Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մե­սին` անձ­նա­կան կյան­քի դի­տան­կ­յու­նից

Մե­սին` անձ­նա­կան կյան­քի դի­տան­կ­յու­նից
05.11.2019 | 00:29

Հեր­թա­կան՝ թվով վե­ցե­րորդ «Ոս­կե գն­դա­կը» ստա­նա­լուց հե­տո իս­պա­նա­կան Marca-ն զրույց է ու­նե­ցել կա­տա­լո­նյան «Բար­սե­լո­նի» ու Ար­գեն­տի­նա­յի ազ­գա­յին ընտ­րա­նու հար­ձակ­վող, հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի գե­րաստղ Լիո­նել Մե­սիի հետ՝ շեշ­տադ­րե­լով բա­ցա­ռա­պես նրա անձ­նա­կան կյան­քի ման­րա­մաս­նե­րը, նա­խա­սի­րու­թյուն­նե­րը, սո­վո­րություն­նե­րը:

ԱՆ­ՏՈ­ՆԵ­ԼԻՆ. Ի՞ՆՉՆ Է ՆՐԱ ՄԵՋ ԳՆԱ­ՀԱ­ՏԵ­ԼԻՆ
Ան­կեղծ ա­սած՝ ես հիա­ցած եմ նրա­նով (կինն է): Նա շատ լավ կող­մեր ու­նի, ապ­շե­լու է, թե ինչ­պես է հաղ­թա­հա­րում օր­վա խառ­նափն­թո­րը: Նա միշտ լավ տրա­մադ­րու­թյան մեջ է, միշտ հեշ­տու­թյամբ է լու­ծում բո­լոր հիմ­նախն­դիր­նե­րը: Նա շատ խե­լա­ցի է ու հրա­շա­լի է կյան­քի բո­լոր աս­պեկտ­նե­րում:

Ա­ՎԱԳ ՈՐ­ԴԻ ՏԻԱ­ԳՈՆ
Շու­տով կլ­րա­նա Տիա­գո­յի յոթ տա­րին, սա­կայն, չնա­յած տա­րի­քին, նա շատ հա­սուն է ու շատ խե­լա­ցի: Նա ջեն­թլ­մեն է: Չի­րոն նման է Մա­թեո­յին, նա նրա­նից նույ­նիսկ վատն է, տես­նենք:

ՍԻ­ՐԱԾ ԻՍ­ՊԱ­ՆԱ­ԿԱՆ ՃԱ­ՇԱ­ՏԵ­ՍԱ­ԿԸ
Ես միշտ ա­սել եմ, որ դա տա­պա­կան է, մի­լա­նե­սան ¥ար­գեն­տի­նա­կան շնի­ցել¤ կամ պաս­տան: Ինձ դուր է գա­լիս սո­վո­րա­կան, ա­մե­նօ­րյա կե­րա­կու­րը:

ՄԱ­ՏԵՆ
Ինձ դուր է գա­լիս տաք ու դա­ռը մա­տեն ¥ըմ­պե­լիք¤: Ա­ռաջ խմում էի քաղց­րը, սա­կայն հե­տո վարժ­վե­ցի թթ­վաշ հա­մին:

Ա­ՂԱՆ­ԴԵՐ­ՆԵ­ՐԸ
Սի­րում եմ ոչ շատ շո­կո­լադ ու­տել: Բա­ցի այդ, դուր են գա­լիս դուլ­սե դե լե­չեն ¥կա­րա­մե­լա­յին սոուս¤ ու պաղ­պա­ղա­կը: Ինձ ընդ­հան­րա­պես դուր է քա­լիս քաղց­րը: Ես աշ­խա­տում եմ շատ չու­տել քաղցր, սա­կայն այն ինձ դուր է գա­լիս:

ՍՈ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ
Դրանք շատ են: Քնե­լուց ա­ռաջ սի­րում եմ սե­ղանս նա­խա­պատ­րաս­տել վաղ­վան, որ­պես­զի ա­մեն ինչ իր տե­ղում լի­նի: Երբ գա­լիս եմ տուն, միան­գա­մից հա­նում եմ կո­շիկ­ներս, նույնն ա­նում եմ, երբ ծա­նոթ­նե­րիս հյուր եմ գնում: ՈՒ­րիշ սո­վո­րու­թյուն­ներ էլ ու­նեմ, սա­կայն դրանք թող մնան իմ գաղտ­նի­քը:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ