Աստվածաշունչ մատյանից
24.09.2019 | 00:02
Եսսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից։ Նրա վրա պիտի իջնի Աստծու հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին. Աստծու երկյուղի հոգին պիտի լցնի այն։ Ո՛չ ըստ կարծիքի պիտի դատի նա և ո՛չ էլ ըստ խոսքերի հանդիմանի։ Նա տնանկի իրավունքը պիտի պաշտպանի և արդարությամբ պիտի դատի երկրի տառապյալներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։
Եսայու մարգարեություն 11. 1-4
Մեկնաբանություններ