Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վե­րա­նայ­ման կա­րիք կա

Վե­րա­նայ­ման կա­րիք կա
31.03.2020 | 00:34

«Ախր էս­պես ո՞նց կլի­նի։ Մի ըն­տա­նիք ենք, ի­րար հետ ապ­րում ենք մի տան մեջ, մի տան մեջ ինք­նա­մե­կու­սաց­ված ենք պա­րե­տի ցուցումով, բայց այդ ոնց է, որ նույն ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րով մի ավ­տո­մե­քե­նա­յով չենք կա­րող տե­ղից տեղ տե­ղա­փոխ­վել»,- այս­պես հե­ռա­խո­սա­զան­գե­րով գան­գատ­վում էին մեր ըն­թեր­ցող­նե­րը։

Ի դեպ, այս հար­ցը տա­րա­կու­սան­քի մեջ է գցել մարդ­կանց։ Ի­հար­կե, մի կող­մից հաս­կա­նա­լի է պե­տու­թյան մտա­հո­գու­թյու­նը` ա­մեն ինչ պետք է ա­նել վա­րա­կի տա­րա­ծու­մը հնա­րա­վո­րինս կան­խե­լու հա­մար, մյուս կող­մից, վե­րը նշ­ված պա­հան­ջը, իս­կա­պես, խն­դիր է ա­ռա­ջաց­նում ոչ միայն ան­հար­մա­րա­վե­տու­թյան, այլև նյու­թա­կան ա­ռու­մով։ Պատ­կե­րաց­նենք, որ ըն­տա­նի­քը բաղ­կա­ցած է 4 ան­ձից, տե­ղից տեղ փո­խադր­վե­լու հա­մար յու­րա­քան­չյուրն ա­ռան­ձին-ա­ռան­ձին տաք­սի պետք է հրա­վի­րի, չնա­յած եր­կուսն էլ գնում են նույն տե­ղը, ա­սենք, հենց ի­րենց տուն։ Ստաց­վում է` յու­րա­քան­չյուրն ա­ռան­ձին պետք է վճա­րի, այն էլ այս ի­րա­վի­ճա­կում, երբ մար­դիկ չեն աշ­խա­տում և յու­րա­քան­չյուր կո­պեկ հաշվ­ված է։ Ե­թե այս մո­տե­ցումն ար­վում է վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լու նպա­տա­կով, նկա­տենք, որ քա­ղա­քա­յին տրանս­պոր­տում ուղևոր­նե­րի թի­վը ոչ թե 4-ից, այլ 10-ից ա­վե­լի է։ Գու­ցե, պահ­պա­նե­լով հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րը, պետք է թույ­լատ­րե՞լ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին մեկ մե­քե­նա­յով երթևե­կել։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ