Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Covid-ով վարակված հոսպիտալացման ենթակա մարդիկ կան, որ սպասում են հիվանդանոցներում տեղ ազատվելուն

Covid-ով վարակված հոսպիտալացման ենթակա մարդիկ կան, որ սպասում են հիվանդանոցներում տեղ ազատվելուն
23.10.2020 | 11:09

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը սթափվելու ու հակահամաճարակային կանոններին հետևելու կոչ է անում:

Խոսքն ուղղում է հատկապես երիտասարդներին, որ կարող են օրինակ ծառայել տարեցներին. «Անկախության սիրելի սերունդ, դուք առավել քան տեղեկացված եք ու ինքներդ կարող եք օրինակ լինել ձեր կարգապահությամբ, խստապահանջությամբ: Դիմակը պետք է ճիշտ կրել: Դիմակը ծնոտին կամ, առավել ևս, ձեռքին դնելով՝ վիրուսին չեք խաբում: Ճիշտ է՝ երիտասարդները թեթև են տանում հիվանդությունը, բայց վարակը կարող են տուն տանել ու վարակել ընտանիքի ավագ անդամին: Ու դա, բոլորս գիտենք, որ կարող է ճակատագրական լինել»:


Մասնագտեն ասում է նաև, որ կորոնավիրոսով վարակվելու դեպքերի թվային աճն առողջապահական համակարգը կարող է կոլապսի հանգեցնել: Հնարավոր է՝ այնպիսի պահ գա, հավելեց, որ ծանր հիվանդներին հոսպիտալացնելու համար հիվանդանոցներում ազատ տեղեր չլինեն: «Այսօր շուրջ 2000 հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցներում են բուժվում: Բազմաթիվ են դեպքերը, երբ կարիք կա մարդկանց հոսպիտալացնելու, բայց պետք է սպասեն, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում: Կամ պացիենտներին մի քանի օր բուժելուց ու վիճակը կայունանալուց հետո դուրս ենք գրում, որպեսզի կարողանանք հաջորդին ընդունել»,- ներկայացնում է ԱՆ ներկայացուցիչը:


Հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվում ռազմաճակատում վարակը կանխելու ուղղությամբ, ռազմաճակատ մեկնելուց առաջ արժե՞ արդյոք նախապես թեստավորել կամավորներին, Պարոնյանն այսպես է արձագանքում. «Հայաստանում արձանագրվող յուրաքանչյուր դեպքի համար իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, բոլորի տվյալները փոխանցվում են նաև պաշտպանության նախարարությանը, որպեսզի հնարավորինս կանխարգելենք վիրուսի արտահոսքը դեպի ռազմաճակատ: Քանի որ ոչ միշտ է հայտնի, թե ով երբ է մեկնում ռազմաճակատ, թեստավորումը նպատակահարմար չէ կազմակերպել: Բացի այդ, Արցախում աշխատող մեր ընկերների կողմից անընդհատ իրականացվում է հսկողություն և հետազոտություն»:

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ