Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օլեգ Բելոզյորով. Ռուսաստանին պետք է Հայաստանի փոխըմբռնումը

Օլեգ Բելոզյորով. Ռուսաստանին պետք է Հայաստանի փոխըմբռնումը
08.11.2019 | 13:11

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ, քննարկվել են ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանն առնչվող հարցերը։

Բելոզյորովը նշել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է պայմանագրով սահմանված բոլոր պարտավորվածությունները՝ 11 տարում Հայաստանի երկաթուղիներում ավելի քան 120,1 մլրդ դրամի ներդրում կատարելով։ ««Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքի արդյունավետությունը բարձր է։ Աշխատավարձի մակարդակը միջինից բարձր է երկրի տարածքում։ Հետագա առաջընթացն անհնարին է առանց փոխըմռնման և աջակցության հայկական պետության կողմից։ Մեր առաջ դրված խնդիրները մենք կարող ենք լուծել միայն համատեղ սկզբունքով»,- rusarminfo.ru-ն մեջբերում է Բելոզյորովի խոսքը։ Զրուցակիցները պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքը կատարելագործելու համար։

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ