Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետության արտոնություններից օգտվելու համար ՓՄՁ-ները պետք է հարկային և վարկային բարվոք պատմություն ունենան

Պետության արտոնություններից օգտվելու համար ՓՄՁ-ները պետք է հարկային և վարկային բարվոք պատմություն ունենան
27.03.2020 | 21:59

Էկոնոմիկայի փոխնախարարներ Վարոս Սիմոնյանն ու Նաիրա Մարգարյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հանդես են եկել մամուլի ասուլիսով: Փոխնախարար Վարոս Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ Պարետը արտակարգ դրության պայմաններում հրապարակել է նոր որոշում, ըստ որի, թույլատրել է տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքը և նոր արգելք սահմանել մի քանի այլ տեսակների համար:


«Նոր որոշմամբ թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը»,- ասաց նա:
Փոխնապարարը շեշտեց, որ Պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին: «Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը: Նախորդ որոշմամբ արգելված էր ծաղկի խանութների գործունեությունը: Հիմա մասնագիտացված խանութներում բույսերի, ծաղիկների, կենդանիների և կերերի վաճառքը թույլատրվում է»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ լրացումեր են իրականացվել մի քանի գործունեության տեսակներում, թույլատրվել է ծանույցների, չեկերի և այլ աժեթղթերի տպագրությունը:


Փոխնախարար Նաիրա Մարգարյանն էլ տեղեկացրեց, որ այն ՓՄՁ-ները, որոնք 2019-ին ունեցել են 24-ից 500 մլն շրջանառությյուն, կարող են դիմել արտոնյալ վարկ ստանալու նպատակով: Նախարարը նշեց, դրանք այն ոլորտներն են՝ մշակվող արդյուանբերություն, կացություն, հանրային սնունդ, փոխադրումներ, պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, առողջապահական ծառայություններ և այլն, որոնք առաջին հարվածն են կրում և ամենախոցելին են տվյալ իրավիճակում: «ՓՄՁ-ն, որը դիմում է այս աջակցության ծրագրին, պետք է ունենա հարկային և վարկային բարվոք պատմություն, կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն: Վարկի առավելագույն չափը 50 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան տնտեսվարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10 տոկոսը: Այս միջոցները կարող են օգագործվել աշխատավարձի վճարման ոչ ավելի, քան երեք ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ իրականացնելու համար, հումքի գնման և ներմուծման համար, պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, հանրային ծառայությունների և վարձակալական ծառայությունների վճարման համար»,-ընդգծեց նա:
Նա հայտնեց, որ վարկերը 36 ամսով են տրամադրվում, առաջին երկու տարին անտոկոս կլինեն, իսկ 25-ից 36 ամսվա համար արդեն 12 տոկոս տոկոսադրույքով, և ունենալու են վեց ամիս արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում վարկի և տոկոսի և մայր գումարի մարում չի պահանջվում:


«Մեր հաշվարկներով 4000 ՓՄՁ կա, որ կարող է դիմել աջակցության այս ծրագրին: Կազմակերպութունը պետք է գործի մեկ տարուց ավելի: Մենք հետամուտ կլինենք հավաքագրելու նաև այն խնդիրները, որոնք կարող են մեզ հուշել այն կազմակերպություններ, որոնք մեկ տարուց քիչ են գործում, տեսնենք, թե ինչ աջակցություն կարող ենք իրենց առաջարկել»,- նշեց նա:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ