Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանսիան ու Գերմանիան կհավաքեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ֆրանսիան ու Գերմանիան կհավաքեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
30.09.2020 | 16:32

Առաջիկա օրերին Ֆրանսիան մտադիր է հավաքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ սեպտեմբերի 29-ին հայտարարել է Ելիսեյան պալատը:

«Ֆրանսիան կհավաքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջիկա օրերին, որ գտնի պատասխանատուներին ու ելք իրավիճակից»՝ հայտարարել է Ելիսեյան պալատը: Առաջարկին հավանություն է տվել Գերմանիան, կանցլերը կողմերին կոչ է արել «անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում» և սկսել խաղաղ բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ սեպտեմբերի 29-ին հայտարարել է Գերմանիայի պետական քարտուղարությունը: Դաշնային կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հաղորդել է, որ Անգելա Մերկելը նախ հեռախոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հետո՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կանցլերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցումն ու վերադարձը բանակցությունների սեղան անհետաձգելի են: Շտեֆան Զայբերտը հիշեցրել է, որ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի կա համապատասխան հարթակ: Նրա խոսքով՝ հարևան երկրները պետք է նպաստեն խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992-ին՝ Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման խաղաղ ճանապարհների համատեղ որոնման համար: Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Բացի նրանցից՝ խմբի անդամ են Գերմանիան, Բելառուսը, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը: France-Presse-ը հաղորդում է, որ Նյու Յորքում ՄԱԿ-Ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվելու՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Քննարկումն անցնելու է փակ ընթացակարգով:
RFI


Հ.Գ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի: Երեկ այս հարցի շուրջ Նյու Յորքում փակ դռների հետևում անցկացրած քննարկումներից հետո կառույցի անդամ 15 պետությունները կոչ արեցին կողմերին անմիջապես դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց որևէ նախապայմանի: Հայտարարությունը, որ ընդունվել է միաձայն, աջակցություն է հայտնում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ և կոչ արել դադարեցնել կրակն ու հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների հետ:


Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան հակամարտությունը քննարկել էր 1993-ին: Այս անգամ քննարկումը նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան։ Բալթյան պետությանն աջակցել էին Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները քննարկմանը ներկա չէին, Անվտանգության խորհրդի նախագահ Աբդու Աբարին չի բացառել, որ ՄԱԿ-ը կարող է նաև քննարկում նախաձեռնել նրանց մասնակցությամբ: «Եթե անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք նաև երկու դեսպանների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխհամաձայնության գալ», - ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է Անվտանգության խորհրդի նախագահը: Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում:
Երեկ հակամարտության շուրջ հրատապ քննարկում է անցկացրել ԵԱՀԿ Մշտական խորհուրդը` կառույցի անդամ 57 երկրների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը, խորհրդի նախագահող երկրի` Ալբանիայի դեսպան Իգլի Հասանին տագնապ է հնչեցրել իրավիճակի վատացման և շարունակվող բախումների առնչությամբ ու կոչ արել անհապաղ վերջ տալ իրավիճակի սրմանը:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ես այս երեկո կխոսեմ նախագահ Պուտինի, և, կարծում եմ, վաղը՝ նախագահ Թրամփի հետ այս հարցի շուրջ, որպեսզի կարծիքների փոխանակում անցկացնեմ և ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկեմ», - ասել է Մակրոնը Ռիգայում մամուլի ասուլիսում
Ժամանակը չէ՞, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, եթե լինելու է քննարկում, քննարկումը պետք է լինի այս թեմայով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ