Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ է կատարվում Սիրիայում՝ հայացք Փարիզից ու Լոնդոնից

Ի՞նչ է կատարվում Սիրիայում՝ հայացք Փարիզից ու Լոնդոնից
13.10.2019 | 13:06

Հոկտեմբերի 11-ին ֆրանսիական մամուլի հիմնական թեման Էրդողանի ռազմական գործողությունն էր Սիրիայում: «Ռուսաստանը գտնում է, որ կարող է ամրապնդել իր գերակա դիրքերը կոնֆլիկտի կարգավորման մեջ և նպաստել Դամասկոսի ու քրդերի մերձեցմանը»՝ գրում է Le Monde-ը: «Իրավիճակը պայմաններ է ստեղծում Մոսկվայի ամրապնդման համար,-գտնում է ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի Եվրոպա-Մերձավոր Արևելք կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շումիլինը:-Ռուսաստանը կարողանում է օգուտներ քաղել ուրիշների սխալներից ու լցնել ծագած վակուումը, ինչպես եղավ 2013-ին Բարաք Օբամայի՝ Դամասկոսին չհարվածելու որոշումից հետո: Այսօր Վաշինգտոնը նորից հեռացնում է զորքերը ու թույլ դիրքերում է: Իսկ Թուրքիան հայտնվելու է ավելի մեծ մեկուսացման մեջ»: Ռուսաստանի գերակայությունը իր դաշնակից Բաշար Ասադի պաշտպանությունն է և նրա վերահսկած տարածքների մեծացումը: Երկրի հյուսիսում վերջին իրադարձությունները նոր հնարավորություններ կարող են բացել: Մոսկվան երբեք չի դադարեցրել շփումները քրդերի խմբավորումների հետ՝ փորձելով նրանց համոզել համաձայնել Դամասկոսի վերահսկողությանը: Քրդերի թերահավատությունը և Դամասկոսի անհաշտությունը նրանց ինքնիշխանության աստիճանին՝ ձախողել են նախագիծը, Թուրքիայի հարձակումը կարող է իրավիճակ փոխելը: Սերգեյ Լավրովն էլ հինգշաբթի օրը հաստատեց, որ ցանկանում է կապ հաստատել Դամասկոսի ու քրդերի միջև: «Քրդերը Մոսկվայի ու Վաշինգտոնի համար, օգտակար կարգավորիչ փոփոխական են,-գտնում է Շումիլինը: -Ստեղծված իրավիճակում Մոսկվան պատրաստ է նրանցից հրաժարվել՝ բարձրագույն շահերից ելնելով: Այդպես արդեն եղել է 2018-ին, Աֆրինում, երբ ռուսական զորքերը լքեցին YPG-ին՝ թուրքական «Եփրատի վահան» գործողությունից առաջ»:
«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը նույնպես գտնում է, որ Ռուսաստանը օգտագործելու է իրավիճակը, որ «ուժեղացնի իր ակտիվությունը» Իդլիբում՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքի գլխավոր նահանգում, որի վերահսկողությունը Դամասկոսից սպրդում է: «Մոսկվան կարող է թույլ տալ Անկարային Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ձևավորել, փոխարենը սիրիական բանակի հետ վերսկսելով Իդլիբի դեմ գործողությունները: Միակ վտանգը, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ և ռազմական գործողությունը կվերաճի լայնամասշտաբ պատերազմի: Այդ պատճառով Ռուսաստանը շահագրգռված չէ, որ ամերիկացիները լրիվ հեռանան Սիրիայից՝ դա չափազանց մեծ վակուում կստեղծի»՝ նշում է Լուկյանովը: Մյուս վտանգը՝ հավասարակշռության փոփոխությունը թուլացնելու է Ռուսաստանի դիրքերը սիրիական կոնֆլիկտը բանակցություններով լուծելու համար, Աստանայի խաղաղ գործընթացի ենթատեքստում, որին մասնակցում են Թուրքիան ու Իրանը: «Մոսկվան շատ է հպարտանում, որ Մերձավոր Արևելքում կարողանում է բոլորի հետ խոսել՝ և իսրայելցիների, և արաբների, և իրանցիների, և սաուդցիների, բայց այդպես կլինի, քանի դեռ Ռուսաստանը մի կողմ քաշված է մնում,-գտնում է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների Ռուսաստանի ու ԱՊՀ-ի կենտրոնի տնօրեն Տատյան Կաստուևա-Ժանը:-Տեղում ամեն նոր գործողությունից հետո այդ դիրքերը թուլանում են: Ռուսական դիվանագիտությունը արդեն բացահայտ խոստովանում է, որ չի կարող առաջարկել կոնֆլիկտի այնպիսի լուծում, որը ընդունեն բոլոր կողմերը»:
«Ռմբակոծելով թուրք ապստամբներին, որ մեծ ներդրում են ունեցել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ միջազգային կոալիցիայի պայքարում, թուրքական բանակը նաև «գրողի ծոցն է ուղարկում» Արևմուտքին»՝ գրում է Libération-ը:


«Մենակ չենք թողնի քրդերին Էրդողանին դեմ առ դեմ» վերնագրով բաց նամակ է տպագրել Le Monde-ը, որի հեղինակը Բեռնար Անրի Լևին է, ստորագրել են Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնար Կուշները, լրագրողներ, փիլիսոփաներ, իրավապաշտպաններ: Լևին արձանագրում է, որ Էրդողանը ԻՊ-ի դեմ պատերազմի տարիներին «հազարավոր ջիհադիստների ուղեկիցն էր, որ անցնում էին Թուրքիայով՝ խալիֆաթին միանալու համար», իսկ հիմա «սկսել է ռմբակոծել քրդերին, որ այդ տարիներին Իրաքի Քրդստանի փեշմերգայի հետ ահաբեկչության դիմադրությանը ամենավճռական մասնակիցներին էին»: «Թուրքիայի նախագահը դա անում է Դոնալդ Թրամփի համաձայնությամբ»,-գրում է Լևին՝ընդգծելով, որ վերջին տարիներին չի հիշում «հաշվեհարդարի ու դավաճանության այդպիսի դեպքեր», և կոչ է անում Եվրոպային գործելու: Հակառակ դեպքում ԻՊ-ի դեմ երկարատև պայքարի արդյունքները, որ ամերիկացիները, եվրոպացիները ու քրդերը ուս-ուսի վարում էին, ջարդուփշուր կլինեն: Մոտ 10 000 ջիհադականներ, (400-500՝ ֆրանսիացիներ), որ գերի են քրդերին, կարող են օգտվել քաոսից ու փախչել: Le Monde-ի խմբագրականը սկսվում է «Քաղաքականության մեջ ցինիզմը կարող է հանգեցնել ոչ միայն դավաճանության, այլև ողբերգության» բառերով: «Քուրդ դաշնակիցների նկատմամբ Դոնալդ Թրամփի դավաճանությունը աբսուրդ է՝ ծանր հետևանքներով: Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են ռմբակոծություններից և ԻՊ-ի դեմ փխրուն հաղթանակը կասկածի տակ է դրվում: Ձեռքերը լվանալով՝ Դոնալդ Թրամփը ազատ տարածք է բացում Կրեմլի համար, որտեղ երջանիկ են իրենց ազդեցությունը տարածաշրջանում ուժեղացնելու հնարավորությունից»՝ գրում է Le Monde-ը:


«Իրար այդքան նման Էրդողանի ու Պուտինի մերձեցումը ևս իր սահմաններն ունի»՝ վստահեցնում է Le Figaro-ն: Անկարան, ում տնտեսական շահերը չափազանց շաղկապված են Արևմուտքին, չի կարող պարզապես թիկունք դարձնել, բացի այդ՝ «Անկարան անվտանգության երաշխիքների կարիք ունի ՆԱՏՕ-ի կողմից», իսկ Արևմուտքին Թուրքիան պետք է իբրև տարածաշրջանում կայունության երաշխավոր և հարյուր հազարավոր միգրանտների «վահան», որ փորձում են Եվրոպա հասնել: Նույնիսկ Էրդողանի ռուսական Ս-400 համակարգերը ձեռք բերելու՝ ամերիկացիների կտրուկ արձագանքը ստացած որոշումը կարող է խմբագրվել՝ Վաշինգտոնն ու Անկարան հիմա բանակցում են փոխզիջման մասին, որ թույլ կտա թուրքերին պահպանել С-400-ները, բայց դե ֆակտո հրաժարվել կիրառումից: «Ամերիկացիների հեռանալը, որ հնարավոր դարձրեց թուրքերի ագրեսիան, ամոթալի փոքրօգության օրինակներից է, որ ապագա պատերազմների սկիզբ են դնում» գրում է Le Monde-ը:


BBC-ին գրում է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը տեղեկացրել են 22 զոհի մասին: ՄԱԿ-ը հաղորդել է 70000 փախստականների մասին Ռաս ալ Աին ու Տալ Աբյադ քաղաքներից, որ շրջապատել են թուրքերը: Ռեյտերի տվյալներով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ու հրետանիի հարվածների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Բարեգործական կազմակերպությունները հայտարարում են, որ փախստականների թիվը հարյուր հազարներից անցնում է:


Կոնկրետ ի՞նչ է կատարվում կոնֆլիկտի գոտում, դժվար է հասկանալ, կողմերը հաղորդում են իրարամերժ տվյալներ: Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ թուրքական բանակը վերահսկողություն է սահմանել Ռաս ալ-Այն քաղաքի վրա: Քրդական ուժերը հերքում են քաղաքի կենտրոնը գրավելու Անկարայի պնդումները: «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ռազմական հարցերով մամուլի խոսնակը Ռեյթերսին ասել է, որ թուրքական ուժերը մտել են քաղաքի արդյունաբերական թաղամասը, որտեղ բախումները դեռ շարունակվում են: Թուրքիայի ՊՆ-ն նաև տեղեկացրել է. «Գիշերն անցկացված «Խաղաղության աղբյուր» գործողությունը ՝ Եփրատից արևելք, հաջողված էր: Օդային և ցամաքային գրոհներ են իրականացվել PKK / PYD-YPG ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: Ոչնչացված ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է 415-ի»:


Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը «ներխուժում է արաբական պետության տարածք ու ագրեսիա երկրի ինքնիշխանության դեմ»: 22 երկրներից բաղկացած Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ է հրավիրել Կահիրեում: Նիստը նախագահող Իրաքի ԱԳ նախարար Մոհամեդ Ալի Ալհակիմը կոչ է արել Արաբական պետությունների լիգայում վերականգնել Սիրիայի անդամակցությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովում ասել է, թե Սիրիայում Թուրքիայի գործողությունը կարող է փախչելու հնարավորություն տալ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների զինյալներին, որոնք հիմա գտնվում են քրդերի վերահսկողության տակ ճամբարներում: Նա ասել է, թե զինյալները ուր ասես կարող են հեռանալ, և ընդգծել, որ «դա մեր բոլորի համար իրական սպառնալիք է»: Նա կոչ է արել մոբիլիզացնել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ուժերը նոր սպառնալիքը կանխելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկվա նորությունը՝ ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը հայտնվել է թուրք զինծառայողների հրետակոծության ներքո Սիրիայի Քոբանի քաղաքի շրջանում։ Նրանք ցանկացել են պատասխան կրակ բացել, բայց հրաժարվել են մտադրությունից: Պենտագոնը հաստատել է, որ Քոբանիի մատույցներում ամերիկացի զինծառայողները թուրքական դիրքերից հրակոծության են ենթարկվել, վիրավորներ չկան։ «ԱՄՆ դիտակետից շուրջ 1000 մետր հարավ-արևելք տեղակայված բլուրներից Սուրուչից հարավ մեր սահմանային կետերի ուղղությամբ ակնթարթային կրակ է բացվել։ Ինքնապաշտպանության նպատակներով հրակոծվել են ահաբեկիչների դիրքերը։ ԱՄՆ դիտակետի հրակոծության մասին ոչ մի խոսք չկա»,-ասվում է թուրք զինծառայողների հայտարարությունում։ Ամերիկացի զինծառայողների հաղորդումից հետո հրակոծությունը դադարեցվել է։


Հավանաբար՝ համարելով, որ Անկարան անցավ կարմիր գիծը, որ նախորդ օրը հաստատել էր Պետդեպարտամենտը, ՊՆ նախարար Մարկ Էսպերը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ գրում է The New York Times-ը։ «Հեռախոսազրույցի շրջանակում նախարար Էսպերը վճռականորեն կոչ է արել Թուրքիային դադարեցնել գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, որ մեծանան ԱՄՆ-ի, Թուրքիայի և մեր գործընկերների՝ իրադրության ապաէսկալացման ընդհանուր ելք գտնելու հնարավորությունները, նախքան գործողությունները անդառնալի հետևանքներ կունենան», - լրագրողներին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել, որը թույլատրում է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին: Համենայն դեպս՝ Թուրքիան հերքում է, որ Սիրիայում հարվածել է ԱՄՆ զինվորականների դիրքերին: Հուլուսի Աքարի՝ «Սիրիայում ԱՄՆ զինվորականների վրա կրակելու մասին խոսք լինել չի կարող», խոսքը մեջբերում է Անադոլու գործակալությունը: Աքարն ասել է, որ թուրք զինվորականներն իրենց գործողությունները Սիրիայում համակարգում են ԱՄՆ-ի հետ: Իսկ պատերազմը շարունակվում է:

Դիտվել է՝ 2920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ