Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ին­քը»

«Ին­քը»
04.02.2020 | 00:08
Բա­նա­կան մար­դու ո՞ր տե­սա­կը պետք էր լի­նել` այս­քան խն­դիր­ներ քո տա­րած­քում «հա­վա­քագ­րե­լու» հա­մար: Հաս­կա­նա­լի է` քաո­տիզ­մը, քվան­տը նոր ժա­մա­նակ­նե­րի բնո­րո­շիչ­ներն են, սա­կայն «տր­վել» դրանց այդ­քան «հա­խուռն ու տա­րե­րա­յին»` ա­ռա­ջին հեր­թին վտանգ է քո` ա­ռանց այն էլ խիստ խա­խուտ իշ­խա­նու­թյան հա­մար, որն ա­հա­վոր ա­հար­կու է ե­րե­րում ու չի տա­պալ­վում լոկ այն պա­տա­ճա­ռով, որ որևէ մե­կը չի ցան­կա­նում այն «վերց­նել»:
Լի­նենք ան­կեղծ. ընդ­դի­մու­թյու­նը (թե խոր­հր­դա­րա­նա­կան, ե­թե այդ­պի­սին կա, թե ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան) ոչ միայն պատ­րաստ չէ, այլև չի ցան­կա­նում որևէ ա­րագ-կոն­ցենտ­րաց­ված գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել։ Թող­նում է ոչ միայն իշ­խա­նու­թյունն ինք­նի­րեն մաշ­վի, այլև չի ցան­կա­նում, որ այն, «գոր­ծա­ռույթ­ներն» ամ­բող­ջո­վին չա­վար­տած, լքի «գա­հը»:
Լի­նենք էլ ա­վե­լի ան­կեղծ. իշ­խա­նու­թյան հա­մար սա կի­սա­ճամ­փա է, և չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյան եզ­րույ­թով` ին­քը դեռ «մա­յա­յի» (ծխա­ծած­կույ­թի) մեջ է. իշ­խա­նու­թյա­նը թվում է, ե­թե վե­րաց­նի ՍԴ-ն` իր դա­տա­վոր­նե­րով հան­դերձ, բե­րի իր վա­հեգ­րի­գո­րյան­նե­րին, խեղ­դի չոր­րորդ իշ­խա­նու­թյու­նը` մա­մու­լը, ի վեր­ջո, կկա­րո­ղա­նա ի­րա­կա­նաց­նել իր «սակ­րալ» նպա­տակ­նե­րը, ո­րոնց հա­մար բեր­վել է իշ­խա­նու­թյան, ար­վել է հե­ղա­փո­խու­թյուն, ին­չի հա­մար ե­րեք օր-ե­րեք գի­շեր բա­նակ­ցում էր ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը` «չե­ղած փաս­տաթղ­թի» շուրջ` «թի­կուն­քում» ու­նե­նա­լով Ադր­բե­ջա­նում ԱՄՆ դես­պա­նի և ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի շն­չա­ռու­թյու­նը, հա­նուն ո­րի` կր­կին, ա­ռա­ջի­կա օ­րե­րին (փետր­վա­րի 12-14, Մյուն­խեն) կբա­նակ­ցեն ար­դեն կիրթ Ա­լիևը և «խա­ղա­սեր», ադր­բե­ջան­ցի բլո­գեր­ներ և այլ­ներ սի­րող Փա­շի­նյան Նի­կո­լը:
Նույն չի­նա­կան կո­րո­նա­վի­րու­սը… չէ` կար­ծես շփո­թե­ցինք, նույն չի­նա­կան (ու ոչ միայն, ա­ռա­ջին հեր­թին` քրիս­տո­նեա­կան) ի­մաս­տու­թյունն ա­սում է` սուրբ տե­ղը դա­տարկ չի մնում: Ա­սել է` Նի­կո­լը «կոչն­չաց­նի, կաս­ֆալ­տափ­ռի» հեր­թա­կան կարևո­րա­գույն ինս­տի­տուտ­նե­րը` ՍԴ-ն, մա­մու­լը, սա­կայն այն է­ներ­գե­տի­կան, որն առ­կա է ներ­սում` հար­ված-հա­կա­հար­ված է­ներ­գե­տի­կան, ոչ մի տեղ չի կոր­չի:
Շատ չեր­կա­րաց­նե­լու հա­մար էլ ար­ձա­նագ­րենք` իր ե­րան­քից, իր թի­մում, իր շր­ջա­պա­տում կլի­նի հա­կազ­դե­ցու­թյու­նը, ին­չի ա­կա­նա­տեսն ենք ար­դեն, ո­րով­հետև ոչ «ոք չի ցան­կա­նում մեռ­նել», ո­րով­հետև, որ­քան էլ նա պաշ­տոն­ներ է շա­րել յու­րա­յին­նե­րի դո­շե­րին, այ­նու­հան­դերձ, պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման տակ դե­ֆակ­տո ստո­րագ­րու­թյուն դնե­լը հա­վա­սա­րա­զոր է սե­փա­կան դա­տավճ­ռի կա­յաց­ման տակ ստո­րագ­րու­թյան, ուս­տի ԱԺ-ում հայ­տն­ված հեր­թա­կան պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման` ՍԴ-ն շր­ջան­ցե­լու, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեն ա­ռանց ՍԴ-ում դրա սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան հաս­տատ­ման` օ­րեն­քի նա­խագ­ծի «տակ» ստո­րագ­րե­լը ոչ միայն խա­րա­կի­րի է Ա­րա­րատ Միր­զո­յա­նի և 88 պատ­գա­մա­վոր­նե­րի հա­մար, այլև պե­տու­թյան, սե­րունդ­նե­րի` ան­կա­խու­թյան, Ար­ցա­խի հա­մար պայ­քա­րի հո­ղան­ցում, ին­չի դեպ­քում ոչ միայն հե­տա­գա «դա­տաս­տանն» է դա­ժան լի­նե­լու, այլև ա­վեր­ված, քայ­քայ­ված «ոտ­նա­տե­ղի» վրա կանգ­նե­լու` այս իշ­խա­նու­թյուն­նե­րի դույզն-ինչ շան­սե­րը:
Ի՞նչ ա­նել: Դա­տե­լով նի­կո­լյան «ան­մահ գրի­չի» ա­բու­հա­սա­նյան մա­շիկ­նե­րի պատ­մու­թյու­նից, դրան հա­ջոր­դող Ղա­րա­բա­ղյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի «տևո­ղու­թյու­նից», տի­կին Ան­նա­յի ծնն­դյան օ­րը Նի­կո­լի` աստ­ղա­դի­տա­րան` աստ­ղե­րը դի­տել գնա­լու ան­հա­վե­սու­թյու­նից (ա­սել է` ըն­տա­նի­քի «ան­խա­վիար» վեր­ջին պա­սի­վու­թյու­նից) նրա մոտ գոր­ծե­րը կար­ծա­ծից վատ են: Զի Նի­կո­լը կր­կին ձեռ­քը ԳՐԻՉ վերց­րեց ու «Հայ­կա­կան ժա­մա­նա­կը» խրա­մատ դարձ­րեց` «մի­նուս մեկ» բա­նաձևու­մի նոր ռեակ­ցիա ի­րա­կա­նաց­նե­լով, նյու­տո­նյան այդ հա­վա­սա­րու­մից ստա­նա­լով սե­փա­կան պատ­կե­րին հար­մար նոր «գրի­չը», պն­դե­լով, որ կոն­սեն­սու­սը ոչ թե «մի­նուս մեկ է», այլ 95 մի­նուս 5 է ի­րա­կա­նում «հե­ռա­վոր» ակ­նարկ ա­նե­լով, որ դուք` Ռո­բերտ Քո­չա­րյանդ և Մի­քա­յել Մի­նա­սյանդ, հլը մի­մյանց հետ հաշտ­վեք` «կոն­սեն­սուս» խա­ղում, հե­տո նոր կար­ծեք` կա­յա­ցե՞լ է այն, թե՞ ոչ…
Գու­ցե և ին­քը ճշ­մա­րիտ է իր այդ դի­տար­կու­մում, գու­ցե իս­կա­պես, ե­թե գա պա­հը վերջ­նա­կան կոն­սեն­սու­սի, իր մատ­նան­շած «դեպ­քը» տե­ղի ու­նե­նա` միաս­նու­թյուն տե­ղի չու­նե­նա, սա­կայն հի­շենք նաև. ա­ռայժմ մեծ ցան­կու­թյուն՝ Նի­կո­լին ա­թո­ռից ի­ջեց­նե­լու, չկա որևէ մե­կի մոտ, ո­րով­հետև ինքն այն­պի­սի բա­նաձևում­նե­րի ու խն­դիր­նե­րի առջև է կանգ­նած, ո­րոնց մի­ջով ԻՆ­ՔԸ պետք է անց­նի, ԻՆ­ՔԸ պետք է պա­տաս­խան տա` ստո­րագ­րու՞մ է ի­րեն «դեմ տված» ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի` «սկզ­բունք­նե­րի, տար­րե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցը», թե՞ պետք է գնա Դեյ­թո­նի` պա­տե­րազ­մի, վերջ­նա­կան ա­պա­ցու­ցե­լով, որ շար­քա­յին դա­սա­լիք իր թիմն ու ան­ձամբ ին­քը` «գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը», բա­ցի թերթ ա­նե­լուց էլ ինչ է կա­րո­ղա­նում ա­նել` ա­ռե­րես­վե­լով «շի­նիչ», իր ե­փած ի­րա­կա­նու­թյան հետ` կլ­լե­լով ամ­բող­ջա­կան հետևանք­նե­րը… ե­թե ժո­ղո­վուր­դը թույլ տա նա այդ ժա­մա­նակ մնա «գա­հին»:
Ժո­ղո­վուր­դը, ոչ թե «հե­ղա­փո­խու­թյու­նից խաբ­ված­նե­րի» ամ­բող­ջու­թյու­նը, ո­րի շար­քե­րը վայր­կյան առ վայր­կյան նոս­րա­նում են, ին­չի առ­հա­վատ­չյան էլ այն է, որ Նի­կո­լը` կարևո­րա­գույն «հար­ցե­րով» ար­դեն դի­մում է ոչ թե «սի­րե­լի, համ­բու­րե­լի, թավ­շյա» ժո­ղովր­դին ու իր թի­մին, այլ «Եր­կիր-Հայ­կա­կան ժամ` 24» ըն­տա­նե­կան թեր­թին:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ