Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հակակոռուպցիոն ողջ պայքարի արդյունքում քանի՞ միլիոն դրամով հարստացավ բյուջեն

Հակակոռուպցիոն ողջ պայքարի արդյունքում քանի՞ միլիոն դրամով հարստացավ բյուջեն
08.11.2019 | 13:01

«Փաստը» գրում է. «Արդեն մեկուկես տարի է՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից խոսվում է, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացված է և այլևս չկան կոռուպցիոներ պաշտոնյաներ։ Սակայն պարբերաբար կարծիքներ են հնչում, որ հանրության կողմից այդպես էլ տեսանելի չեն իշխանությունների կողմից թմբկահարված կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված հաջողությունները:
«Փաստի» զրուցակիցը, որը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, չցանկանալով հրապարակել իր անունը, ասաց, որ «այդ, այսպես կոչած, հակակոռուպցիոն հաջողությունները որևէ կերպ չեն անդրադառնում բյուջեի վրա, համենայնդեպս, հասարակությունը մինչ օրս տեղյակ չէ՝ այս ողջ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում քանի՞ միլիոն դրամով հարստացավ բյուջեն և հարստացա՞վ, արդյոք, ընդհանրապես»: Պաշտոնյան նշեց նաև, որ դեռևս անհասկանալի է, թե ինչ փուլում է կառավարության կողմից մշակված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, իսկ «նախկին իշխանությունների կողմից կիրառված քայլերից նոր իշխանությունների գործողությունները ոչնչով դեռևս չեն տարբերվում»:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ