Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ իշխանություններն Արցախի հարցով իրարից տարբեր երեք մոտեցում են առաջ տանում

ՀՀ իշխանություններն Արցախի հարցով իրարից տարբեր երեք մոտեցում են առաջ տանում
16.10.2019 | 21:50

Ալիևի հայտարարությունը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» Ադրբեջանում քարոզչական և տեղեկատվական պատերազմում վեր է ածվել նոր թեզի՝ ասուլիսում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Այս թեզը կամաց-կամաց կոնստրուկցիա է ստանում, անցկացվում են կոնֆերանսներ, խորհրդարանական լսումներ, Ադրբեջանի ՊՆ-ն որպես հրամայական է ընկալել, իսկ ադրբեջանական համայնքը կոչ է արել երիտասարդությանը միանալ և այս սկզբունքը հանել միջազգային դաշտ: «Նոր կոնցեպտ է ձևավորվում, որն Ադրբեջանը, վստահ եմ, ներկայացնելու է միջազգային հանրությանը։ Մտահոգությունը մեր պաշտոնական դիրքորոշումն է, թե ինչպես ենք տանելու մեր քարոզչական գիծը։ Այս իրավիճակում, եթե մեզ համար կանխատեսելի պատկեր ունենք Ադրբեջանից, նույնը չենք կարող ասել հայկական կողմի պաշտոնական դիրքորոշման մասին»,-ասաց նա:

Էլիբեգովան նշեց, թե ՀՀ իշխանություններն իրարից տարբեր երեք մոտեցում են առաջ տանում․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ Արցախը վերադառնում է բանակցային սեղան, քանի որ իրենք մանդատ չունեն հարցի լուծման համար, հնչեց երկրորդ թեզը, որ Արցախը Հայաստան է և վերջ, երրորդ լուծումը՝ արցախյան հարցի լուծումը պետք է բխի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի բնակիչների շահերից:
«Հիմա որ թեզով ենք առաջնորդվում, պետք է հստակեցվի և մշակվի քարոզչական փաթեթ։ Եթե գնում ենք այն ճանապարհով, որ Արցախը մտնում է Հայաստանի Հանրապետության կազմ, Ադրբեջանը հայտարարել է, որ այլ տարբերակ չկա, քան պատերազմական գործողություններ սկսելը»,-ասաց նա:


Ադրբեջանագետն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը և նշեց, որ մի շարք վտանգավոր թեզեր են բարձրաձայնվել Ադրբեջանի կողմից․ նախ այն, որ երկու պետություն են և մի ժողովուրդ, Էրդողանը հայտարարել է, որ միավորելու են ուժերը և միասնական լինեն, նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին, որ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու հարցում եղբայր Ադրբեջանը կանգնել է իրենց կողքին: Ալիևը նշել է, որ նույն գործողություններն ակնկալում է անել նաև Արցախում:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ