Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը

Նիկոլ Փաշինյան. Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը
23.01.2020 | 01:03

Շատ ցավալի դեպք է, ԱԺ-կառավարություն հարցուպատասխամնի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին։ «Եթե չեմ սխալվում, քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով, սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ այսօր քննվում է, ինքասպանության հասցնելն է, ու ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, ու ես կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ ու հարյուր տոկոսով բացահայտվի», - ասաց ՀՀ վարչապետը։


Նա ընդգծեց՝ երաշխավորում է, որ կառավարությունն իր հնարավոր բոլոր լծակներից կօգտվի, որ այս գործի, մնացած բոլոր գործերի ամենավերջին դետալը բացահայտվի։ «Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ մի աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Գիտե՞ք ինչ, վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողն ու ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին ու հուղարկավության արարողությանը, մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին, իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, իսկ ինչո՞ւ էդ նույն մարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ որ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել, այսինքն՝ նրանք վերաբերմունքի տարբերություն ունեն։ Ինձ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում, նրանք պաշտոնավարել են առնվազն՝ վիճահարույց շրջաններում։ Ինչ-որ պիտի արվեր՝ արվել է, ու անիմաստ եմ համարում այդ քննարկումները», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ