Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Էդմոն Մարուքյանը ոնց որ թե տեղը չի բերում. այդպես շարունակելու դեպքում հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում

Նիկոլ Փաշինյան. Էդմոն Մարուքյանը ոնց որ թե տեղը չի բերում. այդպես շարունակելու դեպքում հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում
25.01.2020 | 22:38

Էդմոն Մարուքյանը ոնց որ թե տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, ես Սերժ Սարգսյանը չեմ: Դրա համար է ինքն անցյալի մեջ մնում՝ Կապանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ ԼՀԿ խմբակցության կողմից Երևանի քաղաքապետարանի ստացած «ԿամԱԶ»-ների նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելու տապալմանը:

«Հայկ Մարությանը կարո՞ղ է իր պապի համար է այդ «ԿամԱԶ»-ները առել: Քաղաքին են ծառայում»,- ասաց նա՝ նշելով, թե կարևոր է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և այս դեպքում ԱԺ-ն չի կարող միջամտել քաղաքային իշխանության գործունեությանը: «Ես ցավում եմ, որ այս իրավիճակում պարոն Մարուքյանը չի կարողանում տարբերել. որ ասում ենք՝ անցյալում է մնացել, ինչ նկատի ունենք՝ չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ այդ լեզվով, այդ ձևով խոսել»,- ասաց Փաշինյանը: Հարցին՝ Էդմոն Մարուքյանը նշել է, որ իշխանությունն իր քայլով քաղաքական կրեդիտներ է կորցնում, վարչապետն արձագանքեց. «Ով քաղաքական կրեդիտ կորցնելուց է խոսում, թող տանձից, խնձորից, ուրիշ բաներից խոսի: Եթե պարոն Մարուքյան շարունակելու է տեղը չբերել, ինքը հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում, ինքը թող ընտրի, մենք որևէ պրոբլեմ չունենք: Հերիք է՝ մեր համեստությունը չարաշահեն»:


Ճշտող հարցին՝ Աշոտյանի ո՞ր դերում, Փաշինյանն ասաց՝ ստեղծագործական:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ