Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լիդիանը» տեղեկություններ է ներկայացնում վերակազմավորման գործընթացի վերաբերյալ

Լիդիանը» տեղեկություններ է ներկայացնում վերակազմավորման գործընթացի վերաբերյալ
24.01.2020 | 16:34

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունն (TSX:LYD) երեկ հայտարարել է, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն և անուղղակիորեն ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություններին, այն է՝ Lydian Canada Ventures Corporation (այսուհետ՝ «Լիդիան Կանադա») և Lydian U.K. Corporation Limited (այսուհետ՝ «Լիդիան ՄԹ»), Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտով (այսուհետ՝ ԸՊՀԱ) նախկինում տրամադրված պաշտպանությունը երկարաձգվել է մինչև սույն թվականի մարտի 2-ը։ Միաժամանակ ԸՊՀԱ-ի պաշտպանության շրջանակներում վարկատուներն ու այլոք զերծ են մնում Ընկերության, «Լիդիան Կանադա», «Լիդիան ՄԹ» և նրանց պատկանող մի շարք ուղղակի դուստր ընկերությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ որևէ պահանջ ներկայացնելուց։

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ