Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեր­ժի «Կա­զա­նը», Նի­կո­լի «Դեյ­թո­նը»

Սեր­ժի «Կա­զա­նը», Նի­կո­լի «Դեյ­թո­նը»
20.12.2019 | 00:00
Ի դեպ, լանդ­շաֆտն ամ­բող­ջա­կան ընդ­գր­կե­լու դեպ­քում պետք է ա­սել` Սեր­ժը ևս իր «Դեյ­թոնն» ու­նե­ցավ՝ ապ­րի­լյան պա­տե­րազ­մը: Ին­չու՞ այն չա­վարտ­վեց խա­ղա­ղու­թյան պար­տադ­րան­քով: Շատ պարզ. այն ըն­դա­մե­նը թույլ «ապ­րո­բա­ցիա» էր։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դա­սա­վո­րու­թյուն­նե­րը նման բան չէին են­թադ­րում, ու նաև՝ գլ­խա­վոր խա­ղա­ցող­նե­րին էլ դա ա­մենևին պետք չէր։ Հա­յաս­տանն էլ իր հեր­թին ա­սաց` ո՛չ:
Ա­վե­լին` Հա­յաս­տանն ա­սաց` եր­բե՛ք: Նկա­տի ու­նենք կր­կին ու կր­կին ապ­րի­լյա­նի ար­դյուն­քում երբևէ ձեռք բեր­ված բա­նակ­ցա­յին ա­մե­նա­մեծ հա­ջո­ղու­թյու­նը` Կաս­պր­չի­կի մո­նի­տո­րին­գա­յին խմ­բի ընդ­լայ­նու­մը, սահ­մա­նում կրա­կոց­նե­րի ուղ­ղու­թյան ար­ձա­նագ­րու­մը (Վիեն­նա-Սանկտ Պե­տեր­բուրգ-Ժնև պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ)։ Ա­վե­լին` շատ ա­րագ ժա­մա­նա­կա­ցույ­ցով Հա­յաս­տանն ին­քը ի­րա­կա­նաց­րեց սահ­մա­նը դի­տար­կե­լու սար­քե­րի տե­ղա­կա­յում, գրե­թե տեղ չթող­նե­լով Նի­կո­լի «Դեյ­թո­նի» հա­մար:
Ի դեպ, քա­նի կա­լի վրա ենք, նաև ար­ձա­նագ­րենք՝ ե­թե Սերժ Սարգ­սյա­նը Ղա­րա­բա­ղյան խնդ­րում հա­մա­ձայ­ներ «Կա­զա­նից» պա­կաս տար­բե­րա­կի («ոչ մի թի­զա­կա­նու­թյու­նը» վեր­ջին հաշ­վով մեծ բլեֆ է, բո­լորս ենք հաս­կա­նում), նա հաս­տատ կվա­յե­լեր իր իսկ փո­խած Սահ­մա­նադ­րու­թյան խոր­հր­դա­րա­նա­կան «շի­նե­լը», ին­չը նրան նեղ, իսկ թավ­շյա ա­ռաջ­նոր­դին` շատ հար­մա­րա­վետ թվաց: Ինչևէ:
Այս­պի­սով, Ար­ցա­խյան հար­ցում ցայս որևէ կոն­ցեպտ չա­ռա­ջար­կած Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­ռա­ջին քայլն Ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րում ձեռք բե­րած այդ գե­րէա­կան` տե­ղո­րո­շիչ սար­քե­րի ԵԱՀԿ ՄԽ հա­մա­ձայ­նու­թյու­նից հրա­ժա­րումն էր: Ին­չու՞։ Հա­զար ու մի պատ­ճա­ռով… Բայց ա­ռա­ջին հեր­թին` «Դեյ­թո­նի», քան­զի.
ա) Նի­կո­լը մանևրում է, ինչ­պես ա­մե­նուր, այն­պես էլ Ար­ցա­խի հար­ցում՝ քաո­տիզ­մի լուրջ գե­նե­րա­ցիա է կու­տա­կում: Դա ա­ռա­ջին հեր­թին պետք է ի­րեն իշ­խա­նու­թյունն ամ­րապն­դե­լու, դաշ­տը «ան­ցան­կա­լի­նե­րից» մաք­րե­լու, իսկ որ ա­մե­նա­կարևորն է` հաս­կա­նա­լու, թե ինչ է ար­վե­լու Ի­րա­նի նկատ­մամբ, ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են ձեռք բե­րե­լու գլ­խա­վոր խա­ղա­ցող­նե­րը` ԱՄՆ-ն ու Ռու­սաս­տա­նը, որ­պես­զի ինքն էլ հաս­կա­նա, թե ինչ սցե­նա­րով է ա­ռաջ շարժ­վե­լու:
Հաս­կա­նա­լի է, որ Ռու­սաս­տա­նը չի ցան­կա­նում խնդ­րի վերջ­նա­կան կար­գա­վո­րում։ Այդ դեպ­քում նա կկորց­նի կամ Ադր­բե­ջա­նը կամ Հա­յաս­տա­նը, ինչն իր շա­հե­րից չի բխում։ Ռու­սաս­տա­նի հա­մար ա­մե­նաըն­դու­նե­լին կի­սա­լուծ­ման տար­բե­րակն է, ո­րի ժա­մա­նակ Ղա­րա­բա­ղի ու Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­գծում կանգ­նած կլի­նեն ռու­սա­կան «բե­րետ­նե­րը»:
ԱՄՆ-ին, խո­շոր հաշ­վով, Ղա­րա­բաղն ընդ­հան­րա­պես հե­տաքր­քիր չէ։ Նրան հե­տաքր­քիր է տա­րա­ծաշր­ջա­նը, և ա­ռա­ջին հեր­թին Ի­րա­նը։ Իսկ Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նի՞ կազ­մում, թե՞ ինք­նա­վար կլի­նի, հե­տաքր­քիր չէ։ Նրան պետք է, որ Ի­րա­նին առ­նչ­վող գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ոչ մե­կը չցց­վի, լո­կալ օ­ջախ­ներ չս­տեղ­ծի:
Ինչ­պես նկա­տում ենք` «պա­հը» սպա­սո­ղա­կան ու ան­կան­խա­տե­սե­լի է, խա­ղը` դեռևս ոչ հս­տակ, մա­նա­վանդ նա­խորդ օ­րը` Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ ԱՄՆ ան­նա­խա­դեպ պատ­ժա­մի­ջոց­նե­րի ֆո­նին:
բ) Ժա­մա­նակ շա­հե­լուն զու­գըն­թաց Նի­կո­լը, ա­յո՛, պատ­րաս­վում է «Դեյ­թո­նի», ո­րով­հետև տես­նում է` օ­ղակն Ի­րա­նի շուրջ ա­հա­վոր սեղմ­վում է, Ռու­սաս­տան-ԱՄՆ երկ­խո­սու­թյու­նը չի կա­յա­նում (որ­քան էլ Թրամ­փը հա­մար­վում է «լո­յալ», ա­սա­ցինք` Ռու­սաս­տա­նի վեր­ջին պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին) ու այս ա­մենն ինչ-որ պա­հի կա­րող է հան­գեց­նել ան­կան­խա­տե­սե­լի` Աբ­խա­զիա-Օ­սիա տի­պի բլիցկ­րի­գի (չնա­յած շատ փոր­ձա­գետ­ներ պն­դում են`բլիցկ­րիգ չի լի­նի, կլի­նի ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րով պա­տե­րազմ), ա­սել է` Ադր­բե­ջա­նը, ի տար­բե­րու­թյուն ապ­րի­լյա­նի, կփոր­ձի շատ ա­վե­լի կազ­մա­կերպ­ված, լայ­նա­մասշ­տաբ «ռմ­բա­կո­ծել» Ղա­րա­բա­ղը և… ո՛չ միայն:
Ար­դյուն­քում եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րին կս­տի­պեն նս­տել նույն սե­ղա­նի շուր­ջը և «պայ­մա­նա­վոր­վել»:
գ) Ա­հա այս­տեղ պետք է փնտ­րել Փա­շի­նյա­նի ի­րա­կան «մատ­րի­ցան». ին­չու՞ է նա այս­պես ու այս­քան հետևո­ղա­կա­նո­րեն աս­պա­րե­զից հե­ռաց­նում բո­լոր այն ու­ժե­րին, իս­տի­տուտ­նե­րը, ան­հատ­նե­րին, ո­րոնք «Դեյ­թո­նից» հե­տո կամ ըն­թաց­քում կփոր­ձեն սպառ­նալ իր իշ­խա­նու­թյա­նը, կպար­տադ­րեն ի­րենց օ­րա­կար­գը, կհե­ռաց­նեն նրան «Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի» հետ հա­մա­տեղ՝ բա­նակ­ցա­յին սե­ղա­նից… Հա­ման­ման բան կար­ծես մեկ ան­գամ ար­դեն ե­ղել է իր «հոգևոր հոր»` Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի հետ:
Նկա­տեք, ԼՏՊ-ի եր­բեմ­նի հն­չեց­րած` «մեր թշ­նա­մին ոչ թե Ադր­բե­ջանն է, այլ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը» «մար­գա­րեու­թյու­նը» նյու ըն­թերց­ման է են­թարկ­վում այս օ­րե­րին թե մի­ջազ­գա­յի­նի, թե նրանց՝ իշ­խա­նու­թյան բե­րած Փա­շի­նյա­նի կող­մից։ Լուրջ սր­բագր­մամբ։ Հար­ցը փոր­ձում են լու­ծել ոչ թե բա­նակ­ցու­թյամբ (հաս­կա­ցել են` անհ­նար է), այլ «մի­նի-Դեյ­թո­նով» և՞… Աս­պա­րե­զից հե­ռաց­նում են «հայտ­նի ու­ժե­րին»՝ քիչ թե շատ ու­նակ դի­մադ­րու­թյան, որ­պես­զի հրա­ժա­րա­կան չպար­տադ­րեն Նի­կո­լին, նա «խիղ­ճը հան­գիստ» ա­նի գոր­ծը, ո­րը կի­սատ թո­ղեց իր «հոգևոր հայ­րը»:
Կհա­ջող­վի՞: Հը՛ը:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ