Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ է պա­տաս­խան տա­լու

Ո՞վ է պա­տաս­խան տա­լու
18.09.2020 | 01:03

Վե­պի վեր­նա­գիրն իսկ «ակն­կա­լում է» հս­տակ պա­տաս­խան, հատ­կա­պես մի գրո­ղի կող­մից հար­ցադր­ված, տվյալ դեպ­քում վի­պա­սա­նի, ինչ­պի­սին ՆԵՐՍԵՍ ԽԱ­ՌԱ­ՏՅԱՆՆ է, և այն ո­րո­շա­կիո­րեն է տա­րո­ղու­նակ՝ նե­րա­ռե­լով պա­տաս­խա­նի «ա­ռյու­ծի բա­ժի­նը», քա­նի որ վե­րա­բե­րում է քրեա­ծին ի­րա­կա­նու­թյա­նը կամ ի­րա­կա­նու­թյան քրեա­ծին բազ­մա­շերտ դրսևո­րում­նե­րին, ինչ­պի­սին էլ դրանք լի­նեն հան­րու­թյան ա­մե­նա­տար­բեր շեր­տե­րը ներ­կա­յաց­նող ան­ձանց հո­գե­բա­նա­կան պատ­կե­րում­նե­րում, և ինչ ի­րա­վի­ճակ­նե­րում էլ գրո­ղը շփ­ման եզ­րե­րով հա­ղոր­դակց­վի (ըն­թեր­ցո­ղին հա­ղոր­դակց­վի) չա­փա­զանց հո­ռի՝ մարդ­կա­յին ան­դոր­րը խռո­վող քրեա­կան քաղց­կե­ղա­ծին բար­քե­րին, մա­նա­վանդ իր՝ նախ­կին քն­նի­չի «մաս­նակ­ցու­թյան» բե­րու­մով, փոր­ձա­ռա­կան ողջ զի­նա­նո­ցով։

Հա­յաս­տա­նի քրեաօ­լի­գար­խիկ մի­ջա­վայ­րը գրո­ղա­կան մեկ­նա­կեր­պե­րով ներ­կա­յաց­նե­լը, այլ խոս­քով` դե­տեկ­տիվ ժան­րով ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյու­նը, թե­մա­յի խո­րա­պես գի­տակց­ման պա­հանջ է են­թադ­րում, դրանք մեր կյան­քի ոչ միայն ստ­վե­րա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րի ծնունդ են, այլև մեզ հա­մա­քայլ ըն­թա­ցող ստ­վե­րա­յին «գոր­ծըն­թաց­ներ»։ Ներ­սես Խա­ռա­տյանն իր վե­պե­րով («Ո՞վ սպա­նեց Է­լե­նին», 2016, «Մերժ­ված­ներ», 2017, «Կրա­կոց թի­կուն­քից» 2018, «Պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը» 2020), հանձ­նա­ռել է հայ գրա­կա­նու­թյա­նը, կա­րե­լի է ա­սել՝ հույժ անբ­նո­րոշ դե­տեկ­տիվ ժան­րի վե­պե­րի շարք ստեղ­ծե­լու ա­ռա­քե­լու­թյուն, ի­հար­կե, չենք ան­տե­սում Վիկ­տոր Բա­լա­յա­նի, Սամ­վել Ցու­ցու­լյա­նի և սա­կա­վա­թիվ գրող­նե­րի անդ­րա­դար­ձե­րը` հան­ցաշ­խար­հի կամ քրեա­կան են­թամ­շա­կույ­թի պատ­կեր­նե­րը ար­տա­ցո­լող ո­րոշ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, ո­րոնք հիմ­նա­կա­նում սո­վե­տա­կան մի­լի­ցիա­յի ա­ռօ­րյան ներ­կա­յաց­նող պա­տում­ներ են՝ ո­րոշ դեպ­քե­րում հայտ­նի գա­ղա­փա­րա­կան կնի­քով պա­ճուճ­ված։ Բո­լո­րո­վին այլ է ե­ղել Խա­ռա­տյա­նի գրո­ղա­կան խն­դի­րը կամ ինք­նաա­ռա­ջադ­րան­քը. քրեա­կան աշ­խարհն իր տա­րաբ­նույթ դրսևո­րում­նե­րով գրո­ղի առջև «բա­ցում է» մեզ ո­րո­շա­կիո­րեն ան­հայտ ի­րո­ղու­թյուն­ներ՝ զուտ մարդ­կա­յին երկ­դի­մի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խո­րա­պատ­կե­րի վրա: Եվ որ­քան գրո­ղը վե­րա­ցարկ­վում է որ­պես ստեղ­ծա­գոր­ծող, այն­քան ա­վե­լի է կարևոր­վում «հա­վա­տաքն­նի­չի» ա­ռա­քե­լու­թյու­նը՝ կաս­կա­ծա­հա­րույց մարդ­կանց հետ շփ­վե­լիս իր մտեր­մա­վա­րա­կան-«դե­րա­սա­նա­կան» տա­ղան­դի շնոր­հիվ: Այլ խոս­քով՝ հո­գե­բա­նա­կան զն­նու­թյան է են­թար­կում մինչև իսկ իր մեր­ձա­վոր ան­ձանց: Եվ այս­տեղ չա­փա­զանց ու­շագ­րավ են գրո­ղի, ի­մա՝ քն­նիչ Խա­չատ­րյա­նի մտա­ծում­նե­րը նա­խաքն­նա­կան աշ­խա­տանք­նե­րի գեր­ծան­րա­բեռն վի­ճա­կի վե­րա­բե­րյալ. «Բե­ռը տա­նե­լու սուրբ պար­տա­կա­նու­թյու­նը ա­ռաջ­վա պես է­լի քոնն է, ու միշտ քո­նը, պար­տա­դիր ու ան­բա­ժան քեզ­նից… մինչ­դեռ հո­րի­նածդ հնարք­ներն այն, պար­զա­պես տար­վող ծան­րու­թյան տք­նան­քում լրիվ շն­չաս­պառ չլի­նե­լու հա­մար մի պահ շունչ առ­նել է ըն­դա­մե­նը…»:

«Պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը» վե­պը, որ ուղ­ղա­կի ու ան­միջ­նորդ շա­րու­նա­կու­թյունն է «Ո՞վ սպա­նեց Է­լե­նին» վե­պի՝ գր­ված չորս տար­վա ընդ­մի­ջու­մից կամ թե­մա­տիկ գրա­դա­դա­րից հե­տո, վկա­յու­թյունն է վի­պա­կան կեր­պար­նե­րի և գրո­ղի միջև ե­ղած ա­նընդ­հա­տուն կա­պի, նրանց ճա­կա­տագ­րե­րի մտա­հո­գու­թյան ու ա­ռա­վելս բա­ցա­հայտ­ման այն ի­րո­ղու­թյուն­նե­րի, ո­րոնք նրա խո­րազ­նին հա­յաց­քի ներ­քո կամ լիար­ժե­քո­րեն չեն լու­սա­բան­վել, կամ հա­րուց­ված քրեա­կան գոր­ծե­րի շր­ջա­նակ­նե­րը կա­մա-ա­կա­մա ընդ­լայն­վել են։ Այս­պես թե այն­պես գրո­ղի «քնն­չա­կան» շր­ջա­ծիրն ընդ­լայն­վել է, և նա ան­հա­գուրդ հետևո­ղա­կա­նու­թյամբ նոր դեպ­քե­րի, դեմ­քե­րի ո­րո­նում­նե­րի մեջ փնտ­րում, գտ­նում է նոր փաս­տեր, հան­ցա­ծին ի­րո­ղու­թյուն­ներ և ա­մենևին չի սահ­մա­նա­փակ­վում քրեա­կան գոր­ծե­րի (այն էլ մեծ հն­չո­ղու­թյուն ու­նե­ցող) վերջ­նա­կան բա­ցա­հայտ­մամբ։ Մա­նա­վանդ, երբ հան­ցա­գոր­ծու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու հա­մար գոր­ծուղ­վում է այլ եր­կիր (Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն), որ­տեղ ոչ միայն ու­նի հա­մա­գոր­ծա­կից­ներ, այլև քրեա­գի­տու­թյան ո­գուն և տա­ռին հա­վա­տա­րիմ գա­ղա­փա­րա­կից ըն­կեր­ներ:

Հան­ցա­գործ­նե­րը կրել են ի­րենց պա­տի­ժը, դա­տա­պարտ­վել, բայց հան­ցա­գոր­ծու­թյան կծի­կը դեռևս լիո­վին բաց­ված-հան­գու­ցա­լուծ­ված չէ, ինչ­պես դոկ­տոր Սի­րե­կա­նյա­նի պա­րա­գա­յում («Ո՞վ սպա­նեց Է­լե­նին»)։ Եվ թվում է, թե հի­շյալ վեպն իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին մո­տե­նա­լով այլևս խնդ­րա­հա­րույց չէ, ա­մեն ինչ պարզ ու հս­տակ է, հան­ցա­գործ­նե­րը կամ դա­տա­պարտ­ված են, կամ մա­հա­ցած, հան­ցա­գոր­ծու­թյան բուն նպա­տա­կը (մե­ծար­ժեք գե­ղան­կար­չա­կան կտավ­նե­րի սր­բա­պատ­կեր­նե­րի կո­ղո­պու­տը) ա­վե­լի քան հայտ­նի, բայց նա­խաքն­նու­թյու­նը վա­րող քն­նի­չը (նրան ա­ռա­ջին դեմ­քով է ներ­կա­յաց­նում գրո­ղը) այս ըն­թաց­քում բա­րո­յա­կա­մա­յին այն­պի­սի դիր­քո­րո­շում է ցու­ցա­բե­րում, որ անս­պա­սե­լի է նույ­նիսկ հան­ցաշ­խար­հում փոր­ձա­ռու­թյուն ու «վաս­տակ» ու­նե­ցող­նե­րի հա­մար։ Նրա մտեր­միկ վար­վե­լա­կեր­պը, դի­մա­ցի­նի մեջ (թե­կուզ ակն­հայտ հան­ցա­գոր­ծի) նախ մարդ «հայտ­նա­բե­րե­լը», դրա­նով իսկ նրան (նրանց) ա­կա­մա ինք­նա­խոս­տո­վա­նե­լու մղե­լը։ Այս ա­մե­նը ձեռք է բեր­վում դժ­վար վար­ժու­թյամբ>>։ Այս­տեղ չենք կա­րող չըն­դգ­ծել, որ վե­պի ողջ պա­տու­մից, գու­ցե զար­մա­նա­լի թվա, այն­պի­սի տպա­վո­րու­թյուն ենք ստա­նում, կար­ծես Ներ­սես Խա­ռա­տյա­նը ոչ թե շա­րադ­րում է իր խո­հը, իր մտա­զու­գոր­դու­թյուն­նե­րը, այլ նա­խաքն­նու­թյուն է վա­րում ի­րա­կան հան­ցա­գործ­նե­րի հետ՝ ըն­թեր­ցո­ղին ան­միջ­նորդ հրա­վի­րում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վայ­րեր և քնն­չա­կան մե­կու­սա­րան։ Եվ այս ա­մե­նը չա­փա­զանց տպա­վո­րիչ ու տե­սա­նե­լի է: Սա թերևս գրո­ղի ո­ճի ա­մե­նա­շա­հե­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից է, նրա մարդ­կա­յին բա­ցա­հայտ պարզ նկա­րագ­րի ու հմուտ հո­գե­բան լի­նե­լու ա­ռու­մով։ Ինչ­պես է վե­րա­բեր­վում կնոջ հետ, գոր­ծըն­կեր­նե­րի, վե­րա­դա­սի, դեպ­քե­րի բե­րու­մով, եր­բեմն ստեղծ­ված ի շահ գոր­ծի քն­նու­թյան նույ­նիսկ սե­ռա­կան կար­ճատև «ճա­նա­պարհ» անց­նե­լիս։ Այս ա­մե­նը չա­փա­զանց նկար­չա­գեղ պատ­կե­րում­նե­րով է հրամց­ված, ու­րույն դի­տո­ղու­նա­կու­թյամբ, ինչ-որ ա­վե­լորդ «ջանք ու ե­ռան­դի» տպա­վո­րու­թյուն ա­մենևին չի թող­նում, և դրա­նով իսկ թե «Ո՞վ սպա­նեց Է­լե­նին» և թե «Պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը» վե­պե­րը, վս­տահ ենք, ի­րա­պես ար­ժա­նի են էկ­րա­նա­վոր­ման։

Իսկ ինչ­պի­սի՞ն է «ներ­քին կա­ռուց­ված­քը քո նոր թե­մա­յի» (Ե. Չա­րենց) հար­ցադ­րու­մը չա­փա­զանց տե­ղին է մա­նա­վանդ այս պա­հին, երբ ընդ­հա­նուր ուր­վագ­ծե­րով նշե­ցինք գրո­ղա­կան սկզ­բունք­նե­րի, պայ­մա­նա­կա­նո­րեն կո­չենք դե­տեկ­տի­վի նկատ­մամբ իր ու­նե­ցած հա­կում­նե­րի, հան­ցաշ­խար­հը խո­րա­պես ճա­նա­չե­լու և դր­վագ առ դր­վագ հան­ցան­շան­ներ հայտ­նա­բե­րե­լու և ըստ այդմ հե­տաքն­նե­լու իր բարձր ար­հես­տա­վար­ժու­թյան մա­սին։ Հին սր­բա­պատ­կեր­նե­րի և հռ­չա­կա­վոր նկա­րիչ­նե­րի (ա­նուն­ներ չի նշում) կտավ­նե­րի նվի­րատ­վու­թյան՝ ա­մե­րի­կա­հայ մե­ծա­հա­րուս­տի կող­մից (Հա­յաս­տա­նին և Մայր ա­թո­ռին կո­ղո­պու­տի ո­դի­սա­կա­նը, ինչ­պես նաև դրանց կեղ­ծու­մը և երկ­րից դուրս բե­րե­լը՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից Ֆին­լան­դիա։ Սա այն ճա­նա­պարհն է, որ տա­նում-թաքց­նում է հան­ցա­գոր­ծու­թյան հետ­քե­րը։ Այս «ան­հե­տա­ցող» հետ­քե­րով է քն­նիչ Խա­չատ­րյա­նը շա­րու­նա­կում իր ո­րո­նում­նե­րը։ Եվ ե­թե «Ո՞վ սպա­նեց Է­լե­նին» վե­պի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը տե­ղի էին ու­նե­նում Հա­յաս­տա­նում՝ գա­վա­ռա­կան բնաշ­խար­հիկ մի քա­ղա­քում, ա­պա վե­պի շա­րու­նա­կա­կան ըն­թաց­քին տե­ղե­կա­նում ենք «Պա­տաս­խան տա­լու ժա­մա­նակ»-ի է­ջե­րում։ Եվ վի­պա­կան կա­ռույցն ինչ-ինչ ա­ռու­մով ան­նա­խա­դեպ է. ձգձգ­վա­ծու­թյան ոչ մի նր­բա­գիծ ու ըն­թեր­ցո­ղին «հու­նից հա­նե­լու» ոչ մի նկր­տում ու նկա­րագ­րու­թյան ա­վե­լորդ բա­րե­պաշ­տու­թյուն։ Ա­վե­լորդ չենք հա­մա­րում ըն­դգ­ծել, որ վեպն իր տա­րո­ղու­թյամբ ու բնույ­թով շո­շա­փում է մի­ջազ­գայ­նո­րեն վա­ղուց ի վեր հրա­տապ ու հա­մա­ժա­մա­նա­կա­յին խն­դիր­ներ, այն է՝ ար­վես­տի գոր­ծե­րի կո­ղո­պուտ և այն էլ` տի­րա­ժա­վոր­մամբ։ Մի­ջան­կյալ նշենք, որ մե­ծա­նուն Այ­վա­զովս­կու ժա­ռան­գու­թյու­նը, ըստ ճշտ­ված տվյալ­նե­րի շուրջ, 60000 է, բայց աշ­խար­հում շր­ջա­նառ­վում է 600000 և այս­պես շա­րու­նա­կա­բար, ին­չը վկա­յում է ար­վես­տի բիզ­նե­սի խիստ շա­հա­վե­տու­թյան մա­սին։

Ներ­սես Խա­ռա­տյա­նի «Պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը» վե­պը գր­վել է պա­տաս­խան ստա­նա­լու ակն­կա­լի­քով. ու­մի՞ց և ի՞նչ պայ­ման­նե­րում. դա բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար հրա­մա­յա­կան է. գրո­ղը խնդ­րա­հա­րույց է հա­մա­րել զգու­շաց­նել… պա­հան­ջե­լով։

Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3259

Մեկնաբանություններ