Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիլիթ Մակունց. Աժ-ն միաձայն կողմ քվեարկեց երկար սպասված նախագծին

Լիլիթ Մակունց. Աժ-ն միաձայն կողմ քվեարկեց երկար սպասված նախագծին
24.01.2020 | 16:31

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել իր գործընկեր Սիսակ Գաբրիելյանի հետ՝ կից հետևյալ գրառումով. «Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու մասին երկար սպասված նախագծին: Երկրորդ ընթերցումից հետո՝ մարտին, այն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ