Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճշմար­տու­թ­յան պատ­մու­ճա­նը հագ­նե­լու հա­մար պետք է հա­նել հպար­տու­թ­յան թիկ­նո­ցը

Ճշմար­տու­թ­յան պատ­մու­ճա­նը հագ­նե­լու հա­մար պետք է հա­նել հպար­տու­թ­յան թիկ­նո­ցը
09.10.2020 | 00:03

Ոչ ոք ի­րա­վունք չու­նի Սուրբ Գիր­քը դի­տար­կե­լու որ­պես ցի­տատ­նե­րի կամ կե­նաց­նե­րի ժո­ղո­վա­ծու: Այն ու­նի միայն մեկ պատ­գամ:


Այդ պատ­գա­մը հաս­կա­նա­լու և ար­դա­րու­թյուն փնտ­րե­լու ջան­քի փո­խա­րեն մար­դը միշտ փոր­ձել է խու­սա­փել ճշ­մար­տու­թյան հան­դի­մա­նու­թյու­նից և ար­դա­րա­ցում­ներ փնտ­րել:
Ճշ­մար­տու­թյան ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը մաս­նա­տելն ու ա­մեն մի մա­սը յու­րո­վի աղ­ճա­տե­լը մար­դու հա­մար անն­կա­տե­լիո­րեն վե­րած­վել է նրա սի­րե­լի զբաղ­մուն­քին: Ա­վե­լի հեշտ է Սուրբ Գր­քից մի երկ­տող հպան­ցիկ աչ­քի տա­կով անց­կաց­նել և դրա շուրջ, միա­միտ հա­վա­տա­ցյալ լի­նե­լու դեպ­քում, սե­փա­կան տրա­մա­բա­նու­թյան հարս­նյա­կը հյու­սել (թքած, թե այդ հարս­նյա­կից վեր­ջում ինչ դուրս կգա), նենգ հո­գեորս լի­նե­լու դեպ­քում` սե­փա­կան ոս­տայ­նը (և թքած, թե այն­տեղ ով կբռն­վի), քան ջա­նալ կար­դալ ողջ Գիր­քը և հաս­կա­նալ ա­սե­լի­քը, որն այն­քան ան­պա­ճույճ է: Սե­փա­կան ոսպ­նյա­կը Ա­մե­նա­տես Աստ­ծո ա­նա­չառ հա­յաց­քի հետ նույ­նաց­նե­լով` մար­դիկ կա­ռու­ցում են ոչ թե ա­րար­չա­կան սի­րով, այլ սե­փա­կան ար­դա­րա­ցիու­թյան բիրտ ու ան­հող­դողդ պար­տադ­րան­քով: Այս ա­մե­նի հետևան­քը այ­սօր ա­մեն մի հերձ­վա­ծո­ղի, հե­րե­տի­կո­սի, աստ­վա­ծա­նար­գի ճա­շա­կը բա­վա­րա­րող «սուրբ» գր­քե­րի ա­ռա­տու­թյունն է: Մարդ­կա­յին ա­զատ խոս­քի լե­զուն փա­թաթ­վել ու կաշ­կան­դում է Ճշ­մար­տու­թյան Խոս­քը: Այդ Խոս­քը ո­մանց հա­մար հույս, գո­տեպն­դում ու մխի­թա­րու­թյուն է, ո­մանց հա­մար` նա­խազ­գու­շա­ցում, խրատ, հոր­դոր, ո­մանց հա­մար` հան­դի­մա­նու­թյուն, նա­խա­տինք ու դա­տա­պար­տու­թյուն:


Աստ­ծո Խոս­քը դիպ­չում է ա­մեն­քին ու ա­մեն մե­կին. կամ գգ­վում է ու շո­յում, կամ ցն­ցում է ու ապ­տա­կում, սա­կայն եր­բեք ան­տար­բեր չի մնում և ան­տար­բեր չի թող­նում: Խոս­քը կան­չում է, սա­կայն ար­ձա­գան­քը մեր ընտ­րու­թյունն է: Խոս­քը փնտ­րում է մո­լոր­ված հո­գի­նե­րի, ո­րոնց կտա չա­փա­հաս հա­վատք և մա­նուկ սր­տեր:
Իս­կա­պես մտա­հոգ ու բա­րի հո­գի­նե­րը մե­ղան­չում են` ի­րենց բա­րու­թյան աղ­բյու­րը սե­փա­կան ան­ձը հա­մա­րե­լով, չզ­գա­լով, թե ինչ­պես են չա­րա­նում, և ի­րենց բա­րու­թյու­նը հօդս է ցն­դում, երբ սոսկ մերժ­վում է, երբ ի­րենց ի­մա­ցած ճշ­մար­տու­թյու­նը հերք­վում է, երբ ի­րենց ան­ձը ար­հա­մարհ­վում կամ ան­տես­վում է: Ա­ռանց խո­նար­հու­թյամբ ըն­դու­նե­լու, որ ոչ ոք բա­րի չէ, այլ միայն Աստ­ված, չի կա­րող լի­նել ի­րա­կան բա­րու­թյուն: Ա­հա թե ին­չու որևէ ա­թեիստ չի կա­րող բա­րի լի­նել կամ կա­րող է բա­րի լի­նել, քա­նի դեռ չա­րի պո­տեն­ցիալ բա­ժինն է և նրա ու­շադ­րու­թյու­նից դուրս: Ո­րով­հետև ոչ մե­կը չի պայ­քա­րի ար­դեն գեր­վա­ծի ու շղ­թայ­վա­ծի կամ ինք­նա­կամ հան­ձն­վո­ղի դեմ, այլ կպայ­քա­րի ա­զա­տագ­րա­կան պայ­քար մղո­ղի կամ ինք­նա­պաշտ­պան­վո­ղի դեմ, ո­րոնց կա­րող է և վնա­սել ու մա­հա­ցու վի­րա­վո­րել:


Ե­թե միայն կար­դանք, որ Աստ­ված է Միակ Բա­րին, սա­կայն չկար­դանք, որ Աստ­ված խո­նարհ­վեց, որ­պես­զի մար­դուն բարձ­րաց­նի, մենք բա­րու­թյու­նը չենք հաս­կա­նա ու բա­րու­թյա­նը չենք հաս­նի: Ե­թե միայն կար­դանք, որ Աստ­ված սի­րում է մե­ղա­վո­րին, սա­կայն չկար­դանք, որ Նա ա­տում է մեղ­քը, մենք ա­մեն մեր քայ­լով կխա­չենք Ճշ­մար­տու­թյու­նը: Ե­թե մենք կար­դանք, թե չի կա­րե­լի եղ­բո­րը ա­սել ա­պուշ կամ հի­մար և խոս­քը վե­րագ­րենք միայն ա­րյու­նա­կից­նե­րին և միայն տղա­մարդ­կանց, ա­պա գլ­խի վրա կշր­ջենք Ա­վե­տա­րա­նը` վե­րա­ծե­լով հու­դա­յա­կա­նու­թյան հերձ­վա­ծի, ինչ­պես և պն­դում են շատ ա­նաստ­ված­ներ: Ե­թե մենք ա­ռաջ­նորդ­վենք Ճշ­մար­տու­թյան միայն մի մա­սով և ար­հա­մար­հենք մեկ այլ մա­սը կամ հիմ­նա­կան մա­սը, մենք կմո­լոր­վենք ու կսայ­թա­քենք, քա­նի որ քար­տե­զի կե­սը, որ­քան էլ վա­վե­րա­կան ու ճշգ­րիտ լի­նի, չի կա­րող ճիշտ նպա­տա­կի հասց­նել: Ե­թե չի­մա­նանք Ճշ­մար­տու­թյու­նը, մեր փաս­տա­ցի սե­փա­կա­նու­թյան հետ ան­գամ կվար­վենք գո­ղի կամ մու­րաց­կա­նի տրա­մա­բա­նու­թյամբ:
Ե­կե­ղե­ցու մեջ հերձ­ված ներ­մու­ծե­լը, զա­նա­զան ա­ղանդ­ներ բու­ծե­լը չա­րին չգո­հաց­րեց: Այդ պատ­ճա­ռով նա մար­դուն իս­պառ կտ­րեց Ե­կե­ղե­ցու ան­խար­դախ կա­թից և սկ­սեց նե­րար­կել իր թույ­նը: Ճշ­մար­տու­թյու­նը դար­ձավ ան­հա­սա­նե­լի ու ան­հաս­կա­նա­լի մի բան: Մարդ­կու­թյու­նը խե­լա­գար­վեց, բայց ճշ­մար­տու­թյա­նը հա­վա­տա­րիմ մնա­ցոր­դը` որ­պես թթխ­մոր, որ­պես ան­հա­մա­ցած ու աղ­տե­ղի աշ­խար­հի աղ, Աստ­ված միշտ պա­հում է: Ճշ­մար­տու­թյու­նը հաս­կա­նա­լու հա­մար այն պետք է ըն­դու­նել ա­ռանց նա­խա­պայ­մա­նի, ան­կան­խա­կալ մտ­քով և ան­կաս­կած սր­տով: Ճշ­մար­տու­թյան պատ­մու­ճա­նը հագ­նե­լու հա­մար մեր բա­նա­կա­նու­թյու­նից պետք է հա­նել հպար­տու­թյան և ինք­նա­բա­վու­թյան թիկ­նո­ցը:


Ճշ­մար­տու­թյան չա­փո­րո­շի­չը մեր սե­փա­կան գի­տե­լի­քը և փոր­ձը չեն, չնա­յած դրան` շատ շա­տե­րը որևէ բա­նի ճշ­մար­տա­ցիու­թյան չա­փա­նիշ միայն ի­րենց են հա­մա­րում: Այդ պատ­ճա­ռով էլ ի­րա­կան Միակ Ճշ­մար­տու­թյունն ըն­դու­նել հա­պա­ղում են ու հա­մա­ռում: Դա­տարկ կաթ­սա­ներն ու ծնծ­ղա­նե­րը գի­տա­կան թե­զեր են հն­չեց­նում և փոր­ձում ի­րենց աղ­մու­կով խլաց­նել Ճշ­մար­տու­թյան կան­չը և նրան ունկ­նդ­րել ակն­կա­լո­ղի պատ­րաս­տա­կամ ա­կանջ­նե­րը:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ