Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դեռևս հս­տակ չէ, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թ­յուն­ներն ար­ցա­խ­յան ինչ ու­ժե­րի են սա­տա­րե­լու»

«Դեռևս հս­տակ չէ, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թ­յուն­ներն ար­ցա­խ­յան ինչ ու­ժե­րի են սա­տա­րե­լու»
12.11.2019 | 01:09

2020 թ. գար­նանն Ար­ցա­խում անց­կաց­վե­լիք նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, քա­ղա­քա­կան ու­ժե­րի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյան ա­ռու­մով, ան­նա­խա­դեպ են: Նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու մա­սին պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է Ար­ցա­խի նախ­կին պե­տա­կան նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը՝ օ­րերս կա­յա­ցած հա­մա­գու­մա­րի ժա­մա­նակ:
«Հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո ար­ցախ­ցի­նե­րը խան­դա­վառ­վել են ու ո­րո­շել փոր­ձել ու­ժե­րը: Բա­վա­կան շատ են նոր ու­ժե­րը, որ ինք­նավս­տա­հու­թյամբ հայ­տա­րա­րում են, թե հա­ջո­ղու­թյուն են գրան­ցե­լու: Չեմ բա­ցա­ռում, որ կա­րող են նա­խընտ­րա­կան դա­շինք­ներ ձևա­վոր­վել, այ­լա­պես, ե­թե բո­լո­րը նվա­զա­գույն 5 տո­կո­սի շե­մը հաղ­թա­հա­րեն ու անց­նեն խոր­հր­դա­րան, դա 110 տո­կոս է կազ­մում: Հիմ­նա­կան ֆա­վո­րիտ­նե­րը, ըստ երևույ­թին, Հա­րու­թյու­նյանն ու ար­տա­քին գոր­ծե­րի նախ­կին նա­խա­րար Մա­յի­լյա­նը կլի­նեն: Թեև ա­ռայժմ չի բարձ­րա­ձայն­վում, բայց Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը նույն­պես կա­րող է ա­ռա­ջադր­վել նա­խա­գա­հի թեկ­նա­ծու: Բայց նրա հա­վակ­նու­թյու­նը, ըստ երևույ­թին, խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վար պաշ­տո­նը ստանձ­նելն է»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» ար­ցա­խյան աղ­բյու­րը:


Ինչ վե­րա­բե­րում է Սամ­վել Բա­բա­յա­նին և Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին, ըստ մեր զրու­ցակ­ցի, Բա­լա­սա­նյա­նը դժ­վար թե լուրջ մր­ցա­կից լի­նի Մա­յի­լյա­նի կամ Հա­րու­թյու­նյա­նի հա­մար, իսկ Բա­բա­յա­նը, չկա­րո­ղա­նա­լով նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վել, ո­րո­շել է ակ­տի­վո­րեն պայ­քա­րել խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում լր­ջա­գույն քվե ստա­նա­լու և գու­ցե մե­ծա­մաս­նու­թյուն կազ­մե­լու հա­մար:


«Դեռևս հս­տակ չէ, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ար­ցա­խյան ինչ ու­ժե­րի են սա­տա­րե­լու: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի թիմն ու ան­ձամբ Հա­րու­թյու­նյանն ու­ղիղ տեքս­տով ա­սում են՝ հա­մակ­րում են Փա­շի­նյա­նին ու ող­ջու­նում նրա կա­ռա­վա­րու­թյան որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, սա­կայն, լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նեն Ար­ցա­խի նախ­կին նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նի հետ: Չի բա­ցառ­վում, որ ՀՀ է­լի­տան որևէ թևի չա­ջակ­ցի ու չխառն­վի ոչ մի բա­նի»,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ