Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս օ­րե­րի միակ ան­փո­փոխ բա­նը հաղ­թա­նա­կի սպա­սումն է»

«Այս օ­րե­րի միակ ան­փո­փոխ բա­նը հաղ­թա­նա­կի սպա­սումն է»
20.10.2020 | 00:57

Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի «Ար­դա­րու­թյուն» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՄԵ­ՏԱՔ­ՍԵ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻՆ զար­մաց­նում ու զայ­րաց­նում է այն հար­ցը, թե ին­չու է այս օ­րե­րին շա­րու­նա­կում Ստե­փա­նա­կեր­տում մնալ: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում սրտ­նե­ղեց՝ նույն պա­տաս­խա­նը տա­լուց ար­դեն հոգ­նել է, իսկ ու՞ր գնա, ե­թե իր տունն Ար­ցա­խում է: Պա­տե­րազ­մի ժա­մին, ա­սում է, ի­հար­կե, միշտ էլ վտանգ կա, բայց ի­րո­ղու­թյունն այն է, ինչ ու­նենք, հետևա­բար, ապ­րել ու ա­րա­րել է պետք: «Ֆի­զի­կա­պես եր­բեմն անհ­նա­րին է դառ­նում լսել տագ­նա­պի ձայ­նը, այն հա­ճախ ա­վե­լի սար­սա­փազ­դու է, քան հենց հր­թի­ռի կամ ռում­բե­րի ձայ­նը: Բայց դա էլ ար­դեն մեր կեն­ցա­ղի մի մասն է դար­ձել: Այս պա­հին ինձ միայն մի բան է ան­հան­գս­տաց­նում՝ այն­պես չլի­նի հան­կարծ, որ հար­մար­վենք պա­տե­րազմ հաս­կա­ցու­թյա­նը, այս չա­րի­քին հար­մար­վել պար­զա­պես չի կա­րե­լի»,- ա­սում է նա:


Պատ­գա­մա­վո­րը նկա­տել է՝ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օր­վա­նից մարդ­կանց թե՛ մտա­ծո­ղու­թյան, թե՛ ապ­րե­լա­կեր­պի մեջ շատ բան է փոխ­վել, ու ե­թե ա­ռա­ջին օ­րե­րին բո­լո­րը վս­տահ էին, որ հաղ­թա­նակն ու խա­ղա­ղու­թյունն ա­րագ են տր­վե­լու, հետզ­հե­տե գի­տակ­ցե­ցին՝ եր­կա­րատև պայ­քա­րի հա­մար յու­րա­քան­չյուրն ի­րե­նից կախ­ված ա­մեն բան պետք է ա­նի: Այս օ­րե­րի միակ ան­փո­փոխ բա­նը հաղ­թա­նա­կի սպա­սումն է, ին­չին ա­մեն վայր­կյան են սպա­սում. «Պա­տե­րազ­մի կենտ­րո­նում գտն­վող մար­դու հա­մար միան­գա­մից շատ ար­ժեք­ներ են փոխ­վում: Երբ հի­մա ինձ հարց­նում եք՝ լա՞վ եք, չգի­տեմ՝ ինչ պա­տաս­խա­նել: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ լավ ու վատ չկա: Օր­վա մեջ կա­րող է թվալ, թե ա­մեն բան կար­գին է, կյան­քը շա­րու­նակ­վում է, կա­րող ես ճա­շել, խո­հա­նո­ցա­յին գոր­ծե­րով տար­վել, ե­փել-թա­փել, լվա­նալ-մաք­րել, բայց րո­պե­ներ անց օ­դա­յին տագ­նա­պը բո­լոր­վին այլ ի­րո­ղու­թյուն է թե­լադ­րում: Մի խոս­քով, պա­տե­րազմն է ո­րո­շում մեր ա­ռօ­րյան, ապ­րե­լա­կեր­պը»:


Մե­տաք­սե Հա­կո­բյա­նի նման Ար­ցա­խում շա­տե­րը չեն լքել ի­րենց տնե­րը, ա­պաս­տա­րան­նե­րում են հիմ­նա­կա­նում լի­նում, քնում են, ճա­շում նկուղ­նե­րում, կեն­ցա­ղա­յին բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րը ստեղ­ծել են: «Մենք ինք­նա­կազ­մա­կերպ­վող ազգ ենք, 20-30 հո­գու հա­մար կե­րա­կուր ենք պատ­րաս­տում, մեկ ըն­տա­նի­քի պես նս­տում, վեր կե­նում: Մեկ ըն­տա­նի­քի պես ու­րա­խա­նում ենք սահ­մա­նից ե­կող ու­րախ լու­րով, բո­լո­րով տխ­րում ող­բեր­գա­կան բո­թե­րից: Էլ չենք հարց­նում՝ ծա­նոթ է, ան­ծա­նոթ է, որ­տե­ղից էր. բո­լորն են մե­րը: Մայ­րը սգում է ու­րի­շի որ­դու մա­հը, չկա իմ ու քո որ­դի, բո­լորն էլ մեր հայ­րերն ու ա­մու­սին­նե­րը, եղ­բայր­ներն ու որ­դի­ներն են: Կա­նանց աչ­քե­րը չեն ցա­մա­քում, ու ա­մե­նա­սար­սա­փե­լին այն է, երբ տես­նում ես աժ­դա­հա տղա­մար­դու ար­ցուն­քը, որ հո­ղին է հանձ­նում իր կող­քին կռ­ված ու ըն­կած որ­դուն: Պա­տե­րազմն իր դա­ժան կնի­քը թող­նում է, այն մահ ու կո­րուստ է: Բայց, գի­տե՞ք, երևի «հա­յի ո­գի» աս­վա­ծը, իս­կա­պես, ի­րենն ա­նում է: Մենք ող­բում ենք, սգում ենք, գո­ռում ենք, բայց չենք ըն­կճ­վում, ո­րով­հետև հաս­կա­նում ենք՝ ե­թե ընճ­վենք, ու­րեմն պարտ­վել ենք: Այս­տեղ բո­լո­րը գի­տեն՝ հաղ­թա­նակն ու խա­ղա­ղու­թյու­նը պետք է պար­տադ­րել թշ­նա­մուն: Բո­լո­րը գի­տակ­ցում են՝ մեծ կո­րուստ­նե­րով, բայց սա մեր վեր­ջին կռի­վը պետք է լի­նի»,- ա­սում է մեր զրու­ցա­կի­ցը:


Ար­ցախ­ցի պատ­գա­մա­վորն ա­վե­լաց­նում է նաև՝ Ար­ցա­խում բո­լորն այժմ մեկ «պաշ­տոն» ու­նեն՝ հող-հայ­րե­նին չլ­քող ու հայ­րե­նիքն ա­մեն գնով պաշտ­պա­նող քա­ղա­քա­ցի: Չկա պատ­գա­մա­վոր, նա­խա­րար, պաշ­տո­նյա բա­ժա­նու­մը, բո­լո­րը մեկ են: Ապ­րում ու ա­րա­րում են ինք­նա­կազ­մա­կերպ­ված՝ հաս­կա­նա­լով՝ ով, որ­տեղ ու ին­չով օգ­տա­կար կլի­նի հայ­րե­նի­քին. «Մենք պա­տե­րազմ չենք ու­զում, ե­րա­զում ենք խա­ղաղ կյան­քի մա­սին, մեր ե­րե­խա­ներն աշ­խար­հի ցան­կա­ցած այլ պե­տու­թյան ե­րե­խա­նե­րի նման ի­րա­վունք ու­նեն խա­ղա­ղու­թյան մեջ մե­ծա­նա­լու, ապ­րե­լու ու կրթ­վե­լու: Օր­վա մեջ ան­պայ­ման ժա­մա­նակ եմ գտ­նում Ստե­փա­նա­կեր­տում քայ­լե­լու: Սիրտս ճմլ­վում է՝ տես­նե­լով ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը, ա­մեն քար ու թուփ թանկ է ինձ հա­մար: Ա­նի­րավ ո­սոխն ի՜նչ ան­սր­տու­թյամբ է ու­զում հո­ղին հա­վա­սա­րեց­նել մեր քափ-քր­տին­քով կա­ռու­ցա­ծը: Բայց, տեր Աստ­ված, մտա­ծում եմ՝ միայն թե ա­վարտ­վի պա­տե­րազ­մը, այլևս զո­հեր չու­նե­նանք, ու աշ­խար­հը կտես­նի՝ ի՜նչ Ստե­փա­նա­կերտ ենք կա­ռու­ցե­լու: Թե՛ մար­տի դաշ­տում, թե՛ թի­կուն­քում ա­մուր ենք, մեր ո­գին չի կոտր­վում ու չի կոտր­վե­լու: Ար­ցա­խը մեր հայ­րե­նիքն է, այս երկ­րի տե­րը մե՛նք ենք»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն

Դիտվել է՝ 10677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ