Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խու­զիս­տա­նի նավ­թը և «բեն­զի­նա­յին խռո­վու­թ­յուն­ներն» Ի­րա­նում

Խու­զիս­տա­նի նավ­թը և «բեն­զի­նա­յին խռո­վու­թ­յուն­ներն» Ի­րա­նում
03.12.2019 | 02:10
Ես բա­վա­կան շատ ժա­մա­նակ և ու­շադ­րու­թյու­նում եմ հատ­կաց­րել ու հատ­կաց­նում Ի­րա­նի դե­րին ինչ­պես Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան, այն­պես էլ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան ու հենց գո­յու­թյան հա­մար։ Դա ել­նում է այն ան­վի­ճե­լի փաս­տից, որ և՛ մեր տա­րա­ծաշր­ջա­նում, և՛ ամ­բողջ աշ­խար­հում գործ­նա­կա­նում բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը զգա­լի չա­փով կապ­ված են հենց Ի­րա­նի և այն բա­նի հետ, թե ինչ պե­տու­թյուն­ներ և ինչ­պես են կա­ռու­ցում ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­ներն Ի­րա­նի հետ։ ՈՒս­տի անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում, որ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­սա­րա­կու­թյունն ի­մա­նա, թե «ինչն ին­չից է ա­ճում», երբ խոսք է լի­նում Ի­րա­նի և շր­ջա­կա աշ­խար­հի հետ նրա փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին։
Մի ժա­մա­նակ Ի­րա­նում ե­ղել են, այս­պես կոչ­ված, «հավ­կի­թա­յին խռո­վու­թյուն­ներ», հե­տո՝ «տա­րադ­րա­մա­փո­խա­նակ­ման», հի­մա եր­կիր է մտել «բեն­զի­նա­յին խռո­վու­թյու­նը»։ Ի­րադ­րու­թյու­նը լար­ված էր։ Նո­յեմ­բե­րի 15-ից հա­զա­րա­վոր մար­դիկ հարց­նում էին ինձ, թե ինչ է կա­տար­վում Ի­րա­նում, ընդ ո­րում՝ ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև Ռու­սաս­տա­նի, այլ եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի­ներ։ Ներ­կա­յաց­նում եմ իմ նախ­նա­կան վեր­լու­ծու­թյու­նը։ Կարճ ախ­տո­րո­շումն է. Ի­րա­նում «կիևյան մայ­դան» կամ «երևա­նյան աս­ֆալ­տա­յին հե­ղա­փո­խու­թյուն» խա­ղար­կե­լը նո­րից չհա­ջող­վեց։ Հաս­կա­նա­լու հա­մար ա­ռա­ջար­կում ենք ոչ միայն պար­զա­պես ծա­նո­թա­նալ նե­րի­րա­նա­կան վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, այլև հե­տաքր­քր­վել, թե ինչն ին­չից հե­տո է ե­ղել։
Բայց սկ­սենք ո՛չ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նկա­րագ­րու­թյու­նից, ո՛չ էլ ան­կար­գու­թյուն­նե­րի պատ­ճա­ռի հի­շա­տա­կու­մից։ Դրանք ար­դեն շա­տե­րը գի­տեն. կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րել է գնե­րի բարձ­րաց­ման մա­սին։ Սկ­սենք այն բա­նից, որ, ի լուր աշ­խար­հի, հայ­տա­րա­րել է Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին դեռ նո­յեմ­բե­րի 12-ին. «Իրա­նի հա­րա­վարևմտյան Խու­զիս­տան նա­հան­գում հայտ­նա­բեր­վել է ա­վե­լի քան 53 մլրդ բա­րել ծա­վա­լով նավ­թա­յին նոր հան­քա­վայր։ 80 մ խո­րու­թյան վրա գտն­վող ստոր­գետ­նյա պա­հես­տա­րա­նի տա­րած­քը 2 հազ. 400 քա­ռա­կու­սի կի­լո­մետր է։ Երկ­րա­բա­նա­կան հե­տա­խու­զա­կան աշ­խա­տանք­ներն այն­տեղ սկս­վել են 2016 թ.»։ Դա կա­րող է լի­նել Ի­րա­նի երկ­րորդ խո­շոր նավ­թա­յին հան­քա­վայ­րը Ահ­վազ քա­ղա­քի (Խու­զիս­տա­նի վար­չա­կան կենտ­րո­նը) հան­քա­վայ­րից հե­տո, ո­րի պա­շար­նե­րը, նախ­նա­կան գնա­հա­տա­կա­նով, հաս­նում են 56 մլրդ բա­րե­լի։
Այդ հայ­տա­րա­րու­թյա­նը հե­տաքր­քիր ձևով ար­ձա­գան­քեց հա­մա­ցան­ցը. օգ­տա­տե­րե­րի հիմ­նա­կան կար­ծիքն այն էր, որ «հի­մա կհետևեն ԱՄՆ-ի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Ի­րա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի խախ­տում­նե­րի մա­սին»։ Բայց մի՞­թե հա­մա­ցան­ցի օգ­տա­տե­րե­րի ար­ձա­գան­քը ծի­ծա­ղե­լի է կամ տե­ղին չէ։
ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի 3-րդ հանձ­նա­ժո­ղո­վը «հան­կար­ծա­կի» հա­վա­նու­թյուն տվեց «Ի­րա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի մա­սին» բա­նաձևին։ Բնա­կան է, որ դա բուռն բո­ղոք ա­ռա­ջաց­րեց Թեհ­րա­նում։ Եվ զար­մա­նա­լի չէ, որ որ­պես այդ բա­նաձևի կա­տա­ղի կողմ­նա­կից­ներ հան­դես ե­կան ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը և Կա­նա­դան։ Նո­յեմ­բե­րի 14-ին Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյան տե­սա­կե­տը հայտ­նեց ԻԻՀ ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղար Աբ­բաս Մու­սա­վին՝ հայ­տա­րա­րե­լով, որ Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը միշտ հա­վա­տա­րիմ է ե­ղել մար­դու ի­րա­վունք­նե­րին իր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մա­պա­տաս­խան և կրո­նա­կան հա­մոզ­մունք­նե­րի ու պա­հանջ­նե­րի հի­ման վրա, հա­վե­լել, որ այդ բա­նաձևը վկա­յում է նրա հե­ղի­նակ­նե­րի կեղ­ծա­վո­րու­թյու­նը, հետևա­բար զուրկ է օ­րի­նա­կա­նու­թյու­նից։ «Մար­դու ի­րա­վունք­նե­րին ի՞նչ առն­չու­թյուն ու­նեն ար­դի հան­ցա­գործ­նե­րը, ո­րոնք նաև բա­նաձևի կողմ­նա­կից­ներ են և ա­րել են հնա­րա­վոր ա­մեն ինչ՝ ե­րե­խա­նե­րի սպա­նու­թյու­նից մինչև քն­նա­դա­տող­նե­րի ան­դա­մա­տում և ա­զատ ու ան­կախ ազ­գե­րի դեմ տն­տե­սա­կան ա­հա­բեկ­չու­թյան ի­րա­կա­նա­ցում»,- հարց­նում է Մու­սա­վին։ Բա­նաձևը բնու­թագ­րե­լով միա­կող­մա­նի և ա­նի­րա­կան՝ նա ա­սաց, որ բա­նաձևն ըն­դուն­վել է այն ժա­մա­նակ, երբ նրա հիմ­նա­կան կողմ­նա­կից­նե­րից մե­կը՝ ԱՄՆ-ը, խախ­տում է ա­վե­լի քան 83 մլն ի­րան­ցի քա­ղա­քա­ցի­նե­րի, հատ­կա­պես կա­նանց, ե­րե­խա­նե­րի ու տա­րեց մարդ­կանց հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րը։ Ըստ Մու­սա­վիի, այդ բա­նաձևին ա­ջակ­ցող Իս­րա­յե­լի և տա­րա­ծաշր­ջա­նի ռեակ­ցիոն վար­չա­կար­գե­րի կող­մից ե­րե­խա­նե­րի սպա­նու­թյու­նը այն դեպ­քում, երբ նրանց ձեռ­քե­րը թա­թախ­ված են ան­մեղ պա­ղես­տին­ցի­նե­րի ու ե­մեն­ցի­նե­րի ա­րյան մեջ, բա­նաձևի ա­պօ­րի­նի լի­նե­լու բա­վա­րար պատ­ճառ է, և Ի­րա­նը դա­տա­պար­տում է արևմտյան եր­կր­նե­րի կող­մից ան­կախ պե­տու­թյուն­նե­րի դեմ մար­դու ի­րա­վունք­նե­րի քա­ղա­քա­կան շա­հար­կու­թյու­նը և ափ­սո­սանք է հայտ­նում ՄԱԿ-ի մե­խա­նիզմ­նե­րի չա­րա­շահ­ման փաս­տի առն­չու­թյամբ։
Իս­կա­պես, Մու­սա­վիի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի օ­րը Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան գե­րա­գույն ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լա Խա­մե­նեին հա­վա­նու­թյուն է տվել ի­րան­ցի ա­վե­լի քան 3500 դա­տա­պար­տյալ­նե­րի ներ­ման կամ դա­տավճ­ռի մեղ­մաց­ման ա­ռա­ջար­կու­թյա­նը։ Նե­րու­մը տրա­մադր­վել է երկ­րի դա­տա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վար, խո­ջաթ օլ էս­լամ Սե­յեդ Ռա­յի­սիի խնդ­րան­քով, Մահ­մեդ մար­գա­րեի և շիա­նե­րի 6-րդ ի­մամ Ջա­ֆար Սա­դի­կի ծնն­դյան հո­բե­լյա­նի կա­պակ­ցու­թյամբ։ Խո­ջաթ օլ էս­լամ Ռա­յի­սին ա­ռա­ջար­կել էր հա­մա­նե­րել 3552 բան­տար­կյա­լի, հայտ­նել է Tasnim News գոր­ծա­կա­լու­թյու­նը՝ պար­զա­բա­նե­լով, որ Ի­րա­նի Սահ­մա­նադ­րու­թյու­նը գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դին ի­րա­վունք է տա­լիս դա­տա­պար­տյալ­նե­րին նե­րե­լու կամ նրանց բան­տար­կու­թյան ժամ­կետ­նե­րը կր­ճա­տե­լու դա­տա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րի ա­ռա­ջար­կու­թյամբ, սա­կայն նե­րու­մը չի տա­րած­վում ո­րոշ խմ­բե­րի դա­տա­պար­տյալ­նե­րի վրա, նե­րա­ռյալ նրանց, ո­րոնք դատ­վել են երկ­րի դեմ զին­ված պայ­քա­րի մաս­նակ­ցե­լու, թմ­րա­նյու­թե­րի զին­ված կամ կազ­մա­կերպ­ված տա­րած­ման, զին­ված կո­ղո­պու­տի, զեն­քի մաք­սա­նեն­գու­թյան, առևանգ­ման, կա­շա­ռա­կե­րու­թյան և վատն­ման հա­մար։ Արևմուտ­քի և Իս­րա­յե­լի չա­փա­նիշ­նե­րով դա նույն­պես «մար­դու ի­րա­վունք­նե­րի խախ­տում է»։ Այ, ինչ­քան լավ կլի­ներ, ե­թե Ի­րանն էլ, ո­րոշ երկ­չոտ պե­տու­թյուն­նե­րի նման, մա­հա­պատ­ժի չեն­թար­կեր կամ եր­կար ժամ­կետ­նե­րով չբան­տար­կեր ա­նուղ­ղե­լի բան­դիտ­նե­րին, թմ­րա­մոլ­նե­րին, թմ­րա­վա­ճառ­նե­րին և այլն։ Կարճ՝ կեն­դա­նի թող­ներ արևմտյան և իս­րա­յե­լա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հնա­րա­վոր գոր­ծա­կալ­նե­րին։
Բայց Ի­րա­նը տար­բեր­վում է բո­լոր եր­կր­նե­րից։ Այն­տեղ նավ­թա­յին նոր հան­քա­վայ­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նից ու ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի 3-րդ հանձ­նա­ժո­ղո­վի և Ի­րա­նի ԱԳՆ մա­մու­լի ծա­ռա­յու­թյան կա­տա­ղի բա­նակռ­վից հե­տո այդ երկ­րում «բեն­զի­նա­յին խռո­վու­թյուն­ներ» են բռնկ­վում։ Դի­մենք Թեհ­րա­նից և Ի­րա­նի այլ քա­ղաք­նե­րից ստաց­ված հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րին։ Ի մի­ջի այ­լոց, գործ­նա­կա­նում ո­չինչ չի թաքց­վում։ Բո­ղոք­նե­րը բռնկ­վե­ցին այն բա­նից մի քա­նի ժամ հե­տո, երբ հայ­տա­րար­վեց, որ բեն­զի­նի գի­նը բարձ­րա­նա­լու է 50 %-ով ա­մեն ամս­վա ա­ռա­ջին 60 լիտ­րի հա­մար և 200 %-ով` դրա­նից ա­վե­լիի։ Բեն­զի­նի գնա­գո­յաց­ման այդ պլա­նը հաս­տա­տել է տն­տե­սա­կան հա­մա­ձայ­նու­թյան բարձ­րա­գույն խոր­հուր­դը, ո­րի կազ­մում են երկ­րի նա­խա­գա­հը, խոր­հր­դա­րա­նի խոս­նա­կը և դա­տա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րը։ Նո­յեմ­բե­րի 17-ին Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նորդն իր ե­լույ­թում պաշտ­պա­նեց այդ պլա­նը։ Նրա ե­լույ­թից հե­տո խոր­հր­դա­րա­նը չե­ղյալ հայ­տա­րա­րեց թան­կա­ցու­մը չե­ղար­կող, ա­վե­լի վաղ ար­ված ա­ռա­ջար­կու­թյու­նը։ Բա­ցատ­րու­թյու­նը հա­սա­րակ է. բնակ­չու­թյան հա­մար բեն­զի­նի գի­նը բարձ­րա­ցել է 10 հազ. ռիա­լից մինչև 15 հազ. ռիալ և այդ գնով քա­ղա­քա­ցին ամ­սա­կան կա­րող է գնել 60 լիտր։ 60 լիտ­րից ա­վե­լիի գի­նը լի­նե­լու է 30 հազ. ռիալ։ Ա­ռան­ձին չա­փեր են լի­նե­լու տաք­սի­նե­րի հա­մար։ Դո­լա­րի նկատ­մամբ ռիա­լի շու­կա­յա­կան փո­խար­ժե­քով հաշ­վե­լու դեպ­քում բեն­զի­նի նոր գի­նը կլի­նի 13 ցենտ մինչև 60 լիտ­րի և 26 ցենտ դրա­նից ա­վե­լիի հա­մար։ Պաշ­տո­նա­կան փո­խար­ժե­քով լիտ­րը կար­ժե­նա 36 և 71 ցենտ, բայց կարևոր է հենց շու­կա­յա­կան փո­խար­ժե­քը, ո­րով­հետև տվյալ մի­ջո­ցառ­ման հիմ­նա­կան նպա­տակն է կր­ճա­տել հարևան եր­կր­ներ բեն­զի­նի մաք­սա­նեն­գու­թյան վիթ­խա­րի ծա­վալ­նե­րը կամ գո­նե թույլ չտալ այդ ծա­վալ­նե­րի հե­տա­գա աճ։
Անս­պա­սե­լի քայլ էր, մա­նա­վանդ որ ե­ղավ Ի­րա­նի նավ­թի նա­խա­րար Նամ­դար Զան­գա­նեի նո­յեմ­բե­րի 14-ի այն հայ­տա­րա­րու­թյան գրե­թե հա­ջորդ օ­րը, որ վա­ռե­լի­քի գնե­րը մոտ ա­պա­գա­յում չեն փոխ­վի։ Այ­նուա­մե­նայ­նիվ, բեն­զի­նի մաք­սա­նեն­գու­թյու­նը երևի իս­կա­պես լուրջ խն­դիր է, ե­թե իշ­խա­նու­թյունն ա­րել է այդ քայ­լը։ Չնա­յած դրան, խա­ղաղ սկս­ված ցույ­ցե­րը ո­րոշ դեպ­քե­րում վե­րա­ճե­ցին բռ­նու­թյան։ Ա­մե­նա­դա­ժան բռ­նու­թյուն­նե­րը ե­ղան Սիր­ջան քա­ղա­քում, որ­տեղ նա­հան­գա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Մու­հա­մեդ Մահ­մու­դա­բա­դին հայ­տա­րա­րեց, որ քա­ղա­քա­ցիա­կան անձ է սպան­վել, իսկ ավ­տո­լից­քա­վոր­ման կա­յան­նե­րը են­թարկ­վել են հար­ձակ­ման, վնաս­վել է գույ­քը։ Թեհ­րա­նում նո­յեմ­բե­րի 16-ին (ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի հաս­ցեին Ի­րա­նի ԱԳՆ-ի պա­տաս­խա­նից 2 օր հե­տո) ցու­ցա­րար­նե­րը կար­գա­խոս­ներ էին գո­ռում և փո­ղոց­նե­րում ավ­տո­դո­ղեր վա­ռում։ Նման դեպ­քեր են ե­ղել Շի­րազ, Սպա­հան և Բու­շեր քա­ղաք­նե­րում, որ­տեղ անվ­տան­գու­թյան ու­ժե­րը ցու­ցա­րար­նե­րի դեմ օգ­տա­գոր­ծել են ար­ցուն­քա­բեր գազ և ջրա­յին թն­դա­նոթ։ Արևմտյան Քեր­ման­շահ քա­ղա­քում զին­ված խռո­վա­րար­նե­րի հետ բախ­ման ժա­մա­նակ ոս­տի­կան է սպան­վել։ Մի քա­նի մարդ վի­րա­վո­րել և մոտ 1000 մարդ ձեր­բա­կալ­վել է եր­կօ­րյա ցույ­ցե­րի ժա­մա­նակ, ո­րոնց ըն­թաց­քում ավ­տո­վա­րորդ­նե­րը շր­ջա­փա­կել են ավ­տո­մայ­րու­ղի­նե­րը, իսկ ու­րիշ­նե­րը հար­ձակ­վել ու հր­կի­զել են հա­սա­րա­կա­կան ու­նեց­ված­քը։ Բեն­զի­նի թան­կա­ցու­մից հե­տո մոտ 100 բանկ և 57 խա­նութ են հր­կիզ­վել կամ կո­ղոպտ­վել։ Յազդ քա­ղա­քում ոս­տի­կա­նու­թյան հետ բա­խու­մից հե­տո 40 մարդ է ձեր­բա­կալ­վել, ո­րոնց մեծ մա­սը տե­ղա­ցի չի ե­ղել, նշել է նա­հան­գի դա­տա­խա­զու­թյու­նը։ Դա ո­չինչ չի՞ հի­շեց­նում։ Հե­ղա­փո­խու­թյու­նը Կիևում նույն­պես կա­տա­րե­ցին ոչ կիևցի­նե­րը. վեր­հի­շեք 2014 թ. ձմե­ռը, հար­գե­լի ըն­թեր­ցող­ներ։
Սա­կայն տա­րա­տե­սակ «հե­ղա­փո­խա­կան­նե­րին» ու «հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի» ֆի­նան­սիստ­նե­րին հի­շեց­նենք «պապն ա­մեն օր փլավ չի ու­տի» ա­սաց­ված­քը։ Ի­րա­նը հաս­տատ «Եվ­րո­պա­յի» և «ժա­նյա­կա­վոր վար­տիք­նե­րի» մա­սին ե­րա­զող ՈՒկ­րաի­նա չէ։ Ի­րա­նի հե­տա­խու­զու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը շատ ա­րագ, նո­յեմ­բե­րի 17-ին հայ­տա­րա­րեց, որ բա­ցա­հայ­տել է ան­կար­գու­թյուն­ներ հրահ­րող­նե­րին, և հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են։ IRNA գոր­ծա­կա­լու­թյու­նը հայտ­նել է, որ Ի­րա­նի հա­րա­վի Շի­րազ քա­ղա­քում Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի (ԻՀՊԿ) հե­տա­խու­զա­կան ստո­րա­բա­ժա­նու­մը ձեր­բա­կա­լել է ան­կար­գու­թյուն­ներ հրահ­րող­նե­րի եր­կու ղե­կա­վա­րի, ո­րոնց մի շարք ար­տա­սահ­մա­նյան եր­կր­ներ վար­ձել էին ո­րո­շա­կի ա­ռա­ջադ­րանք­ներ կա­տա­րե­լու հա­մար։ Նրանց հիմ­նա­կան նպա­տակն է ե­ղել՝ ստեղ­ծել քաոս, մարդ­կանց սադ­րել քա­ղաք­նե­րի ա­ռանց­քա­յին կենտ­րոն­նե­րի վրա հար­ձակ­վե­լու և ա­վե­րելու հան­րա­յին սե­փա­կա­նու­թյու­նը դրա­մա­կան պարգևի և երկ­րից հե­ռա­նա­լու դի­մաց։ Ինչ­պես հայտ­նում է IRNA-ն, «նրանք պետք է օգտ­վեին ի­րա­վի­ճա­կից և խա­ղաղ ցույ­ցե­րից, ամ­բո­խին դր­դեին ու­ժա­յին­նե­րի հետ բա­խում­նե­րի, ոս­տի­կա­նա­կան մե­քե­նա­նե­րը, տե­ղա­մա­սե­րը հր­կի­զե­լու և պե­տա­կան ու­նեց­ված­քը, լից­քա­վոր­ման կա­յան­նե­րը ոչն­չաց­նե­լու։ Բա­ցի այդ ա­մե­նից նրանք պետք է ա­մեն ինչ տե­սագ­րեին և ու­ղար­կեին ի­րենց պատ­վի­րա­տուին»։ Հա­ղորդ­վում է, որ խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րի մեծ մա­սը կենտ­րո­նա­ցած է ե­ղել Շի­րազ քա­ղա­քի կենտ­րո­նում և չի միա­ցել սադ­րիչ­նե­րի ցր­ված խմ­բե­րին։
(Նշենք, որ Երևա­նում էլ «հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի» բազ­մա­թիվ մաս­նա­կից­ներ փո­ղո­ցա­յին ցու­ցադ­րու­թյուն­նե­րը տե­սան­կա­րում էին։ Հե­տաքր­քիր է, իսկ երևա­նյան ցու­ցա­րար­նե­րը 2018-ին ու՞մ էին ու­ղար­կում նկա­րա­հա­նա­ծը... Բայց փաս­տը հատ­կան­շա­կան է. պարզ­վում է՝ «պատ­վի­րա­տու­նե­րը հաշ­վետ­վու­թյուն են պա­հան­ջում»)։
Ի­րա­նի ոս­տի­կա­նու­թյու­նը հայ­տա­րա­րել է, որ անվ­տան­գու­թյան ու­ժե­րը «ա­ռանց տա­տան­ման դի­մա­կա­յում են նրանց, ով­քեր խախ­տում են խա­ղա­ղու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը. պար­զե­լու են ղե­կա­վա­րին ու դաշ­տա­յին ու­ժե­րը և դի­մա­կա­յե­լու են նրանց»։ Մուտ­քը հա­մա­ցանց սահ­մա­նա­փակ­վել է ցույ­ցե­րի սկզ­բից։ «Ներ­կա­յումս Ի­րա­նը գտն­վում է ազ­գա­յին մա­կար­դա­կով հա­մա­ցան­ցի գործ­նա­կա­նում լրիվ ան­ջատ­ման եզ­րին. ցան­ցի 12-ժա­մյա ան­ջա­տու­մից հե­տո ցան­ցին միա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նը սո­վո­րա­կան մա­կար­դա­կի 7 %-ն է»,- նշ­վում է Թվի­թե­րի՝ Ի­րա­նից ստաց­վող հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րում։ Դա տե­ղի է ու­նե­ցել նո­յեմ­բե­րի 17-ին. «Ի­րա­նի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի ո­րոշ­մամբ, ո­րը հա­ղորդ­վել է հա­մա­ցան­ցի օ­պե­րա­տոր­նե­րին, հա­մա­ցան­ցի մուտ­քը սահ­մա­նա­փակ­վել է ան­ցյալ գի­շե­րից 24 ժա­մով»,- աս­վում էր հա­ղոր­դագ­րու­թյան մեջ՝ հղում ա­նե­լով տե­ղե­կատ­վա­կան ու հա­ղոր­դակ­ցա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի «ի­րա­զեկ աղ­բյու­րի»։
Ան­կար­գու­թյուն­նե­րի առ­թիվ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյամբ Ի­րա­նի ԻՀՊԿ-ն հան­դես ե­կավ նո­յեմ­բե­րի 18-ին։ Ըն­դգ­ծենք` ոչ թե մի­տինգ­նե­րի ու ցույ­ցե­րի, այլ հենց փո­ղո­ցա­յին ան­կար­գու­թյուն­նե­րի առ­թիվ։ ԻՀՊԿ-ն ըն­դգ­ծեց, որ կոշտ կեր­պով ար­ձա­գան­քե­լու է երկ­րում Ի­րա­նի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյանն սպառ­նա­ցող ցան­կա­ցած հու­զում­նե­րի։ ԻՀՊԿ-ն շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ողջ ի­րա­նա­կան ազ­գին նրանց դեմ պայ­քա­րում ցույց տված ա­ջակ­ցու­թյան հա­մար, ով­քեր ձգ­տում են խե­ղա­թյու­րել ի­րան­ցի­նե­րի խա­ղաղ ցույ­ցե­րը։ Կոր­պուսն ազ­գին կոչ ա­րեց չեն­թարկ­վել «այն թշ­նա­մի­նե­րի սա­տա­նա­յա­կան կո­չե­րի» ազ­դե­ցու­թյա­նը, ո­րոնք նրան դր­դում են միա­նա­լու հան­դար­տու­թյու­նը խախ­տող­նե­րին»։ Հղում ա­նե­լով Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նոր­դի հրա­հանգ­նե­րին ու ցու­ցում­նե­րին այդ առն­չու­թյամբ, ԻՀՊԿ-ն խոս­տա­ցավ, որ դրա­նով կա­պա­հով­վեն ի­րա­նա­կան քա­ղաք­նե­րի անվ­տան­գու­թյունն ու կա­յու­նու­թյու­նը, կպահ­պան­վի ազ­գի միաս­նու­թյու­նը, հս­տակ ար­ձա­գանք կլի­նի ազ­գի պա­հանջ­նե­րին։ ԻՀՊԿ-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ ԱՄՆ-ը գլ­խա­վոր մե­ղա­վոր է հա­մար­վել հա­կա­հե­ղա­փո­խա­կան ու­ժե­րին ա­ջակ­ցե­լու և այն ան­կար­գու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնք վեր­ջերս քաոս էին ստեղ­ծել ողջ երկ­րում։
Հատ­կան­շա­կան է նաև հա­մաի­րա­նա­կան «Բա­սիջ» աշ­խար­հա­զո­րի ար­ձա­գան­քը։ Նրա հրա­մա­նա­տար Գո­լյամ­ռե­զա Սո­լեյ­մա­նին նո­յեմ­բե­րի 18-ին հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նում վեր­ջին ան­կար­գու­թյուն­ներն ա­ռա­ջաց­րած ան­ձինք ձեր­բա­կալ­վել են։ Ըստ նրա, այդ ան­կար­գու­թյուն­նե­րը կա­րե­լի է բա­ժա­նել եր­կու մա­սի. ժո­ղովր­դի բո­ղոք­նե­րը բեն­զի­նի թան­կաց­ման դեմ և թշ­նա­մի­նե­րի կող­մից ցույ­ցե­րի չա­րա­շա­հու­մը։ «Մար­դիկ խա­ղաղ ցույ­ցերն սկ­սել են շա­բաթ ա­ռա­վո­տյան, բայց նույն օր­վա ե­րե­կո­յան պաշտ­պա­նու­թյան ա­լիք է ա­ռա­ջաց­րել երկ­րի թշ­նա­մի­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը,- ա­սել է Սու­լեյ­մա­նին։- Կի­րա­կի օ­րը պայ­ման­նե­րը բա­վա­կան կա­յուն էին ողջ երկ­րում, իսկ այ­սօր ի­րա­վի­ճակն ա­վե­լի է լա­վա­ցել։ Հան­գս­տու­թյու­նը խախ­տող­նե­րի մեծ մա­սը բա­ցա­հայտ­ված է»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 5996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ