«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ամուլ­սա­րի հանքն ու մարդ­կանց ա­ռող­ջու­թ­յու­նը

Ամուլ­սա­րի հանքն ու մարդ­կանց ա­ռող­ջու­թ­յու­նը
17.09.2019 | 00:28

Ա­մուլ­սա­րում ռա­դիոակ­տիվ տար­րե­րի առ­կա­յու­թյան մա­սին շատ է խոս­վում։ Մաս­նա­գետ­նե­րը նշում են, որ Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման դեպ­քում ա­վեր­վե­լու է նրա երկ­րաձևա­բա­նա­կան կա­ռուց­ված­քը, այդ թվում` ջրա­գո­յաց­ման-ջրա­բաշխ­ման հա­մա­կար­գը։ Ծանր մե­տաղ­ներ, ռա­դիոակ­տիվ տար­րեր և վտան­գա­վոր այլ նյու­թեր պա­րու­նա­կող հան­քա­յին փո­շով աղ­տոտ­վե­լու են հա­րա­կից տա­րածք­նե­րը։ Ար­փա, Դարբ, Ո­րո­տան գե­տե­րի հո­վիտ­նե­րը ջրի աղ­տոտ­ման պատ­ճա­ռով կդառ­նան բնա­կու­թյան հա­մար վտան­գա­վոր և ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կա­մա­յաց­վեն, ին­չը կհան­գեց­նի Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան կեն­սա­տա­րած­քի ա­ռա­վել փոք­րաց­մա­նը։

Վե­րը նշ­ված նյու­թե­րով աղ­տոտ­վե­լու է նաև Սևա­նա լի­ճը։ Այդ հան­քի շա­հա­գոր­ծու­մը ծանր ու ա­նուղ­ղե­լի հետևանք­ներ կու­նե­նա Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան վրա, ինչն ա­ռա­վել կխո­րաց­նի սո­ցիա­լա­կան լար­վա­ծու­թյու­նը։ Ա­մուլ­սա­րի հան­քում հան­քա­քա­րի և դա­տարկ ա­պար­նե­րի մեջ կան ո­րոշ տար­րեր, ո­րոնք, ըստ մաս­նա­գետ­նե­րի, բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող են ու­նե­նալ մարդ­կանց ա­ռող­ջու­թյան վրա։ Նշենք դրան­ցից մի քա­նի­սը։ Ա­լյու­մի­նի փո­շին ախ­տա­հա­րում է թո­քե­րը, ա­ռա­ջաց­նում է օր­գա­նիզ­մի հյուծ­վա­ծու­թյուն, ա­խոր­ժա­կի ան­կում, մար­սո­ղու­թյան խան­գա­րում, շն­չա­հեղ­ձու­թյուն, հազ, շն­չու­ղի­նե­րի բոր­բո­քում, է­պի­լեպ­սիա, թո­քե­րի ասթ­մա և ֆիբ­րոզ, լսո­ղու­թյան վա­տա­ցում, լն­դե­րի ա­րյու­նա­հո­սու­թյուն և այլն։ Մո­լիբ­դե­նը ար­գե­լա­կում է սաղ­մի ոս­կոր­նե­րի ձևա­վո­րու­մը, ա­ռա­ջաց­նում է ա­ճի ու­շա­ցում, ա­ղես­տա­մոք­սա­յին խան­գա­րում­ներ, սա­կա­վա­րյու­նու­թյուն, ի­մու­նա­կեն­սա­բա­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րի նվա­զում և այլն։

Նի­կե­լը և նրա միա­ցու­թյուն­նե­րը սաղմ­նա­թու­նա­վոր են, ա­րյան ճնշ­ման բարձ­րաց­ման հետևանք են դառ­նում, ա­ռա­ջաց­նում են շն­չու­ղի­նե­րի, ե­րի­կամ­նե­րի, փայ­ծա­ղի, ու­ղե­ղի, սր­տա­նո­թա­յին, թո­քե­րի հի­վան­դու­թյուն­ներ, գլ­խա­ցավ, շն­չա­հեղ­ձու­թյուն, ստա­մոք­սա­յին ցա­վեր, թո­քե­րի, ա­ղի­նե­րի և ստա­մոք­սի քաղց­կեղ, էկ­զե­մա և մաշ­կա­յին այլ հի­վան­դու­թյուն­ներ։ Պղն­ձի և դրա միա­ցու­թյուն­նե­րի մեծ քա­նա­կու­թյուն­նե­րը թու­նա­վոր ազ­դե­ցու­թյուն են գոր­ծում բու­սա­կեն­դա­նա­կան աշ­խար­հի վրա, խա­թար­վում են հո­ղի հս­տակ կա­ռուց­ված­քը և ջրա­թա­փան­ցե­լիու­թյու­նը։ Պղն­ձի միա­ցու­թյուն­նե­րը խիստ թու­նա­վոր են ջրա­յին բո­լոր տե­սա­կի բույ­սե­րի և կեն­դա­նի­նե­րի հա­մար։ Սահ­մա­նա­յին թույ­լատ­րե­լիից բարձր խտու­թյուն­նե­րի դեպ­քում պղին­ձը մարդ­կանց մեջ ա­ռա­ջաց­նում է լոր­ձա­թա­ղան­թի գրգռ­վա­ծու­թյուն, գլ­խա­ցավ, մկա­նա­յին ցավ, ջեր­մու­թյան բարձ­րա­ցում, թո­քե­րի այ­տուց, թո­քա­բորբ, նյար­դա­յին հա­մա­կար­գի, լյար­դի և ե­րի­կամ­նե­րի ֆունկ­ցիո­նալ խան­գա­րում և այլն։ Սն­դի­կը բարձ­րա­կարգ թույն է կյան­քի ցան­կա­ցած ձևի հա­մար, կան­խում է բույ­սե­րի ա­ճը, խա­թա­րում է ֆո­տո­սին­թե­զը, ա­րա­գաց­նում է ծե­րա­ցու­մը, ա­ռա­ջաց­նում է թու­լու­թյուն, գլ­խա­ցավ, ջեր­մու­թյան բարձ­րա­ցում, շն­չու­ղի­նե­րի բոր­բո­քում, բրոն­խիտ, լն­դե­րի, մաշ­կա­յին և այլ հի­վան­դու­թյուն­ներ, ստա­մոք­սի ցա­վեր, փս­խում, ա­րյու­նա­խառն փոր­լուծ, լեյ­կո­ցի­տոզ, ե­րի­կամ­նե­րի ախ­տա­հա­րում։

Տի­տա­նը և դրա միա­ցու­թյուն­նե­րը ճն­շում են ֆո­տո­սին­թե­զը, նվա­զեց­նում բույ­սե­րի բեր­քատ­վու­թյու­նը, օր­գա­նիզ­մում խախ­տում են սպի­տա­կու­ցա­յին փո­խա­նա­կու­թյու­նը և թքի շն­չա­ռա­կան-հո­տա­ռա­կան գոր­ծա­ռույ­թը։ Ցին­կը և նրա միա­ցու­թյուն­նե­րը հո­ղում նվա­զեց­նում են միկ­րոօր­գա­նիզմ­նե­րի քա­նա­կու­թյու­նը։ Մար­դու մեջ ա­ռա­ջաց­նում են հո­գեճ­նշ­վա­ծու­թյուն, չոր հազ, սրտ­խառ­նոց, աղ­մուկ ա­կանջ­նե­րում, անք­նու­թյուն, հի­շո­ղու­թյան և լսո­ղու­թյան վա­տա­ցում, թո­քե­րի ծա­վա­լի հի­վան­դոտ մե­ծա­ցում, ա­ղես­տա­մոք­սա­յին և այլ հի­վան­դու­թյուն­ներ։ ՈՒ­րա­նը ընդ­հա­նուր բջ­ջա­յին թույն է, ազ­դում է բո­լոր օր­գան­նե­րի և հյուս­վածք­նե­րի վրա։ ՈՒ­րա­նի և դրա միա­ցու­թյուն­նե­րի վնա­սա­բեր ազ­դե­ցու­թյու­նը բնու­թագր­վում է խիստ ար­տա­հայտ­ված քի­միա­կան թու­նա­վո­րու­թյամբ և ու­րա­նի ի­զո­տոպ­նե­րի ռա­դիո­կեն­սա­բա­նա­կան է­ֆեկ­տով։ ՈՒ­րա­նի միա­ցու­թյուն­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը կու­տակ­վում է ե­րի­կամ­նե­րում և քայ­քա­յիչ ազ­դե­ցու­թյուն ու­նե­նում՝ ա­ռա­ջաց­նե­լով ֆունկ­ցիո­նալ և մոր­ֆո­լո­գիա­կան խան­գա­րում­ներ։ Այս շար­քը կա­րե­լի է շա­րու­նա­կել, սա­կայն նշ­վածն էլ բա­վա­կան է՝ պատ­կե­րաց­նե­լու հա­մար հան­քի շա­հա­գործ­ման հնա­րա­վոր վնաս­նե­րը մար­դու ա­ռող­ջու­թյան վրա։

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6359

Մեկնաբանություններ