­դակ­նե­րում մեծ բա­ժին ու­նեն վա­րե­լա­հո­ղերն ու ա­րո­տա­վայ­րե­րը` կազ­մե­լով հա­մա­պա­տաս­խա­նա­բար 740 հա և 765 հա: Պտ­ղա­տու ծա­ռե­րի և խա­ղո­ղի այ­գի­նե­րը զբա­ղեց­նում են մոտ 96 հա: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում հա­մայն­քի ղե­կա­վար ԲԱԳ­ՐԱՏ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱՆՆ ա­սաց, որ ի տար­բե­րու­թյուն ան­ցյալ տար­վա, այս տա­րի Արզ­նի-Շա­մի­րամ ջրամ­բա­րի ա­ռատ ջրի և «Շա­մի­րամ» ՋՕԸ-ի կող­մից բա­րեխղ­ճո­րեն տրա­մադր­վող ո­ռոգ­ման ջրի շնոր­հիվ հո­ղի բեր­քատ­վու­թյունն ա­ճել է: Ա­րուճ­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում են խա­ղո­ղա­գոր­ծու­թյամբ, պտ­ղա­բու­ծու­թյամբ, դաշ­տա­վա­րու­թյամբ, մշա­կում են հա­ցա­հա­տի­կա­յին, բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­ներ: Գյու­ղի բնակ­չու­թյան (1040 մարդ) կե­սը զբաղ­վում է հո­ղա­գոր­ծու­թյամբ, մյուս կե­սը գե­րա­դա­սում է ա­նաս­նա­պա­հու­թյու­նը, հա­մա­րե­լով, որ հո­ղա­գոր­ծու­թյու­նը ռիս­կա­յին է, կար­կուտն ու քա­մին միևնույն է, մշա­կա­ծը գետ­նին են հա­վա­սա­րեց­նում: Այդ կե­սի հա­մար 600 գլուխ կո­վի, 400 հոր­թի ու 500 ոչ­խա­րի խնամ­քից ստա­ցած ե­կա­մու­տը ե­թե շատ էլ չէ, գո­նե ե­ղա­նա­կից չի տու­ժում, կա­թի ու մսի առևտրով տա­րին փա­կում են, չեն դժ­գո­հում:
-Մի կող­մից լավ է, որ պե­տու­թյու­նը սուբ­սի­դա­վո­րում է ա­նաս­նա­պա­հու­թյան հա­մար, մար­դիկ 5 %-ով 4-5 մի­լիոն դրա­մի չա­փով վարկ են վերց­նում, ա­նա­սուն են առ­նում, ծա­ռեր են տն­կում, բայց ին­տեն­սիվ այ­գե­գոր­ծու­թյան ծրագ­րից չեն օգտ­վում, ո­րով­հետև դրա հա­մար հա­կա­կարկ­տա­յին ցան­ցեր ու կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կարգ է հար­կա­վոր, բա­ցի դրա­նից գյու­ղում մեծ հեկ­տար­նե­րով հո­ղեր չկան, ե­ղածն էլ ժա­մա­նա­կին բնա­կիչ­նե­րին հող բա­ժա­նե­լիս 1 հեկ­տա­րը մի տե­ղում են հատ­կաց­րել, 1 հեկ­տա­րը մեկ այլ տե­ղում, ծի­րա­նի այ­գի­նե­րի հա­մար ա­ռան­ձին հո­ղա­տա­րածք է, խն­ձո­րի հա­մար ա­ռան­ձին, մշա­կե­լը դժ­վար է: Գյու­ղը 32 հեկ­տար ծի­րա­նի, 80 հեկ­տար խն­ձո­րի ու քիչ թվով խա­ղո­ղի այ­գի­ներ ու­նի,- ա­սում է Բագ­րատ Մար­տի­րո­սյա­նը:
Նրա հա­մոզ­մամբ այդ­քան «մո­դա» դար­ձած ին­տեն­սիվ այ­գի­նե­րի վատն այն է, որ գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը դեռևս չու­նի ին­տեն­սիվ այ­գի­նե­րի մշակ­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն, որ­պես­զի հս­տակ նշ­վի, թե որ տա­րածք­նե­րում ինչ մր­գա­տու ծա­ռեր են տնկ­վե­լու: Ե­թե մի տա­րի խն­ձո­րի բեր­քը լավ է, բո­լո­րը սկ­սում են հա­մա­տա­րած խն­ձո­րի ծառ տն­կել, հե­տո ա­ռա­ջա­նում է բեր­քի ա­վել­ցուկ, խն­ձո­րի գինն ըն­կավ, մար­դիկ հար­կադր­ված սկ­սե­ցին խն­ձո­րից օ­ղի թո­րել, որ­պես­զի մա­ռան­նե­րում մնա­ցած մթեր­քը չփ­չա­նա:
Գյու­ղի բյու­ջեն կազ­մում է 32 մի­լիոն դրամ, կա­ռա­վա­րու­թյան կող­մից տրա­մադր­վող դո­տա­ցիան՝ 19 մի­լոն 900 հա­զար դրամ: Ա­րու­ճում կան չմ­շակ­վող հո­ղեր, ո­րոնց սե­փա­կա­նա­տե­րե­րը մեկ­նել են այլ եր­կիր՝ մշ­տա­կան բնա­կու­թյան կամ ար­տագ­նա աշ­խա­տան­քի: Բ. Մար­տի­րո­սյա­նի հա­վաստ­մամբ նրանք այ­նու­հան­դերձ բա­րեխղ­ճո­րեն ու­ղար­կում են հար­կե­րի հա­մար վճար­վող գու­մար­նե­րը: Մինչև տա­րե­վերջ կա­ռա­վա­րու­թյան կող­մից 8 մի­լիոն դրամ և նույն­քան էլ գյու­ղա­պե­տա­րա­նի կող­մից հատ­կաց­վող գու­մա­րով կաս­ֆալ­տա­պատ­վեն ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րը:
Ա­րու­ճում բնակ­վել են նաև եզ­դի­ներ, ով­քեր տնե­րը վա­ճա­ռել ու հե­ռա­ցել են գյու­ղից: Երկ­նա­գույն վա­ռե­լի­քը դեռ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից շր­ջան­ցել է գյու­ղը: Բ. Մար­տի­րո­սյա­նի խոս­քով Թա­լի­նի և Աշ­տա­րա­կի շր­ջան­նե­րի շուրջ 15 գյուղ առ­հա­սա­րակ գա­զա­ֆի­կաց­ված չէ, կան գյու­ղեր, որ­տեղ երկ­նա­գույն վա­ռե­լի­քը մուտք է գոր­ծել, սա­կայն բնա­կի­չը դար­ձյալ գե­րա­դա­սել է փայտն ու ա­թա­րը: «Բայց, դե, ա­թարն ա­մեն մարդ չի վա­ռում, հոտ է գա­լիս, հե­տո բո­լորն էլ այ­գի­ներ ու­նեն, չո­րա­ցած ծա­ռերն օգ­տա­գոր­ծում են որ­պես վա­ռե­լիք: Ճիշտ է, գա­զա­ֆի­կաց­ման հա­մար կա­ռա­վա­րու­թյա­նը բազ­միցս նա­մակ­ներ ենք ու­ղար­կել, սա­կայն ար­ձա­գանք չի ե­ղել, թեև շատ էլ շա­հագր­գռ­ված չենք այդ գոր­ծում, միևնույն է, ծախ­սը շատ է, ժո­ղո­վուր­դը՝ անվ­ճա­րու­նակ»,- ա­սում է հա­մայն­քա­պե­տը:
«Ե­ԹԵ ՄԱՐ­ԴԸ ԿԱ­ՐՈՂ Է Ա­ՎԵ­ԼԻ ՇԱՏ ՎԱՍ­ՏԱ­ԿԵԼ, Ա­ՎԵ­ԼԻ ԼԱՎ ԱՊ­ՐԵ­ԼՈՒ ՀԱ­ՄԱՐ ԻՆ­ՉՈՒ՞ ՉԳ­ՆԱ ՔԱ­ՂԱՔ»
Հան­րա­պե­տու­թյան շատ գյու­ղե­րի նման Ա­րու­ճի դե­մոգ­րա­ֆիկ վի­ճակն անմ­խի­թար է: Գու­ղում ըն­թա­ցիկ տա­րում ըն­դա­մե­նը 2 ե­րե­խա է ծնվել: Պե­տու­թյան կող­մից տրա­մադր­վող ե­րե­խա­յի ծնն­դյան միան­վագ նպաս­տից բա­ցի գյու­ղա­պե­տա­րա­նի կող­մից հատ­կաց­վում է ևս 25 հա­զար դրամ: Ա­րու­ճի դպ­րոցն ու­նի 150 ա­շա­կերտ, այս տար­վա շր­ջա­նա­վարտ­նե­րը ե­րեքն էին, սեպ­տեմ­բե­րին դպ­րո­ցը կու­նե­նա 21 1-ին դա­սա­րան­ցի:
Ա­րու­ճի գյու­ղա­պե­տը դժ­գո­հում է, որ գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րը չեն ա­մուս­նա­նում, նախ, որ աշ­խա­տա­տեղ չկա, և հե­տո գյու­ղում ա­զատ հո­ղա­տա­րածք­ներ չկան, որ­պես­զի ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին տրա­մադ­րեն տուն կա­ռու­ցե­լու հա­մար, ուս­տի գյու­ղը լքե­լու ե­րի­տա­սարդ­նե­րի քայ­լը կա­րե­լի է ար­դա­րաց­նել, քա­նի որ նրան­ցից մեկն իր որ­դին է: «Տղաս ա­մուս­նա­ցել է, Երևա­նում հի­փո­թե­քով տուն ենք վերց­րել: Նա գե­րա­զանց ա­վար­տել է բու­հը, մաս­նա­գի­տու­թյուն ու­նի, մնա գյու­ղում ի՞նչ ա­նի, գյու­ղում ա­պա­գա չկա: Ե­թե մար­դը կա­րող է ա­վե­լի շատ վաս­տա­կել, ա­վե­լի լավ ապ­րե­լու հա­մար ին­չու՞ չգ­նա քա­ղաք, բա պի­տի ապ­րի Երևա­նում, բա ո՞նց»:
Մինչ­դեռ գյու­ղա­պե­տա­րա­նի օ­պե­րա­տոր-հաշ­վա­պահ Աստ­ղիկ Հով­հան­նի­սյա­նի խոս­քով միակ որ­դու հիմ­նա­կան զբաղ­մուն­քը հո­ղա­գոր­ծու­թյունն ու ա­նաս­նա­պա­հու­թյունն է: «Կր­թու­թյուն ու­նի, կա­րող էր գնալ լավ կյան­քի հետևից, բայց նախ չու­զեց ինձ մե­նակ թող­նել և հե­տո աշ­խա­տանք գյու­ղում էլ կա: Չորս գլուխ ա­նա­սուն ու­նենք, նրան­ցով է զբաղ­վում, տնա­մերձ ու ծի­րա­նի ըն­դար­ձակ այ­գի­ներ ու­նենք, այդ բո­լորն ինքն է մշա­կում, ի­րա­ցումն էլ ինքն է կազ­մա­կեր­պում, ողջ օ­րը զբաղ­ված է: ՈՒ­զում եմ ա­մուս­նաց­նել, որ մնա գյու­ղում, թեև ե­թե ու­զեր, ար­դեն գնա­ցած կլի­ներ»,- ա­սում է տի­կին Աստ­ղիկն ու խոս­քը փո­խե­լով անդ­րա­դառ­նում է գյու­ղի միակ հպար­տու­թյան՝ Ա­րու­ճի մայր տա­ճա­րի պատ­մու­թյա­նը:
Ա­ՐՈՒ­ՃԸ ՀՆԱ­ՎԱՅՐ Է
Տար­բեր ժա­մա­նակ­նե­րում Ա­րու­ճը հի­շա­տակ­վել է որ­պես դաս­տա­կերտ, գյու­ղա­քա­ղաք: Այս­տեղ մ.թ.ա. 2-րդ դա­րից հա­մա­նուն բնա­կա­վայ­րում պահ­պան­վել են հնա­գույն ամ­րու­թյուն­նե­րի փլա­տակ­ներ: Գյու­ղա­կան գե­րեզ­մա­նո­ցում պահ­պան­վել են 5-րդ դա­րի միա­նավ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցու փլա­տակ­ներ և 5-7-րդ դա­րե­րի հե­տաքր­քիր տա­պա­նա­քա­րեր: Ա­րու­ճը 5-րդ դա­րում ե­ղել է ար­քու­նա­կան զոր­քե­րի ձմե­ռա­յին կա­յան, իսկ հա­յոց կա­ռա­վա­րիչ Գրի­գոր Մա­մի­կո­նյա­նը (661-682 թթ) այն դարձ­րել է ա­թո­ռա­նիստ: Ա­րու­ճի տա­ճա­րը՝ Սուրբ Գրի­գոր ե­կե­ղե­ցին, հայ­կա­կան հոգևոր ճար­տա­րա­պե­տու­թյան նշա­նա­վոր կո­թող­նե­րից է, կա­ռու­ցել է Գրի­գոր Մա­մի­կո­նյա­նը կնոջ՝ Հե­ղի­նեի հետ 7-րդ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րին: Ներ­կա­յումս Ա­րու­ճի տա­ճա­րի խոր­հր­դա­վոր տես­քը բազ­մա­թիվ զբո­սաշր­ջիկ­նե­րի է գրա­վում: Թեև տա­ճարն ա­ռանց տա­նի­քի է և օ­ղա­կաձև գմ­բե­թից երևա­ցող եր­կն­քի ֆո­նին սա­վառ­նող ագ­ռավ­ներն ի­րենց կռինչ­նե­րով էլ ա­վե­լի խոր­հր­դա­վոր են դարձ­նում տա­ճա­րի շր­ջա­կայ­քը, այ­նու­հան­դերձ այն գյու­ղի ե­րե­խա­նե­րի սիր­ած վայրն է, ոչ թե խա­ղա­լու, այլ ա­մեն շա­բաթ տա­ճա­րի շր­ջա­կայ­քը մաք­րե­լու հա­մար:
Պատ­մում են, որ տա­ճա­րի հարևա­նու­թյամբ գտն­վող տնե­րից մե­կի բա­կում շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լիս մար­դու ե­րեք կմախք են գտել, զար­մա­ցել էին ա­մուր և ա­ռողջ ա­տամ­նա­շա­րի վրա: Թեև խոր­հուրդ են տվել այդ մա­սին տե­ղե­կաց­նել հնա­գետ­նե­րին, սա­կայն ա­վե­լորդ գլ­խա­ցա­վան­քից խու­սա­փե­լու հա­մար տան բնա­կիչ­նե­րը գտա­ծո ոս­կոր­նե­րը թա­ղել են բա­կից դուրս:
Ա­րու­ճի մայր տա­ճա­րի և շր­ջա­կայ­քում գտն­վող գե­րեզ­մա­նո­ցի տա­պա­նա­քա­րերն ի­րենց տես­քով հի­շեց­նում են Նո­րա­տու­սի հայտ­նի գե­րեզ­մա­նո­ցի տա­պա­նա­քա­րե­րը: Գյու­ղա­պե­տի հա­վաստ­մամբ՝ ի­րենց ա­ռաջ­նա­կարգ ծրագ­րե­րում նե­րառ­ված է նաև տա­ճա­րի գմ­բե­թի վե­րա­նո­րո­գու­մը:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Արուճի մայր տաճարը
Դիտվել է՝ 8894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ