Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեկնարկել է «Արմմոնո Plus»-ը

Մեկնարկել է «Արմմոնո Plus»-ը
08.11.2019 | 12:53

Մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը: Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Կցուցադրվի 5 մոնոներկայացում` Անի Գևորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը», Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» (Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն), Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» (Էջմիածնի «Մաչանենց» թատրոն), Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» (Աբովյանի դրամատիկական թատրոն):

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում. Ժակլին Մնոյան` Մ. Մակդոնախ «Բարձ Մարդը», Թեհմինե Խաչատրյան` Հ․Թեքգյոզյան «Մատնահետք», Ծովինար Մարտիրոյսան`Չ. Այթմաթով «Կառափնարան», Լիլիա Մուկուչյան, Մանվել Խաչատրյան` Ֆ. Դոստոևսկի «Խեղճ մարդիկ»:
«Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրն այս տարի կկայանա «Լոֆտում», որտեղ ուսանողները հնարավորություն կունենան շփվել ոլորտի և ոչ միայն առաջատար մասնագետների հետ (Հանդիպում դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ։ Թեմա՝ Ձայնը՝ «աշխատանքային գործիք»), (Հանդիպում պարուսույց Արիկ Ասատուրյանի հետ։ Թեմա՝ Շարժումը բեմում), (Հանդիպում ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի հետ։ Թեմա՝ Արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները), (Հանդիպում դրամատուրգ Սառա Նալբանդյանի հետ։ Թեմա՝ Վավերագրական պիեսի ստեղծման տեխնիկաները), (Հանդիպում՝ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ։ Թեմա՝ Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում):


«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը: Հոկտեմբերի 19-ից 22-ը փառատոնն անցկացվել է Տավուշի մարզում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:
«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել մշակութային փառատոների շարքում: Այն հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները:

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ