Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մարկ Էսպերը հայտարարել է Սիրիայից Իրաք զորքերի տեղափոխման մասին

Մարկ Էսպերը հայտարարել է Սիրիայից Իրաք զորքերի տեղափոխման մասին
20.10.2019 | 13:33

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ասել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքից դեպի արևմտյան Իրաք հազար զինվորական է տեղափոխվում՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար՝ հայտնում է Reuters-ը: Նրա խոսքով ՝ Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զորքերի դուրսբերումը շարունակվում է: «Ներկայիս պլանը այդ ուժերն Իրաքի արևմուտք տեղափոխելն է», – ասաց Էսպերը: Նա հավելեց, որ սա ոչ թե օրերի, այլ շաբաթների հարց է:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ