Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նա­խա­րա­րու­թ­յուն­նե­րում տե­ղ­յակ չեն կա­ռա­վա­րու­թ­յան կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թ­յուն­նե­րից

Նա­խա­րա­րու­թ­յուն­նե­րում տե­ղ­յակ չեն կա­ռա­վա­րու­թ­յան կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թ­յուն­նե­րից
10.09.2019 | 01:29
Այն, որ կա­ռա­վա­րու­թյան տար­բեր օ­ղակ­նե­րում աչ­քի է զար­նում ան­տե­ղյա­կու­թյու­նը, նո­րու­թյուն չէ. ա­մեն օր մենք դրա ա­կա­նա­տեսն ենք դառ­նում։ Փո­ղո­ցում մի քա­նի քայլ քայ­լած­նե­րը, որ ըն­դուն­վել են աշ­խա­տան­քի, օ­րե­ցօր զար­մաց­նում են ի­րենց ան­տե­ղյա­կու­թյամբ։
ՀՀ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը սեպ­տեմ­բե­րի 7-ին հա­ղոր­դագ­րու­թյուն է տա­րա­ծել Նու­բա­րա­շե­նի կամր­ջի կոն­ստ­րուկ­ցիոն տար­րե­րը պոկ­վել-թափ­վե­լու մա­սին։ Նույն նյու­թը տե­ղադր­ված է նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան կայ­քում։ Հա­ղոր­դագ­րու­թյան մեջ զա­վեշ­տա­լին այն է, որ նշ­վում է, թե դեպ­քի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյու­նը փո­խանց­վել է Ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման ազ­գա­յին կենտ­րո­նում տրանս­պոր­տի, կա­պի և տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի նա­խա­րա­րու­թյան և ԿԱ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցուց­չին:
Ստաց­վում է, որ կա­ռա­վա­րու­թյու­նում նս­տած և հան­րու­թյա­նը տե­ղե­կույթ փո­խան­ցող աշ­խա­տա­կից­նե­րը մինչ այժմ տե­ղյակ չեն կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րից։ Տե­ղյակ չեն, որ տրանս­պոր­տի, կա­պի և տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի նա­խա­րա­րու­թյուն հու­նի­սի 1-ից գո­յու­թյուն չու­նի, իսկ ճա­նա­պար­հա­յին ո­լոր­տը հա­մա­կար­գում է ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րին ստիպ­ված ենք տե­ղե­կաց­նել նաև, որ վա­ղուց ար­դեն գո­յու­թյուն չու­նի քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն, այն էլ՝ կա­ռա­վա­րու­թյանն ա­ռըն­թեր։ Փո­խա­րե­նը գոր­ծում է ՀՀ քա­ղա­քա­շի­նու­թյան կո­մի­տեն։
Սա ըն­դա­մե­նը մեկ դր­վագ է։ Թերևս չանդ­րա­դառ­նա­յինք նման ան­հե­թե­թու­թյա­նը, հա­մա­րեինք վրի­պում, ե­թե այս­պի­սի դեպ­քե­րը, ան­տե­ղյա­կու­թյու­նը հա­մա­տա­րած ու քրո­նիկ բնույթ չկ­րեին։ Նման բաց­թո­ղում­նե­րը պար­զա­պես վի­րա­վո­րանք են գի­տա­կից մարդ­կանց նկատ­մամբ. պե­տա­կան ա­պա­րա­տում փոքր-ինչ զգոն ու սթափ պետք է լի­նել տե­ղե­կատ­վու­թյան հար­ցում։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ