Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով կա­սի, որ սա սուտ է, թող ա­վե­լի դու­խով սուտ հո­րի­նի

Ով կա­սի, որ սա սուտ է, թող ա­վե­լի դու­խով սուտ հո­րի­նի
21.07.2020 | 15:11

Թան­կա­գին տիարք, ձեր վար­չա­կան սխ­րան­քը, ան­կաս­կած, «Սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան» հե­ղա­փո­խու­թյան խու­մա­րա­թո­ղի առ­հավտ­չյան է։ Օ­րեր ա­ռաջ, ա­վե­լի ստույգ` հու­լի­սի 7-ին, զայ­րա­լից մի նյութ հրա­պա­րա­կե­ցի «Ի­րա­տե­սում», բա­վա­կա­նին հան­դուգն վեր­նագ­րով. «Սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան» հե­ղա­փո­խու­թյան վար­չա­կան խեղ­կա­տա­կու­թյու­նը»։

Ան­ծա­նոթ ըն­թեր­ցո­ղին տե­ղե­կաց­նում եմ սի­րով, որ ինձ զայ­րաց­րել, հու­նից հա­նել էր Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի, Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի և նույն շր­ջա­նի ոս­տի­կա­նու­թյան հա­մառ և հետևո­ղա­կան աճ­պա­րա­րու­թյու­նը բարձ­րաց­րած խն­դիր­նե­րի շուրջ։ Նախ ա­ռա­ջար­կել էի Շի­րա­զի փո­ղո­ցի ա­մե­նա­բա­նուկ մա­սում, կան­գա­ռի հարևա­նու­թյամբ մե­տա­ղյա կոն­ստ­րուկ­ցիա­նե­րի և մե­տա­ղի ջար­դո­նի ներ­կր­մամբ և առևտրով զբաղ­վող բա­զա­յի գոր­ծու­նեու­թյու­նը դա­դա­րեց­նել, քա­նի որ բա­զա­յից ար­տա­վի­ժող աղ­մու­կը խա­թա­րում է բնա­կիչ­նե­րիս ան­դոր­րը, իսկ բա­զա­յի նկա­րա­գիրն ամ­բող­ջաց­նող փայ­տա­շեն ար­տաք­նո­ցը պար­զա­պես խայ­տա­ռա­կու­թյուն է մայ­րա­քա­ղա­քի հա­մար։ Բա­ցի սա, նշյալ բա­զա­յի դի­մա­ցի մայ­թին մոտ եր­կու տա­րի ա­ռաջ, մթու­թյան քո­ղի տակ մի խար­խուլ մե­տա­ղյա կր­պակ տե­ղադր­վեց, ըստ էու­թյան, զավթ­վեց հա­մայն­քա­յին սե­փա­կա­նու­թյու­նը։ Այս խար­խուլ կր­պա­կը, ըստ պատ­կան կա­ռույց­նե­րի գրա­վոր տե­ղե­կաց­ման, 2019-ի Վ-1/12 ո­րոշ­մամբ են­թարկ­վել էր վար­չա­կան տույ­ժի։ Զու­գա­հե­ռա­բար բարձ­րա­ձայ­նել էի բա­զա­յից և կր­պա­կից մի փոքր հե­ռու հիմն­ված զբո­սայ­գու ջրազ­րկ­ման մա­սին։ Մոտ 2 տա­րի շա­րու­նակ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի նախ­կին (Գևորգ Բա­բա­յան) և ներ­կա (Թել­ման Թադևո­սյան) ղե­կա­վար­նե­րը պաշ­տո­նա­կան գրու­թյուն­նե­րով և բա­վա­կա­նին ան­վր­դով վս­տա­հեց­նում էին ինձ, որ` «...Շի­րա­զի փո­ղո­ցի 26 հաս­ցեում` վեր­գետ­նյա անց­ման հարևա­նու­թյամբ գտն­վող բա­զա­յի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ, ո­րը խան­գա­րում է բնա­կիչ­նե­րի ան­դոր­րը, Մաշ­տո­ցի ոս­տի­կա­նու­թյուն գրու­թյուն է ու­ղարկ­վել` հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու հա­մար»։


Նաև որ` «Ո­ռոգ­ման ջրի հետ կապ­ված` հայտ­նում ենք, որ 2019 թ. ո­ռոգ­ման ջրի ան­բա­վա­րա­րու­թյան պատ­ճա­ռով վար­չա­կան շր­ջա­նի ո­րոշ կա­նաչ տա­րածք­ներ, այդ թվում և Ձեր կող­մից նշ­ված զբո­սայ­գին ան­բա­րար ո­ռոգ­վեց։ Այս տա­րի նա­խա­տե­սում ենք բա­վա­րար քա­նա­կի ո­ռոգ­ման ջուր, ո­րը կլու­ծի բարձ­րաց­ված խն­դիր­նե­րը»։ Նաև որ` «Բա­զա­յում տե­ղադր­ված փայ­տե ար­տաք­նո­ցը տե­ղադր­ված է ժա­մա­նա­կա­վոր»։ Ինքս ա­ռա­ջար­կել էի, որ բա­զան դա­դա­րեց­նի գոր­ծու­նեու­թյու­նը ար­տաք­նո­ցի հետ միա­սին, որ հա­մայն­քա­յին սե­փա­կա­նու­թյան տա­րած­քը զավ­թած և 200 հա­զար դրամ վար­չա­կան տույ­ժի են­թարկ­ված կր­պա­կը հե­ռաց­վի կա­նա­չա­պատ գո­տուց և հայտ­նա­բեր­վի վար­չա­կան տույ­ժի են­թարկ­ված սու­բյեկ­տը, վեր­ջա­պես ո­ռոգ­վի և խնամ­վի զբո­սայ­գին։ Տիար Հայ­կոն («Քա­ղա­քա­պետ» Հայկ Մա­րու­թյան) և տիար Թել­մա­նը (Ա­ջափ­նյա­կի վար­չա­կան շր­ջա­նի «ղե­կա­վար» Թել­ման Թադևո­սյան) զանց ա­ռան բո­ղոք-ա­հա­զանգ­երս, ի հայտ ե­կավ «Սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան» հե­ղա­փո­խու­թյան վար­չա­կան խեղ­կա­տա­կու­թյու­նը» հոդ­վա­ծը, և ես, նաև բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շատ բնա­կիչ­ներ կռա­հե­ցինք, որ մեր երկ­րում հե­ղա­փո­խա­կան ա­նիշ­խա­նու­թյուն է։ Սա­կայն շա­բա­թը շր­ջան­ցեց ուր­բա­թին. սույն ամ­սի հու­լի­սի 13-ին, եր­կու­շաբ­թի օ­րը բա­զան ան­հե­տա­ցել էր, բա­զա­յի զբա­ղեց­րած տա­րած­քում կես­գի­շերն անց եղևնի­ներ էին տն­կել, պահ­պան­վել էր միայն փայ­տա­շեն ար­տաք­նո­ցը, ըստ ա­մե­նայ­նի, զբո­սաշր­ջա­յին գրավ­չու­թյուն հա­ղոր­դե­լով եղևնի­նե­րի պու­րա­կին։
Միա­ժա­մա­նակ վար­չա­կան տույ­ժի են­թարկ­ված զավ­թիչ կր­պա­կը ան­հե­տա­ցել էր, ա­մե­նա­հաս շշուկ­նե­րի հա­մա­ձայն հայտ­նա­բեր­վել էր զավ­թիչ կր­պա­կի ե­լու­զակ տե­րը, ո­րը ձեր­բա­կալ­վել և գտն­վում է ԱԱԾ-ի նկուղ-զն­դա­նում։


Իսկ զբո­սայ­գին, ի­հար­կե, ո­ռոգ­վում է օ­րը ե­րեք ան­գամ, խնամ­ված է և ուղ­ղա­կի գե­րիչ տեսք ու­նի։ Ա­վա՜ղ... վաղ ա­ռա­վո­տյան բա­ցե­ցի աչ­քերս ու դյու­թիչ ե­րազս հալ­վեց-մաշ­վեց ի­րա­կա­նու­թյան գաղջ մթ­նո­լոր­տում։

Եվ ա­պա ես սր­տանց ա­ռա­ջար­կում եմ վար­չա­պետ Փա­շի­նյա­նին, քա­ղա­քա­պետ Մա­րու­թյա­նին և վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար Թադևո­սյա­նին, նաև ԱԺ-ի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյանն ու մայ­րա­քա­ղա­քի ա­վա­գա­նուն ժա­մա­նել Ա­ջափ­նյակ և ողջ կազ­մով շար­վել վեր­գետ­նյա ան­ցու­մի աջ և ձախ մա­սում, այ­նու­հետև գա­զով լց­ված մե­կա­կան փու­չիկ բաց թող­նել օդ և ի լուր աշ­խար­հի հան­րահռ­չա­կել, որ «Նոր Հա­յաս­տա­նում» սկս­վել է մի նոր, վե­րա­զար­թոն­քա­յին պատ­մա­փուլ` մեծ բա­նաս­տեղծ Հով­հան­նես Շի­րա­զի ան­վան փո­ղո­ցում։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱն

Դիտվել է՝ 8926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ