Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվրախորհրդարանը COVID-19-ի դեմ պայքարի համար 37 մլրդ եվրո կհատկացնի

Եվրախորհրդարանը COVID-19-ի դեմ պայքարի համար 37 մլրդ եվրո կհատկացնի
27.03.2020 | 21:56

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երեկ հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկած արտակարգ միջոցառումների փաթեթին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրոպայի երկրներին աջակցելու և համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար՝ ասված է ԵԽ հայտարարության մեջ։ 37 մլրդ եվրո կուղղվի այն անհատներին, տարածաշրջաններին և երկրներին, որոնք առավել շատ են տուժել կորոնավիրուսի համավարակի հետևանքով: Այդ գումարները նախատեսված են առողջապահության, փոքր և միջին բիզնեսի, աշխատաշուկայի աջակցության և ԵՄ տնտեսության այլ խոցելի մասերի համար։ ԵՄ համերաշխության հիմնադրամը (EUSF) մինչև 800 մլն եվրո կտրամադրի առողջապահության ոլորտին։ Եվրախորհրդարանում նշում են, որ ընդունված առաջարկությունները կորոնավիրուսի համավարակի ազդեցությանը հակազդելու ԵՄ-ի համակարգված միջոցառումների մասն են կազմում, որոնք Եվրահանձնաժողովն ընդունել էր մարտի 13-ին:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ