Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հա­յաս­տա­նը, Ռու­սաս­տա­նը և ՀԱՊԿ-ը պետք է պատ­րաստ լի­նեն պա­տե­րազ­մում Թուր­քիա­յի ԶՈՒ լայ­նա­մասշ­տաբ ընդգրկ­մա­նը

Հա­յաս­տա­նը, Ռու­սաս­տա­նը և ՀԱՊԿ-ը պետք է պատ­րաստ լի­նեն պա­տե­րազ­մում Թուր­քիա­յի ԶՈՒ լայ­նա­մասշ­տաբ ընդգրկ­մա­նը
23.10.2020 | 00:21

Ռուս-թուր­քա­կան նոր պա­տե­րազ­մի, Թուր­քիա­յի մաս­նատ­ման և աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից վե­րա­նա­լու մա­սին Հույն ՈՒղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու նո­րա­գույն սր­բե­րից մե­կի` ազ­գու­թյամբ հույն Պաի­սիոս Ա­թո­սա­ցու (1924-1994 թթ.) մար­գա­րեու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև մեկ այլ սր­բի` Հով­սեփ Վա­տո­պե­դա­ցու մար­գա­րեա­կան կան­խա­տե­սում­նե­րը կար­ծես թե մոտ են ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լուն:


Օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ Թուր­քիան հայ­տա­րա­րել է Ադր­բե­ջա­նին օգ­նե­լու հա­մար զոր­քեր ու­ղար­կե­լու իր պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին: Թուր­քիան «ա­ռանց եր­կմ­տե­լու» զին­վոր­ներ կու­ղար­կի և ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բե­րի Ադր­բե­ջա­նին, ե­թե Բաք­վից նման խնդ­րանք ստաց­վի, «Reuters»-ի տե­ղե­կաց­մամբ, հոկ­տեմ­բե­րի 21-ին ա­սել է Թուր­քիա­յի փոխ­նա­խա­գահ Ֆուաթ Օք­թա­յը և հա­վե­լել, որ մինչ այժմ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից նման խնդ­րանք չի ստաց­վել: Ա­ռայժմ…
Այս հայ­տա­րա­րու­թյու­նը Թուր­քիա­յի փոխ­նա­խա­գահն ա­րել է «CNN Turk» հե­ռուս­տաըն­կե­րու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում: Օք­թա­յը քն­նա­դա­տել է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րը ստեղծ­վել է հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հա­մար և ղե­կա­վար­վում է Ֆրան­սիա­յի, Ռու­սաս­տա­նի և ԱՄՆ-ի կող­մից: Ըստ նրա, խում­բը փոր­ձում է չլուծ­ված պա­հել Ղա­րա­բա­ղի հար­ցը և ա­ջակ­ցում է Հա­յաս­տա­նին թե՛ քա­ղա­քա­կան, թե՛ ռազ­մա­կան ա­ռում­նե­րով:
Թուր­քիա­յի փոխ­նա­խա­գահն ա­սել է նաև, որ Թուր­քիա­յի ղե­կա­վար Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը զին­ված հա­կա­մար­տու­թյան վերս­կս­ման սկզ­բից «ար­դեն նա­խան­շել է իր դիր­քո­րո­շու­մը: Թուր­քիան չի հա­պա­ղի, և մեր նա­խա­գա­հը` ա­ռա­վել ևս»:


Հի­շենք, որ մոտ 2 շա­բաթ ա­ռաջ էլ Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի խոս­նակ Մուս­տա­ֆա Շեն­թոփն էր «ՌԻԱ Նո­վոս­տի»-ին ա­սել, որ Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նը կա­րող է քն­նար­կել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան հա­մա­պատ­կե­րին Ադր­բե­ջան թուր­քա­կան զոր­քեր ու­ղար­կե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, սա­կայն դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը դեռ չկա:
Ըն­դգ­ծենք, որ Թուր­քիան ար­դեն իսկ, ա­ռանց եր­կմ­տե­լու, զին­վո­րա­կան­ներ է ու­ղար­կել ու տա­րաբ­նույթ ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում Ադր­բե­ջա­նին, մաս­նա­վո­րա­պես, տրա­մադ­րել ու տրա­մադ­րում է հե­տա­խու­զա­կան տե­ղե­կու­թյուն­ներ, ռազ­մա­կան խոր­հր­դա­տու­ներ, մաս­նա­գետ­ներ, Թուր­քիա­յի ռազ­մա­կան ա­վիա­ցիան է մաս­նա­կի ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րում և այլն:
«Կո­մեր­սանտ»-ին վեր­ջի­նիս ռազ­մա-դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րի ներ­կա­յաց­րած տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, «Խոս­քը 600 ռազ­մա­կան անձ­նա­կազ­մի մա­սին է, նե­րա­ռյալ` 200 հո­գուց բաղ­կա­ցած գու­մար­տա­կա­յին մար­տա­վա­րա­կան խում­բը, 50 հրա­հան­գիչ­նե­րը Նա­խիջևա­նում, Բաք­վում 90 ռազ­մա­կան խոր­հր­դա­կան­նե­րը (նրանք ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ կապ են ա­պա­հո­վել բրի­գադ-կոր­պուս- գլ­խա­վոր շտաբ շղ­թա­յում), 120 թռիչ­քա­յին անձ­նա­կազ­մը Գա­բա­լա­յի ա­վիա­բա­զա­յում, Դա­լյա­րի օ­դա­նա­վա­կա­յա­նում ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի 20 օ­պե­րա­տոր­նե­րը, Եվ­լա­խի օ­դա­նա­վա­կա­յա­նում 50 հրա­հան­գիչ­նե­րը, 4-րդ բա­նա­կա­յին կոր­պու­սում (Փի­րե­քեշ­քյուլ) 50 հրա­հան­գիչ­նե­րը և 20 հո­գին ռազ­մա­ծո­վա­յին բա­զա­յում և Բաք­վի Հեյ­դար Ա­լիևի ան­վան ռազ­մա­կան ու­սում­նա­րա­նում:


Այս խմ­բա­վո­րու­մը նե­րա­ռել է հետևա­կի 18 մար­տա­կան մե­քե­նա, հա­մա­զար­կա­յին կրա­կի մեկ ռեակ­տիվ հա­մա­կարգ, տա­սը ավ­տո­մե­քե­նա և մինչև 34 միա­վոր ա­վիա­տեխ­նի­կա (նե­րա­ռյալ` 6 ինք­նա­թիռ, 8 ուղ­ղա­թիռ, 20 ա­նօ­դա­չու թռ­չող սարք), ո­րոնք ռազ­մա­կան հե­տա­խու­զու­թյուն էին ա­պա­հո­վում ինչ­պես Ղա­րա­բա­ղի, այն­պես էլ Հա­յաս­տա­նի տա­րած­քում»:
Բա­ցի վե­րը նշ­վա­ծից, Թուր­քիան հա­յե­րիս դեմ կռ­վե­լու հա­մար Սի­րիա­յից, Լի­բիա­յից հա­զա­րա­վոր ա­հա­բե­կիչ­նե­րի, վարձ­կան­նե­րի է տե­ղա­փո­խել Ադր­բե­ջան, հետևա­բար Թուր­քիա­յի փոխ­նա­խա­գահն իր վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյամբ նկա­տի ու­նի պա­տե­րազ­մին Թուր­քիա­յի ար­դեն լայ­նա­ծա­վալ մաս­նակ­ցու­թյու­նը, այ­սինքն` Ար­ցախ հետևակ, զրա­հա­տան­կա­յին, հր­թի­ռահ­րե­տա­նա­յին, դե­սան­տա­յին զոր­քեր և, ի­հար­կե, ա­վե­լի մե­ծա­քա­նակ ռազ­մա­կան ա­վիա­ցիա ու­ղար­կե­լը: Թերևս բո­լո­րին էլ հաս­կա­նա­լի է, որ դա հան­գեց­նե­լու է պա­տե­րազ­մում Ռու­սաս­տա­նի ներգ­րավ­մա­նը և այն տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազ­մի վե­րա­ծե­լուն:


Ռու­սաս­տա­նից ար­դեն կան ա­ռա­ջին ար­ձա­գանք­նե­րը Ֆուաթ Օք­թա­յի վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյան առն­չու­թյամբ: Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան սե­նա­տոր, պե­տա­կան և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Ա­լեք­սեյ Պուշ­կո­վը ե­րեկ մեկ­նա­բա­նել է Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի խնդ­րան­քի դեպ­քում չճա­նաչ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյուն թուր­քա­կան զոր­քեր ու­ղար­կե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին Թուր­քիա­յի փոխ­նա­խա­գահ Ֆուաթ Օք­թա­յի հայ­տա­րա­րու­թյու­նը: Պուշ­կո­վը «Twitter»-ի իր է­ջում գրել է. «Թուրք զին­վո­րա­կան­նե­րը Ղա­րա­բա­ղու՞մ: Դա հա­կա­մար­տու­թյան ընդ­լայն­ման ու մի­ջազ­գայ­նաց­ման կհան­գեց­ներ և կբա­ցա­ռեր խա­ղա­ղու­թյան սցե­նա­րը: Էլ չա­սած ան­ցյա­լի ուր­վա­կան­նե­րի վե­րած­նն­դի մա­սին»:
Դժ­վար է ա­սել, թե ինչ է նկա­տի ու­նե­ցել Պուշ­կո­վը` նշե­լով «ան­ցյա­լի ուր­վա­կան­նե­րի վե­րած­նն­դի մա­սին», մի­գու­ցե ռուս-թուր­քա­կան նոր պա­տե­րազ­մի բռն­կու­՞մը…
Ար­ցա­խի նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Դա­վիթ Բա­բա­յա­նը, նա­խօ­րեին NEWS.am-ի հետ զրույ­ցում մեկ­նա­բա­նե­լով Թուր­քիա­յի փոխ­նա­խա­գահ Ֆուաթ Օք­թա­յի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նը, ա­սել է. «Բո­լո­րին հայտ­նի է, որ հա­րյուր տար­վա ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ Թուր­քիան ուղ­ղա­կիո­րեն մտավ Ան­դր­կով­կաս, որ այն կռ­վում է Ադր­բե­ջա­նի կող­մից, Նա­խիջևա­նը փաս­տա­ցի գտն­վում է թուր­քա­կան օ­կու­պա­ցիա­յի տակ, թուր­քա­կան զոր­քե­րը տե­ղա­կայ­ված են Ադր­բե­ջա­նի տար­բեր հատ­ված­նե­րում: Թուր­քիան չի պատ­րաստ­վում լքե­լու Ադր­բե­ջա­նը»: Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րարն իր Twitter-ում ցի­նի­կա­բար գրել էր. «Մենք Ղա­րա­բա­ղում կռ­վող Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­ներ չու­նենք, քա­նի որ նրանց բո­լո­րին Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցիու­թյուն է տր­վել»: Իսկ այժմ Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի դեմ ագ­րե­սիա­յին Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյան բա­ցա­հայտ քա­ղա­քա­կան լե­գի­տի­մա­ցում է ի­րա­կա­նաց­վում: Ե­թե նախ­կի­նում նրանք ինչ-որ կերպ փոր­ձում էին քո­ղար­կել, ա­պա այժմ բա­ցա­հայտ են գոր­ծում: Ան­կա­րան հայ­տա­րա­րում է զորք տրա­մադ­րե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին, ե­թե Բա­քուն խնդ­րի: Թուր­քա­կան զոր­քերն ար­դեն Ադր­բե­ջա­նում են: Բա­քուն պաշ­տո­նա­պես խնդ­րում և օ­րի­նա­կա­նաց­նում է թուր­քա­կան զոր­քե­րի ներ­կա­յու­թյունն Ադր­բե­ջա­նում»:


Ըն­դգ­ծենք, որ դեռ չանդ­րա­դառ­նա­լով պա­տե­րազ­մին Թուր­քիա­յի ան­մի­ջա­կան ու լայ­նա­ծա­վալ մաս­նակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ հի­շյալ հայ­տա­րա­րու­թյա­նը, նկա­տի ու­նե­նա­լով միայն ա­հա­բե­կիչ­նե­րի` տա­րա­ծաշր­ջա­նի այլ եր­կր­ներ ու Ռու­սաս­տան ներ­թա­փանց­ման վտան­գը, ՌԴ Պետ­դու­մա­յում ար­դեն սկ­սել են խո­սել Ղա­րա­բա­ղում ՌԴ դե­սան­տա­յին օ­պե­րա­ցիա­յի հնա­րա­վո­րու­թյան մա­սին: Մոսկ­վան ակ­տի­վո­րեն քն­նար­կում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ի­րա­վի­ճա­կի զար­գաց­մա­նը Ռու­սաս­տա­նի ար­ձա­գան­քի տար­բե­րակ­նե­րը:
NSN-ին տված հար­ցազ­րույ­ցում ՌԴ Պետ­դու­մա­յի ԱՊՀ գոր­ծե­րով, եվ­րա­սիա­կան ին­տեգր­ման և հայ­րե­նա­կից­նե­րի հետ կա­պե­րի կո­մի­տեի նա­խա­գա­հի ա­ռա­ջին տե­ղա­կալ Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը թեև ա­սել է, որ վս­տահ չէ, թե Մոսկ­վան չճա­նաչ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ըն­թա­ցող հա­կա­մար­տու­թյու­նում ինչ­պես պետք է վար­վի, սա­կայն հնա­րա­վոր է հա­մա­րել Ռու­սաս­տա­նի դե­սան­տա­յին օ­պե­րա­ցիան:


Ընդ ո­րում, ինչ­պես գրել է «Segodnya.ru»-ն, պատ­գա­մա­վորն օգ­նու­թյան մի քա­նի տար­բե­րա­կի մա­սին է խո­սել. Հա­յաս­տա­նի ռազ­մա­կան նե­րու­ժի ցու­ցադ­րա­կան ու­ժե­ղաց­ման տես­քով, ՀԱՊԿ-ին դի­մե­լու տես­քով` դե­սան­տա­յին օ­պե­րա­ցիա­յի մի­ջո­ցով հայ­կա­կան, ոչ թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի, այլ հայ­կա­կան տա­րած­քը պաշտ­պա­նե­լու հա­մար մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան պատ­ճա­ռով, օ­դա­յին շր­ջա­փա­կու­մը բա­ցե­լու մի­ջո­ցով: Զա­տու­լինն այս­պի­սով թվար­կել է Մոսկ­վա­յի մի­ջամ­տու­թյան հնա­րա­վոր ու­ղի­նե­րը:


«Մենք անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում Վրաս­տա­նին պետք է հս­տակ բա­ցատ­րենք, և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում այն պետք է հան­գիստ ըն­դու­նի, որ անհ­րա­ժեշտ ու­ժերն ու մի­ջոց­ներն իր օ­դա­յին տա­րած­քով պետք է ու­ղարկ­վեն Հա­յաս­տան,- ա­սել է Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը:- Այս ո­րո­շու­մը հար­կադր­ված է, քա­նի որ խոս­քը գրո­հա­յին­նե­րի` Կով­կա­սով մեկ տա­րած­ման մա­սին է, ին­չից կտու­ժեն և՛ Ռու­սաս­տա­նը, և՛ Վրաս­տա­նը, և՛ մնա­ցած բո­լո­րը: Սպառ­նա­լիք է ա­ռա­ջա­նում հայ բնակ­չու­թյան մեծ զանգ­վա­ծի հա­մար, ո­րը պատ­մա­կա­նո­րեն հի­շում է ցե­ղաս­պա­նու­թյունն այդ տա­րած­քում: Մենք պետք է քայ­լեր ձեռ­նար­կենք»:
Պատ­գա­մա­վո­րը շեշ­տել է, որ ու­ժի նման օգ­տա­գոր­ծու­մը հար­կադր­ված կլի­նի, քա­նի որ Ղա­րա­բա­ղում ի­րա­վի­ճա­կի ա­ռա­վել սր­ման պատ­ճա­ռով զի­նյալ­նե­րը «կտա­րած­վեն Կով­կա­սով մեկ», ին­չից կտու­ժեն և՛ Ռու­սաս­տա­նը, և՛ Վրաս­տա­նը, և՛ մնա­ցած բո­լո­րը:
Զա­տու­լի­նի խոս­քով, Ադր­բե­ջանն ու Թուր­քիան խախ­տել են խա­ղա­ղու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում, սրել ի­րա­վի­ճա­կը` ռազ­մա­կան ռևան­շի հաս­նե­լու հա­մար, հետևա­բար նրանց պետք է հի­շեց­նել, թե որ եր­կիրն է գե­րիշ­խո­ղը հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում:


Բա­ցի վե­րոն­շյա­լից, Զա­տու­լի­նը պաշտ­պա­նել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի խոս­քե­րը, որ հա­կա­մար­տու­թյու­նը չու­նի դի­վա­նա­գի­տա­կան լու­ծում Ադր­բե­ջա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով: Ինչ­պես ար­ձա­նագ­րել է պատ­գա­մա­վո­րը, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը փաս­տա­ցի չի շարժ­վում ա­ռաջ` չնա­յած Ռու­սաս­տա­նի բո­լոր ջան­քե­րին: Նրա խոս­քով՝ ադր­բե­ջա­նա­կան կող­մը շա­րու­նա­կում է խա­ղալ հա­սա­րա­կու­թյան առջև. կողմ է հան­դես գա­լիս բա­նակ­ցու­թյուն­նե­րին, հայ­տա­րա­րում է ա­մեն ինչ խա­ղաղ ճա­նա­պար­հով լու­ծե­լու իր պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին, սա­կայն միա­ժա­մա­նակ շա­րու­նա­կում է հար­ձա­կու­մը և «կու­լիս­նե­րում ա­նըն­դու­նե­լի պա­հանջ­ներ է ա­ռա­ջադ­րում»:
Հարկ է ու­շադ­րու­թյուն դարձ­նել, թե Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ինչ քայ­լեր են կա­տա­րում, որ­պես­զի պա­տե­րազ­մում ընդգրկվի նաև Թուր­քիան: Ադր­բե­ջա­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Թուր­քիա­յի խոր­հր­դով կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ է տա­րա­ծում, թե Հա­յաս­տա­նից հր­թի­ռա­յին հար­ված­ներ են հասց­վել իր տա­րած­քին, նաև` բնա­կա­վայ­րե­րին: Այդ­պի­սի հեր­թա­կան ու վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Հա­յաս­տա­նը Գա­բա­լա­յի և Քյուր­դա­մի­րի ուղ­ղու­թյամբ բա­լիս­տիկ հր­թիռ­ներ է ար­ձա­կել, ՀՀ ՊՆ մա­մու­լի քար­տու­ղար Շու­շան Ստե­փա­նյա­նը «Facebook»-ի իր է­ջում ե­րեկ կա­տա­րած գրառ­մամբ հեր­քել է` դրանք գնա­հա­տե­լով «կա­տա­րյալ ան­հե­թե­թու­թյուն և ցի­նիկ սուտ»:


«Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քից որևէ հր­թիռ չի ար­ձակ­վել Ադր­բե­ջա­նի ուղ­ղու­թյամբ»,- հա­վե­լել է նա:
Շա­րու­նա­կե­լով «մի­ջազ­գա­յին հան­րու­թյուն» կոչ­վա­ծին հաս­ցեագր­ված այս­պի­սի կեղծ տե­ղե­կու­թյուն­նե­րի հրա­պա­րա­կու­մը, սու­տը ստի վրա հա­վե­լե­լով և ուռ­ճաց­նե­լով, Ադր­բե­ջա­նը հող է նա­խա­պատ­րաս­տում, որ­պես­զի մի օր ա­սի` դե բա­վա­կա՛ն է, համ­բե­րու­թյունս հա­տավ, և ՀՀ տա­րած­քում գտն­վող ռազ­մա­կան օ­բյեկտ­նե­րին ու բնա­կա­վայ­րե­րին լայ­նա­ծա­վալ հար­ված­ներ հասց­նե­լու ի­րա­վունք վե­րա­պա­հի ի­րեն` այն հաշ­վար­կով, որ դա տե­ղիք կտա ՀՀ-ի հա­մար­ժեք պա­տաս­խա­նին, ին­չից հե­տո պա­տե­րազ­մին լայ­նա­մասշ­տաբ մաս­նակ­ցու­թյան հա­մար Թուր­քիա­յի ձեռ­քերն ա­զատ կար­ձակ­վեն: Այս կա­պակ­ցու­թյամբ հի­շենք «ՌԻԱ Նո­վոս­տի»-ի հետ նույն զրույ­ցում Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի խոս­նակ Մուս­տա­ֆա Շեն­թո­փի ա­սա­ծը.
«Չեմ կար­ծում, որ այդ­պի­սի ա­ռա­ջար­կը (հա­կա­մար­տու­թյան գո­տում Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րի օգ­տա­գործ­ման վե­րա­բե­րյալ) անհ­րա­ժեշտ կլի­նի այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ եր­րորդ կող­մե­րը չեն ներգ­րավ­վել այս հա­կա­մար­տու­թյան մեջ` ան­տե­սե­լով ՄԱԿ-ի բա­նաձևե­րը»,- հայ­տա­րա­րել է Շեն­թո­փը` «եր­րորդ կող­մե­րը» ա­սե­լով, նկա­տի ու­նե­նա­լով թե՛ Հա­յաս­տա­նը, թե՛ Ռու­սաս­տա­նը:


Այ­նու­հետ Շեն­թոփն ա­սել է, որ «Ե­թե Ադր­բե­ջա­նը խնդ­րան­քով դի­մի այս հա­մա­տեքս­տում, ա­պա դա պատ­շաճ կեր­պով կքն­նարկ­վի և կլուծ­վի ինչ­պես Թուր­քիա­յի նա­խա­գա­հի, այն­պես էլ Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի կող­մից»: Իս­կա­պես շատ բա­ցա­հայտ են գոր­ծում, ու պարզ է, թե ինչ են նա­խա­տե­սել և ին­չի են ձգ­տում:
Բնա­կա­նա­բար, հարց կա­րող է ա­ռա­ջա­նալ, թե երբ պետք է սպա­սել վե­րոն­շյալ սցե­նա­րի մեկ­նար­կին: Ցան­կա­ցած պա­հի, բայց հատ­կա­պես հոկ­տեմ­բե­րի վեր­ջից հե­տո: Դա­տե­լով ա­մե­նից, Թուր­քիան ձգ­տում է պա­տե­րազ­մում իր լայ­նա­ծա­վալ ընդգրկման հա­մար նա­խա­պես ի­րա­վա­քա­ղա­քա­կան լիար­ժեք հիմ­նա­վո­րում ա­պա­հո­վել: Բաք­վում հոկ­տեմ­բե­րի 29-ին նա­խա­տես­ված թյուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խոր­հր­դի գա­գաթ­նա­ժո­ղովն, ի թիվս այլ նպա­տակ­նե­րի, թերևս, ա­ռա­ջին հեր­թին, հենց այդ նպա­տակն է հե­տապն­դում:
Թեև Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ռազ­մա­կան ո­լոր­տում մի­մյանց հետ ու­նեն մի շարք պայ­մա­նագ­րեր ու հա­մա­ձայ­նագ­րեր, սա­կայն չու­նեն միա­ցյալ զո­րա­խումբ, ինչ­պես Հա­յաս­տանն ու Ռու­սաս­տա­նը, ա­ռա­վել ևս` դեռ չու­նեն միա­ցյալ բա­նակ: Եվ, ա­հա, ինչ­պես հայ­տա­րա­րել է թուր­քա­կան «Uluslarasi Politika Akademisi» հրա­տա­րա­կու­թյու­նը, վե­րոն­շյալ գա­գաթ­նա­ժո­ղո­վում նա­խա­տես­վում է հայ­տա­րա­րել «Թու­րա­նի միա­ցյալ բա­նա­կի» ստեղծ­ման մա­սին, ո­րը կա­րող է նե­րա­ռել Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի, Ղա­զախս­տա­նի և Թուրք­մենս­տա­նի զին­ված ու­ժե­րը: Նշ­վում է, որ Մոն­ղո­լիան և Ղրղզս­տա­նը ծրագ­րում են կազ­մա­կեր­պու­թյա­նը մաս­նակ­ցել որ­պես դի­տորդ:
Ա­պա­գա օ­րա­կար­գի կե­տե­րից մե­կը Ադր­բե­ջա­նի տա­րած­քում եր­կու թուր­քա­կան ռազ­մա­բա­զա ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րու­թյունն է: Ադր­բե­ջա­նա­կան «Ե­նի Մու­սա­վաթ» թեր­թը նշել է, որ «միաս­նա­կան ռազ­մա­կան կա­ռույ­ցի ստեղ­ծու­մը բա­ցում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րած­քում «հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին» կազ­մա­վոր­ման մաս­նակ­ցու­թյան հե­ռան­կա­րը:
Այս­պի­սով, ըստ Էր­դո­ղա­նի, «այժմ գոր­ծե­լու է վեց պե­տու­թյուն և մեկ ազգ (alti eyalet – bir millet) կար­գա­խո­սը»:


Թեև բա­ցառ­ված չէ, սա­կայն քիչ հա­վա­նա­կան է Թու­րա­նի միա­ցյալ բա­նա­կի ստեղծ­մա­նը Ղա­զախս­տա­նի մաս­նակ­ցու­թյու­նը, ո­րով­հետև ՆԱ­ՏՕ-ի ան­դամ Թուր­քիա­յի հետ նման բա­նակ ստեղ­ծե­լու դեպ­քում Ղա­զախս­տա­նը ստիպ­ված է լի­նե­լու դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ վտար­վե­լու է նշ­ված կազ­մա­կեր­պու­թյու­նից, բո­լոր դեպ­քե­րում, Ռու­սաս­տա­նի կող­մից շատ լուրջ խն­դիր­նե­րի առջև է կանգ­նե­լու: Սա­կայն Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի կող­մից Թու­րա­նի միա­ցյալ բա­նա­կի ստեղ­ծու­մը (մի­գու­ցե նաև Թուրք­մենս­տա­նի ընդգրկմամբ) միան­գա­մայն հնա­րա­վոր ու սպա­սե­լի է: Հա­յաս­տա­նը, Ռու­սաս­տա­նը և ՀԱՊԿ-ը պետք է պատ­րաստ լի­նեն դրան, ինչ­պես նաև պա­տե­րազ­մում Թուր­քիա­յի ԶՈՒ լայ­նա­մասշ­տաբ ընդգրկմա­նը:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 6004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ