Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր կուսակցության տասնյակ անդամներ

Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր կուսակցության տասնյակ անդամներ
25.09.2020 | 23:40

Անկարայի հանրապետական դատախազության հրամանով 7 նահանգներում 82 հոգի է ձերբակալվել, նրանց մեծ մասը ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերից է: Ձերբակալվածների թվում են ԺԴԿ-ից Կարսի փոխքաղաքապետ ընտրված Այհան Բիլգենը, նախկին պատգամավորներ, քաղաքապետեր, կուսակցության ղեկավար խորհրդի անդամներ ու ակտիվիստներ:


Ձերբակալումները կատարվել են 2014-ի հոկտեմբերին Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի իրադարձությունների ֆոնին Թուրքիայի մի շարք քաղաքներում սկսված բողոքի ակցիաների առնչությամբ հետաքննության շրջանակներում: ԺԴԿ ղեկավարությունը հայտարարել է, որ 2014-ի դեպքերից 6 տարի անց սկսված ձերբակալությունների ալիքը իշխանության կողմից ընդդիմադիր ձայները լռեցնելու փորձ է, իսկ իրենց համակիրներին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Քաղաքական մյուս ուժերից ևս քննադատել են իշխանության գործողությունները:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ