Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ
20.10.2020 | 15:58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ։ Հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ առաջին հանդիպմանը մասնակցել էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և այլք։

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ