Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դա­տարկ տու­փե­րի հան­րա­պե­տու­թ­յուն

Դա­տարկ տու­փե­րի հան­րա­պե­տու­թ­յուն
15.11.2019 | 00:54

Մեզ սկ­սել են ուղ­ղոր­դել դա­տարկ տու­փե­րը: Դա­տար­կու­թյան սիմ­վո­լի­կան պա­տա­հա­կան չի դառ­նում մեր օ­րե­րի բնո­րո­շում: Դա­տար­կու­թյու­նը եր­կուս­տեք է՝ թե հաս­ցեագ­րո­ղը, թե հաս­ցեա­տե­րը սնանկ են: Ան­վի­ճե­լի է, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը իր տե­ղում չէ, թե­կուզ «Նի­կո­լի կա­մի­կա­ձեն» է, թե­կուզ կա «Միա­սին ե­կել ենք, միա­սին գնա­լու ենք»-ը, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը չու­նի ար­հես­տա­կան ձևա­վոր­ված սու­պեր­նա­խա­րա­րու­թյուն ղե­կա­վա­րե­լու բա­վա­րար պատ­րաս­տու­թյուն ու կազ­մա­կեր­պա­կան ու­նա­կու­թյուն­ներ, նաև՝ մարդ­կա­յին ո­րակ­ներ, որ ի ցույց է դնում իր հար­ցազ­րույց­նե­րով: Սա՝ մի կողմ:


Ի՞նչ կա մյուս կող­մում: Այս դաշ­տը խիստ բազ­մա­դեմ է: Ի­րենց հա­սա­րա­կա­կան, եր­բեմն էլ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ հա­մա­րող­նե­րը դրսևո­րում են ձեռն­տու կար­ճա­տե­սու­թյուն՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի մեջ տես­նե­լով ո­լոր­տում կա­տար­վող «փո­փո­խու­թյուն­նե­րի» պատ­ճա­ռը: Նույ­նիսկ այն դեպ­քում, երբ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րեց, որ ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն նա­խա­րա­րը չէ, այլ կա­ռա­վա­րու­թյու­նը: Այ­սինքն՝ ին­քը: Մի՞­թե անհ­նար է հա­մադ­րել տար­բեր ո­լորտ­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րը՝ հաս­կա­նա­լու, որ թավ­շից հե­տո սկս­վել է բուն հե­ղա­փո­խու­թյու­նը: ՈՒ այդ հե­ղա­փո­խու­թյու­նը անհ­րա­ժեշ­տու­թյուն է՝ Հա­յաս­տա­նում խն­դիր­նե­րը կու­տակ­վում ու չէին լուծ­վում: Կամ լուծ­վում էին ձևա­կան՝ խն­դի­րը մնում էր, կա­տար­վում էր կոս­մե­տիկ փո­փո­խու­թյուն:
Թղ­թի վրա մենք ան­կախ էինք ու ինք­նու­րույն, դե­ֆակ­տո ոչ կա­րող էինք ան­կախ լի­նել, ոչ ինք­նու­րույն էինք: Ո­րով­հետև ինք­նա­բավ չէինք: Հա­րյու­րա­վոր հիա­նա­լի օ­րենք­ներ ու­նեինք, ո­րով փա­կում էինք մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի բե­րա­նը, բայց օ­րենք­նե­րը կամ չէին կա­տար­վում, կամ կա­տար­վում էին ընտ­րո­վի: Պե­տու­թյան մեջ կար յու­րա­յին­նե­րի պե­տու­թյուն, նրանք վեր էին օ­րեն­քից: ՈՒ կար ժո­ղո­վուրդ, որ գլու­խը պա­հում էր կա­րե­ցա­ծի պես: Պե­տու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն կա­պը գոր­ծում էր վճա­րո­վիու­թյան սկզ­բուն­քով՝ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, հե­տո նո­րից խզ­վում էր՝ 5 տա­րով:


Բո­լոր նախ­կին­նե­րը, որ այ­սօր մե­ղադ­րում են ներ­կա­նե­րին, մե­ղադ­րում են մի պատ­ճա­ռով՝ ի­րենց հետ վար­վում են այն­պես, ինչ­պես ի­րենք են վար­վել: Սե­պը սե­պով է հան­վում: ՈՒ դա չի ըն­կալ­վում: Ին­չու՞: Ո­րով­հետև այդ­պես չպետք է լի­նի: Բայց չկան չլի­նե­լու նա­խադ­րյալ­նե­րը՝ հա­սա­րա­կու­թյու­նը նո­րից մտել է կրիա­յի պա­տյա­նի մեջ ու ըն­դու­նել դի­տոր­դի սպա­սո­ղա­կան կար­գա­վի­ճակ, աս­պա­րե­զում նո­րից «նախ­կին­ներն» ու «ներ­կա­ներն» են: Իսկ փո­փո­խու­թյուն­նե՞­րը: Կա­տար­վում են: Ոչ թե ինչ-որ հարց լու­ծե­լու հա­մար, այլ ինչ-որ մե­կի դեմ: «Ինչ-որ մե­կը» կա­րող է լի­նել անձ, կա­ռույց, կու­սակ­ցու­թյուն, բայց եր­բեք՝ հա­մա­կարգ: Հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մար նախ պետք է սահ­մա­նել նպա­տակ, ու­նե­նալ չա­փա­նիշ, հե­տո՝ գոր­ծող ան­ձինք, որ հս­տակ չա­փա­նիշ­ներ գոր­ծադ­րե­լով քայլ-քայլ հաս­նում են հս­տակ նպա­տա­կին: Մեր «բո­լո­լա­յում» ա­մեն ինչ խառ­նի­խուռն է:


Կա­ռա­վա­րու­թյան նիս­տում ոչ ոք չի զար­մա­նում, որ նախ լու­ծա­րում են ծե­րա­նո­ցը, հե­տո ա­սում, որ հայ­տա­րա­րե­լու են մր­ցույթ, թե բա­րե­գոր­ծա­կան ո՞ր կազ­մա­կեր­պու­թյու­նը կցան­կա­նա պե­տու­թյան տրա­մադ­րած գու­մար­նե­րով խնա­մել ծե­րե­րին: Ե­թե ոչ ոք չցան­կա­նա՞: Նույն գոր­ծը կա­նի լու­ծար­ված կո­լեկ­տի­վը, ո­րին հըն­թացս վար­չա­պե­տի մա­կար­դա­կով ապ­րիո­րի կո­ռուպ­ցիա­յի մե­ղադ­րանք է ներ­կա­յաց­վում: Նա­խա­րար­նե­րից ոչ մե­կը չի հարց­նում աշ­խա­տան­քի ու սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րին՝ հե­տուա­ռաջ չե՞ք ա­նում: Նախ՝ մր­ցույ­թը հայ­տա­րա­րեք: Տե­սեք՝ ո՞վ է հաղ­թում, ի վի­ճա­կի՞ է կա­տա­րել մր­ցույ­թի պայ­ման­նե­րը, ծե­րե­րի խնամ­քի ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­վե­լա­նու՞մ է, ի­րենց ներդ­րումն ա­նու՞մ են: Չի հարց­նում, ո­րով­հետև բո­լոր ո­լորտ­նե­րում պետք է կա­յաց­նել հե­ղա­փո­խա­կան ո­րո­շում­ներ ու ի ցույց դնել, որ գործ է ար­վում, որ փո­փո­խու­թյուն­ներ կան:


«Մրից ե­լանք, մր­ջուրն ըն­կանք» սկզ­բուն­քից հրա­ժար­վե­լու հա­մար նախ պետք է հրա­ժար­վել ա­մեն ինչ փո­խե­լու մտայ­նու­թյու­նից՝ մեկ, փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել, երբ ստեղծ­ված են բո­լոր պայ­ման­նե­րը՝ եր­կու:
Ին­չու՞ հան­րու­թյու­նը չի ըն­դու­նում, բայց չի միա­նում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին: Բո­լորն էլ դեմ են, որ հա­յոց լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը, հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը բու­հե­րում պար­տա­դիր ա­ռար­կա­ներ չլի­նեն, կան ո­րոշ վե­րա­պա­հում­ներ դա­սըն­թա­ցի բո­վան­դա­կու­թյան վե­րա­բե­րյալ:

Ոչ ոք չի հա­վա­տում, որ բու­հե­րի ռեկ­տոր­նե­րը կկա­յաց­նեն ա­ռար­կա­նե­րը պար­տա­դիր դա­սա­վան­դե­լու ո­րո­շում կամ նա­խա­րա­րը չի փո­խի բու­հե­րի ինք­նա­վա­րու­թյան շր­ջա­նակ­նե­րը, ա­ռա­վել ևս՝ ա­ռա­ջարկ­վող նա­խագ­ծով բու­հե­րի խոր­հուրդ­նե­րի ան­դամ­նե­րի կե­սին նա­խա­րա­րու­թյունն է նշա­նա­կում: Էլ ի՞նչ ինք­նա­վա­րու­թյուն: Փաս­տա­ցի՝ տո­տալ վե­րահս­կո­ղու­թյուն է սահ­ման­վում: Բա­ցի «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից ու վար­չա­պե­տից, որ հա­մե­մա­տում է Փա­րա­ջա­նո­վի, Բուլ­գա­կո­վի, Չա­րեն­ցի հետ, ոչ ոք չըն­դու­նեց ան­հայտ հե­ղի­նա­կի «Հու­զան­քը», ո­րին նա­խա­րա­րու­թյու­նը 2 մլն 700000 դրամ է հատ­կաց­րել, Կա­րա­բի­նա­յի ու Դա­լու­զյա­նի մա­սին, որ վար­չա­պե­տի անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան տակ է, էլ չա­սեմ: Երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը սր­տի ա­րա­տի ու հո­մո­սեք­սուա­լիզ­մի միջև տար­բե­րու­թյուն չի տես­նում, կամ կույ­րին ու գե­յին նույն հար­թու­թյան վրա է դնում, նա ըն­դա­մե­նը մտ­քի գեյ է, որ իր ա­րածն ար­դա­րաց­նում է ցի­նիզ­մով: Ա­վե­լի ազ­նիվ կլի­ներ ա­սել, որ դա «ա­ռա­ջա­դի­մու­թյուն» է, ո­րի հա­մար խոս­տա­ցել են ներդ­րում­ներ: Կամ՝ աչք փա­կել հա­կա­սահ­մա­նադ­րա­կան օ­րենք­նե­րի վրա, ո­րով իբր «նոր Հա­յաս­տան» է կա­ռուց­վում: «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րոց­նե­րից հա­նե­լու ո­րո­շումն էլ՝ ձեզ նվեր: Ա­ռա­վե­լա­գույ­նը՝ կա­ռա­վա­րու­թյու­նը կար­տո­նի «Կրո­նի պատ­մու­թյուն» ա­ռար­կան՝ հե­թա­նո­սու­թյուն, քրիս­տո­նեու­թյուն, մահ­մե­դա­կա­նու­թյուն, բուդ­դա­յիզմ, հու­դա­յա­կա­նու­թյուն, գու­ցե նաև այդ կրոն­նե­րի ճյու­ղե­րը, ա­ղանդ­նե­րը: Ի՞նչ է կա­տար­վե­լու դե­ռա­հա­սի գլ­խում, ե­թե հա­սուն տա­րի­քում կրոն­նե­րի պատ­մու­թյու­նը հաս­կա­նա­լը պա­հան­ջում է նախ­նա­կան, սե­փա­կան աշ­խար­հըն­կա­լում՝ ազ­դե­ցու­թյուն­նե­րին չեն­թարկ­վե­լու, կամ պար­զա­պես ըմ­բռ­նե­լու հա­մար: Բայց ի՞նչ չես ա­նի, որ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին «նոր» Հա­յաս­տա­նում իր տե­ղը ճա­նա­չի: Իսկ հա­սա­րա­կու­թյու­նը լռում է: Ո­րով­հետև չկա է­լի­տա, չկան մար­դիկ, որ պատ­վո պարտք դարձ­նեն բա­ցատ­րե­լը, որ խն­դիրն այս ու այն ա­ռար­կան չէ, մտա­ծո­ղու­թյան հա­մա­կարգն է: Հա­մա­կար­գի դա­տար­կու­թյու­նը: ՈՒ դա է պետք փո­խել: Վաղ­վա բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի հան­ճար­ներ ստա­նա­լու հա­մար այ­սօր հու­մա­նի­տար ա­ռար­կա­ներ հա­նե­լը սխալ է, ծրագ­րե­րում ու դա­սագր­քե­րում պետք է փո­փո­խու­թյուն­ներ լի­նեն, այդ թվում՝ բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի: Այս ըն­թաց­քով ստա­նա­լու ենք տգետ­ներ, որ բնա­կան գի­տու­թյուն­նե­րում էլ ա­նե­լիք չու­նեն:


Բնազ­դով ըն­դվ­զե­ցին ԵՊՀ-ի բա­նա­սի­րա­կան ու պատ­մու­թյան ֆա­կուլ­տետ­նե­րի ու­սա­նող­նե­րը, գու­ցե նրանց հետևեին մյուս ֆա­կուլ­տետ­ներն ու բու­հե­րը, ե­թե ՀՅԴ-ն չո­րո­շեր, որ հա­սել է իր աս­տե­ղա­յին ժա­մը ու աս­պա­րեզ չնետ­վեր ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան եր­գա­ցան­կով: ՀՅԴ-ն ի­րա­վունք ու­նի գոր­ծել իր հա­յե­ցո­ղու­թյամբ ու պայ­քա­րել ին­չի հա­մար կամ ին­չի դեմ անհ­րա­ժեշտ է հա­մա­րում: Ի՞նչ է պետք, որ ՀՅԴ-ն հաս­կա­նա՝ իր գե­րակ­տի­վու­թյու­նը դառ­նում է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի պաշտ­պա­նու­թյուն, ամ­րապն­դում նրա դիր­քե­րը: Դա­սա­դու­լը չի դառ­նում հա­մա­տա­րած, չի վե­րած­վում ընդ­հան­րա­կան գոր­ծա­դու­լի՝ ԵՊՀ-ի ո­րոշ դա­սա­խոս­նե­րի մե­կօ­րյա գոր­ծա­դու­լը քիչ է: Որ­քան էլ բարձ­րա­խո­սով հայ­տա­րար­վի, որ շար­ժու­մը կու­սակ­ցա­կան չէ, կու­սակ­ցա­կա­նաց­վել է: ՀՅԴ-ի դա­տարկ տու­փե­րի ո­դի­սա­կա­նը՝ նա­խա­րա­րի ան­հե­թեթ մի­ջամ­տու­թյու­նից հե­տո, հար­ցը տա­րավ լո­կալ հար­թու­թյուն՝ ՀՅԴ-Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան, ու խզեց կա­պը ի­րա­կա­նու­թյան հետ: ՀՅԴ-ն դա էլ «չհաս­կա­ցավ»: Փո­խա­րե­նը ՀՀԿ-ն «հաս­կա­ցավ» ու ո­րո­շեց ե­րի­տա­սար­դաց ձե­ռամբ դա­տարկ ճամպ­րուկ նվի­րել … ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ «Գնա­ցա­կա­նյա­նին»՚, ու՝ այն պա­հին, երբ նա ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի հետ ա­սու­լի­սում էր: Ան­հե­թեթ քայլ, որ ոչն­չով չի բա­ցատր­վում: Ե­թե ոչ Լավ­րո­վին հա­ճո­յա­նա­լու ցան­կու­թյամբ: Ճիշտ նույն­քան ան­հաս­կա­նա­լի է ո­մանց հոր­թա­յին հրճ­վան­քը Լավ­րո­վի ո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ: Մաս­նա­վո­րա­պես՝ «Ա­ռանց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի հա­մա­ձայ­նու­թյան որևէ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն հնա­րա­վոր չի լի­նի ձևա­կեր­պել: Հա­յաս­տա­նը պար­զա­պես չի ստո­րագ­րի»: Ի՞նչ դա­րա­կազ­միկ գյուտ է ա­րել Լավ­րո­վը: Ե­թե այդ­քան զար­մա­նա­լի է, որ ՌԴ ԱԳ նա­խա­րարն ա­ռաջ­նորդ­վում է տրա­մա­բա­նու­թյամբ, Հա­յաս­տա­նը չի գի­տակ­ցում իր ինք­նիշ­խա­նու­թյու­նը:


Ապ­շե­ցու­ցիչ է՝ ինչ անձ­նա­կան ու ա­նանձ­նա­կան հա­ճույ­քով են «նախ­կին­ներն» ու «ներ­կա­նե­րը» Լավ­րո­վի մի նա­խա­դա­սու­թյու­նը ֆե­տի­շաց­րած՝ մե­ղադ­րում ի­րար ու խո­րագ­նա եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նում: Առ այն, որ «ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը ան­հար­մար վի­ճա­կում թո­ղեց Հա­յաս­տա­նի նախ­կին իշ­խող հա­մա­կար­գին, կամ դրա մի շարք շր­ջա­նակ­նե­րի, ո­րոնք ա­միս­ներ շա­րու­նակ թի­րա­խա­վո­րել են նոր իշ­խա­նու­թյանն Ար­ցա­խի և հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյան թե­մա­նե­րով»: Պատ­ճառ­նե­րը չբա­ցատ­րեմ՝ տար­րա­կան են: ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը նոր ո­չինչ չի ա­սել, ար­ձա­նագ­րել է ի­րա­վի­ճա­կը՝ նախ­կին ու ներ­կա: Նա հիա­նա­լի գի­տի չե­զո­քու­թյան գի­նը, երբ միջ­նոր­դի դե­րում ես՝ իբրև ԵԱՀԿ Մինս­կի ՄԽ երկ­րի նա­խա­րար: Ի տար­բե­րու­թյուն հա­յե­րի՝ գի­տի նաև, որ իր խոս­քե­րը ա­վե­լի ու­շա­դիր լսում են Ադր­բե­ջա­նում, իսկ Ադր­բե­ջա­նը ՌԴ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կերն է ու զեն­քի գնոր­դը: Նույն­քան ան­տե­ղի է եզ­րա­կաց­նել, թե Լավ­րո­վը Ադր­բե­ջա­նին հաս­կաց­նում էր, որ Ար­ցա­խը ան­պայ­ման պետք է մաս­նակ­ցի բա­նակ­ցու­թյուն­նե­րին և հա­մա­ձայ­նու­թյուն տա այն փաս­տաթղ­թին, ո­րը կլու­ծի Ղա­րա­բա­ղի քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կի և խա­ղա­ղու­թյան հար­ցը, Հա­յաս­տա­նը չի փոր­ձում բա­նակ­ցու­թյուն­նե­րի ձևա­չափ փո­խել՝ ԼՂՀ-ն բե­րե­լով բա­նակ­ցա­յին սե­ղան:


ՌԴ ԱԳՆ-ն և ան­ձամբ նա­խա­րա­րը քա­նիցս հայ­տա­րա­րել են, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ձևա­չա­փը պետք է ո­րո­շեն բա­նակ­ցող կող­մե­րը, ՌԴ-ն՝ իբրև միջ­նորդ կողմ, կըն­դու­նի նրանց ո­րո­շու­մը: Չհիաս­թափ­վե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը զուր հույ­սեր չհ­նա­րելն է: Ադր­բե­ջա­նին կա­րող է ու պի­տի պա­տաս­խա­նի միայն հայ­կա­կան կող­մը: Որևէ այլ երկ­րի պաշ­տո­նյա­յի այդ «ա­ռա­քե­լու­թյու­նը» վե­րագ­րե­լը թեթևամ­տու­թյուն է: Լավ­րո­վը ՀՀ ԱԳ նա­խա­րա­րը չէ: Լավ­րո­վը ՌԴ ԱԳ նա­խա­րարն է՝ սա հի­շե­ցում նրանց, որ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նը փոր­ձում են հանձ­նել նրա բազ­մա­փորձ ձեռ­քե­րին: Սե­փա­կան ու­ժե­րին թե­րա­հա­վա­տու­թյու­նը պետք չէ այս­քան ի ցույց դնել: Ա­ռա­վել ևս ան­հե­թեթ է հրճ­վե­լը, թե Լավ­րո­վի այ­ցով Մոսկ­վան հաշտ­վում է հե­ղա­փո­խու­թյան հետ: Նրանք քա­ղա­քա­կա­նու­թյուն չեն փո­խել՝ նրանք ի­րենց ան­փո­փոխ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ի­րա­կա­նաց­նում են Հա­յաս­տա­նի փո­փոխ­ված ի­րա­վի­ճա­կում: Եվ ա­նում են, ինչ ու­զում են: Ա­պա­ցույ­ցը ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան 0 փո­փո­խու­թյունն է: ՈՒ՝ Հա­յաս­տա­նի բա­ցա­հայտ տն­տե­սա­կան կա­խու­մը Ռու­սաս­տա­նից: Շատ մեծ չա­փա­զան­ցու­թյուն է, որ Մոսկ­վան հար­կադր­ված է հաշ­վի նս­տել Հա­յաս­տա­նի հետ­հե­ղա­փո­խա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ, կամ՝ Ռու­սաս­տա­նում գի­տակ­ցել են, որ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սու­բյեկտ պետք է ըն­կա­լել ոչ թե կոնկ­րետ թի­մի, այլ հա­սա­րա­կու­թյա­նը:


Մոսկ­վան միշտ աշ­խա­տում է իշ­խա­նու­թյան հետ և փոր­ձում իր ձեռ­քում պա­հել ընդ­դի­մու­թյա­նը: Հա­մե­նայն դեպս՝ խոր­հր­դա­րա­նա­կան: Ա­պա­ցույց­ներ պե՞տք են: Ծա­նո­թա­ցեք ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի՝ Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող այլ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի: Հայ-թուր­քա­կա­նի հար­ցում էլ ՌԴ միջ­նոր­դու­թյա­նը պետք չէ սպա­սել՝ Մոսկ­վան խն­դիր է դրել Թուր­քիա­ն ՆԱ­ՏՕ-ից դուրս բե­րել, ԱԷԿ է կա­ռու­ցում Թուր­քիա­յում և ու­զում է C-400-նե­րից հե­տո կոր­ծա­նիչ­ներ վա­ճա­ռել, Սի­րիա­յի հարց ու­նի Էր­դո­ղա­նի հետ: Այն­պես որ «փետր­վա­րը» միայն Ան­կա­րա­յում չէ, նաև Մոսկ­վա­յում է: Մի բո­բի­կա­ցեք, երբ ջրի տեղն էլ չգի­տեք:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ հա­յոց խոր­հր­դա­րա­նում ման­կա­պար­տե­զի սա­նե­րի ջա­նա­սի­րու­թյամբ ու ա­մե­նայն լր­ջու­թյամբ ընկ­ղմ­ված են հո­մո­ֆո­բիա­յի, լա­տենտ գե­յե­րի պեր­մա­նենտ կոգ­նի­տիվ դի­սո­նան­սի մեջ: Այս ըն­թաց­քով դառ­նա­լու ենք մա­յա­նե­րի, աց­տեկ­նե­րի, ին­կե­րի հա­ջոր­դը: 500 տա­րի հա­զա­րա­վոր ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ հար­ցին չեն պա­տաս­խա­նում՝ ին­չու՞ և ու՞ր ան­հե­տա­ցավ հզո­րա­գույն քա­ղա­քակր­թու­թյու­նը՝ մարդ­կու­թյա­նը թող­նե­լով սքան­չե­լի ու դա­տարկ պատ­մա­կան հու­շար­ձան­ներ: Ճիշտ ինչ­պես մեր դա­տարկ ճամպ­րուկ­նե­րի ու դա­տարկ արկ­ղե­րի «քա­ղա­քակր­թու­թյու­նը», որ սկ­սել է փո­խա­րի­նել փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րին՝ բո­լոր մա­կար­դակ­նե­րում: Մե­ղա­վո­րի ո­րո­նում­նե­րը տա­նում են մա­յա­նե­րի, ին­կե­րի, աց­տեկ­նե­րի ճա­նա­պար­հով: Պետք է կանգ առ­նել ու բա­ցել աչ­քե­րը ի­րա­կա­նու­թյան վրա: Ե­թե ու­զում ես լի­նել:

Դիտվել է՝ 3308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ