Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ ժո­ղո­վուրդն է կա­ռու­ցում ե­կե­ղե­ցին

Երբ ժո­ղո­վուրդն է կա­ռու­ցում ե­կե­ղե­ցին
11.09.2020 | 00:11

Աստ­ծո ա­նու­նով կա­տար­ված յու­րա­քան­չյուր բա­րի գործ նման է մա­տա­ղի, և ա­նո­ղի առջև բաց­վում են Եր­կն­քի դռ­նե­րը:
Յու­րա­քան­չյուր բա­րի գործ, լի­նի ե­կե­ղե­ցու կա­ռու­ցում կամ վե­րա­նո­րո­գում, որ կա­տար­վում է մարդ­կա­յին սին փառ­քի, մարդ­կան­ցից խո­նար­հում ու փա­ռա­բա­նու­թյուն ստա­նա­լու հա­մար, ու­նայն է ու ան­շահ, և ան­հի­շա­տակ կկոր­չեն այդ «բա­րե­գործ­նե­րը», ինչ­քան էլ քա­րե­րի վրա ամ­րագ­րեն ի­րենց ա­նուն­նե­րը, այդ կար­գի մարդ­կանց առջև փակ են Եր­կն­քի դռ­նե­րը, քան­զի ոչ թե ի Փառս Աստ­ծո կա­տա­րե­ցին, այլ ի փառս ի­րենց:


Մեր կող­քին ապ­րում են մո­լոր­ված շատ մար­դիկ, ո­րոնց թվում է, թե բա­րի գործ են կա­տա­րում, սա­կայն լի են չա­րու­թյամբ ու ան­հաշ­տու­թյամբ, այս­պես կոչ­ված, չար ու բախ­տա­վոր բա­րե­րար­ներ: Քան­զի չար ու հպարտ են՝ ըստ ի­րենց պաշ­տո­նա­կան դիր­քի, ու­նայն ու ան­ցո­ղիկ՝ դրա­մա­կան կա­րո­ղու­թյամբ, բախ­տա­վոր են, որ այդ­քան հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ու դժ­բախտ, որ ի­րենց չա­րու­թյան ու ան­հաշ­տու­թյան պատ­ճա­ռով չեն կա­րո­ղա­նում ճիշտ տնօ­րի­նել ի­րենց կա­րո­ղու­թյու­նը։ Այս­տեղ տե­ղին է հի­շել Սաղ­մո­սեր­գուի խոս­քե­րը. «Գե­րեզ­մա­նի պես բաց են կո­կորդ­նե­րը նրանց, իսկ լե­զու­նե­րը՝ լի նեն­գու­թյամբ» (Սաղմ. 5;11):


Նախ­կի­նում ե­կե­ղե­ցի­ներ կա­ռու­ցել են այն մար­դիկ, ով­քեր ուխտ են կն­քել Աստ­ծո հետ, ի­րենց ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյան ժա­մա­նակ, երբ Աստ­ված հրաշ­քով բու­ժել է ուխտ ա­նո­ղին (ա­ռա­վել թարմ է Դար­բա­սի ե­կե­ղե­ցին կա­ռու­ցող եղ­բայր­նե­րից մե­կի օ­րի­նա­կը, ո­րը քաղց­կե­ղով հի­վանդ էր, և Աստ­ված հրաշ­քով բժշ­կեց, Վա­հա­նա­վան­քը, ո­րը կա­ռու­ցեց Վա­հան իշ­խա­նը դևե­րի փոր­ձու­թյու­նից ա­զատ­վե­լու հա­մար, իսկ կա­ռու­ցե­լուց հե­տո թո­ղեց ա­մեն ինչ, մտավ իր իսկ կող­մից կա­ռուց­ված վան­քը, ու որ­պես կրո­նա­վոր, իր ողջ կյան­քը նվի­րեց Աստ­ծուն): Ե­կե­ղե­ցին կա­ռուց­վում էր ժո­ղովր­դա­կան հան­գա­նա­կու­թյամբ, ա­ռա­վել վառ օ­րի­նակ են Գե­ղա­նու­շի սուրբ Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին, իսկ մեր օ­րե­րում՝ Բյու­րա­վա­նի սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցին, Քա­ջա­րանց գյու­ղի սուրբ Հա­կոբ ե­կե­ղե­ցին: Ժո­ղո­վուր­դը մաս և բա­ժին է ու­նե­ցել կա­ռուց­ման ըն­թաց­քում, իսկ ով­քեր հան­գա­նա­կու­թյան հա­մար դրամ չեն ու­նե­ցել, կա­ռուց­ման ըն­թաց­քում ֆի­զի­կա­կան աշ­խա­տան­քով են ի­րենց լու­ման ներդ­րել ե­կե­ղե­ցա­շի­նու­թյան գոր­ծում: Երբ ժո­ղո­վուրդն է կա­ռու­ցում ե­կե­ղե­ցին, ա­ռա­վել սր­տա­ցավ է Աստ­ծո տան հան­դեպ, երբ ան­հատ տկա­րա­միտն է կա­ռու­ցում... Այ­սօր պատ­կե­րը ցա­վա­լիո­րեն փոխ­վել է: Աստ­ծո սր­բա­վայ­րեր են կա­ռու­ցում ան­հատ­ներ, ո­րոնք մեղ­քե­րի մեջ թաղ­ված են, ու­րի­շի ա­րյան ու քր­տին­քի, բա­րո­յազր­կու­թյան հաշ­վին հարս­տա­ցած, և որ ա­վե­լի ցա­վա­լի է, ա­պաշ­խա­րու­թյան մա­սին լսել ան­գամ չեն ու­զում, ո­մանք էլ անկ­նունք են ու ան­հա­ղորդ Ե­կե­ղե­ցու սուրբ խոր­հուրդ­նե­րին, և այս­պես՝ ինք­նա­խա­բեու­թյան գիրկն ըն­կած, մեղ­քե­րի մեջ թաղ­ված, ու­րիշ­նե­րին զր­կե­լով հարս­տա­ցած, մտա­ծում են, թե Աստ­ծո հա­մար ինչ-որ մեծ գործ կա­տա­րե­ցին, սա­կայն նրանք վարձք չու­նեն այդ ա­մե­նից, քան­զի ա­նօ­րե­նու­թյան պտ­ղով կա­ռու­ցե­ցին, իսկ վարձ­քը այն մարդ­կանցն է, ո­րոնց հաշ­վին ա­պօ­րի­նա­բար հարս­տա­ցան: Ցա­վա­լի է, բայց փաստ: Վեր­ջին­ներս նման են մի ան­հա­վատ մար­դու, որ փոր­ձան­քից ա­զատ­վե­լով շտա­պում է ե­կե­ղե­ցի, այս­պես կոչ­ված, «մա­տաղ» ա­նե­լու, մինչ­դեռ այդ բա­րի­քը աղ­քատ­նե­րին պի­տի բա­ժա­ներ, ըստ Տի­րոջ խոս­քի. «Երբ ճաշ կամ ընթ­րիք ես տա­լիս, մի՛ կան­չիր ո՛չ քո բա­րե­կամ­նե­րին, ո՛չ քո եղ­բայր­նե­րին, ո՛չ քո ազ­գա­կան­նե­րին և ո՛չ էլ քո հա­րուստ հարևան­նե­րին, որ­պես­զի նրանք էլ փո­խա­րե­նը քեզ չհ­րա­վի­րեն, և քեզ հա­տու­ցում լի­նի: Այլ, երբ ըն­դու­նե­լու­թյուն ա­նես, կան­չի՛ր աղ­քատ­նե­րին, խե­ղան­դամ­նե­րին, կա­ղե­րին ու կույ­րե­րին և ե­րա­նե­լի կլի­նես, ո­րով­հետև փո­խա­րե­նը քեզ հա­տու­ցե­լու ո­չինչ չու­նեն: Եվ դրա փո­խա­րեն քեզ կհա­տուց­վի ար­դար­նե­րի հա­րու­թյան օ­րը»։


Ան­շուշտ ու­րա­խա­լի է, երբ ե­կե­ղե­ցի­ներ են վե­րա­նո­րոգ­վում ու կա­ռուց­վում: Հի­րա­վի, ե­կե­ղե­ցի կա­ռու­ցե­լը սուրբ, աստ­վա­ծա­հա­ճո գործ է, քա­նի որ քա­րա­շեն ե­կե­ղե­ցին, երբ սր­բա­լույս Մյու­ռո­նով օծ­վում ու սր­բա­գործ­վում է, ծա­ռա­յում է առ Աստ­ված հու­սա­ցյալ հո­գի­նե­րին, ըստ այդմ էլ` հոգևոր մեծ նպաստ ու շահ է հան­րու­թյան կյան­քում, սա­կայն այն պետք է կա­ռուց­վի ար­դար վաս­տա­կի շնոր­հիվ: Սի­սիա­նի տա­րա­ծաշր­ջա­նի Լոր գյու­ղի սուրբ Գևորգ ե­կե­ղե­ցու ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րից մե­կում կար­դում ենք. «Ի թվն: ՌՃ­ԺԵ: ՇՆ­ՀԻՒՔ Ա­ՄԵ­ՆԱ­ԿԱ­ԼԻՆ ԱՅ ՇԻ­ՆԵ­ՑԻ ՍԲ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՍ Ի ՀԱ­ԼԱԼ ՎԱՍ­ՏԱ­ԿՈՑ....»: Տի­րոջ նվի­րյալ հոգևո­րա­կա­նը, ան­կախ իր մարդ­կա­յին թե­րու­թյուն­նե­րից ու տկա­րու­թյուն­նե­րից, Աստ­ծո հա­վի­տե­նա­կան պատ­գա­մը փո­խան­ցե­լուց, իր օրհ­նու­թյուն­նե­րից, ա­ղոթք­նե­րից, բա­րե­կա­մա­կան, ըն­կե­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից ու հար­գան­քից ա­ռա­վել չի կա­րող տալ, խո­րա­պես հաս­կա­նա­լով, որ սրա հա­մար է իսկ կոչ­ված Աստ­ծուց, որ պի­տի դա­տի թե՛ կեն­դա­նի­նե­րին, թե՛ մե­ռել­նե­րին՝ բո­լո­րին հա­վա­սա­րա­պես: Թող ոչ ոք չհ­պար­տա­նա իր հարս­տու­թյամբ, քան­զի ոչ ոք իր հետ ո­չինչ չի տա­րել ու չի տա­նե­լու այս աշ­խար­հից, բա­ցի իր կա­տա­րած գոր­ծե­րի պար­տա­մուր­հա­կը, ո­րով կամ պի­տի ար­դա­րա­նա Աստ­ծո առջև ու ե­րա­նա­վետ կյան­քի ար­ժա­նա­նա, կամ պի­տի են­թարկ­վի հա­վի­տե­նա­կան դա­տաս­տա­նի, ուր ոչ ոք չի կա­րող օգ­նել ի­րեն, այլ միայն իր գոր­ծե­րը: Ընտ­րու­թյու­նը մերն է: Խոր­հենք այդ մա­սին։


Տ. Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Լուսանկարը` Արմինե ԱՂԱՅԱՆԻ

Դիտվել է՝ 2057

Մեկնաբանություններ