Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նկար­չի ժա­մա­նա­կը

Նկար­չի ժա­մա­նա­կը
27.11.2020 | 03:08

«Նա ե­րա­զում էր մի ամ­բողջ փո­ղոց ձևա­վո­րել Երևա­նում, կա­տա­րել ֆան­տաս­տիկ բե­մա­կա­նա­ցում­ներ իր իսկ ռե­ժի­սու­րա­յով և սցե­նա­րով, ար­դիա­կան ձևա­վո­րում­նե­րով։
Սա­կայն...»
Պո­ղոս ՀԱՅ­ԹԱ­ՅԱՆ
«Հեն­րի Է­լի­բե­կյան»


ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԻ ՕԱ­ԶԻ­ՍՈՒՄ
Նա­խորդ դա­րի 60-ա­կան­նե­րին կեր­պար­վես­տի բազ­մա­թիվ ծիա­ծան­ներ էին կապ­վել երկ­րի երկ­նա­կա­մա­րում։ Եր­կու կեր­պար­վես­տա­յին հրա­բուխ­ներ՝ Սա­րյանն ու Քո­չա­րը, ի սր­տե օրհ­նում էին նոր տա­ղանդ­նե­րի ծնունդն ու վե­րել­քը։ Հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տում ան­նա­խա­դեպ վե­րելք էր, զար­մա­նա­լի, նո­րա­րար և տա­ղան­դա­վոր կեր­պար­վես­տա­գետ­ներ էին ի հայտ ե­կել վրձ­նամ­տա­ծո­ղու­թյամբ մի­մյան­ցից խիստ տար­բեր, սա­կայն նույ­նա­կան ի­րենց գե­ղար­վես­տա­կան ա­ռա­քե­լու­թյամբ՝ ար­ժա­նի լի­նել ազ­գա­յին կեր­պար­վես­տի ի­րենց վի­ճակ­ված ժա­մա­նա­կին։ Վրույր Գալս­տյան և Մի­նաս Ա­վե­տի­սյան, Ա­շոտ Հով­հան­նի­սյան ու Էդ­վարդ Արծ­րու­նյան, Մար­տին Պետ­րո­սյան և Ռո­բերտ Է­լի­բե­կյան... նաև Գա­յա­նե Խա­չատ­րյան, Ալ­բերտ Պար­սա­մյան, Է­դուարդ Խա­րա­զյան, Եր­վանդ Խո­ջա­բա­շյան, Բե­նիկ Պետ­րո­սյան, Հրա­չյա Հա­կո­բյան, Սեյ­րան Խաթ­լա­մա­ջյան, Հեն­րիկ Սի­րա­վյան և Հեն­րի Է­լի­բե­կյան։ Այս շր­ջա­նը զար­մա­նա­լի բռն­կում է. չէ՞ որ աս­պա­րե­զում էին Սա­րյա­նի և Քո­չա­րի տա­ղան­դա­վոր հո­գե­զա­վակ­նե­րը՝ Հա­կոբ Կո­ջո­յանն ու Մհեր Ա­բե­ղյա­նը, Հա­րու­թյուն Կա­լենցն ու Մի­քա­յել Գյուր­ջյա­նը, Հով­հան­նես Զար­դա­րյա­նը և Ռու­բեն Շահ­վեր­դյա­նը, Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նը և Ար­փե­նիկ Նալ­բան­դյա­նը։ Թվար­կու­մը կա­րե­լի է շա­րու­նա­կել, հա­յոց կե­նա­րար գե­նը պատ­մա­կան մի նպաս­տա­վոր ակն­թար­թում մշա­կույ­թի, գի­տու­թյան և ար­վես­տի ո­լորտ­նե­րում փայ­լուն ար­դյունք­ներ էր ար­ձա­նագ­րում։ Բայց վե­րա­դառ­նանք 20-րդ դա­րի 60-ա­կան թվա­կան­ներ, դե­պի «Երկ­րի կեր­պար­վես­տի օա­զի­սը»՝ 60-ա­կան­նե­րի հայ կեր­պար­վես­տի շլա­ցու­ցիչ բռն­կու­մը։


Ա­նու­րա­նա­լի է Հեն­րիկ Ի­գի­թյա­նի ծան­րակ­շիռ դե­րա­կա­տա­րու­մը։ Ան­կեղծ ա­սած, ե­թե չլի­ներ Ի­գի­թյա­նը, նրան անհ­րա­ժեշտ էր ստեղ­ծել։ Նա, ինչ­պես Սևա­կը 60-ա­կան­նե­րի գրա­կան ան­դաս­տա­նում, նո­րա­րա­րու­թյան ա­ռա­գաստն էր պար­զել ազ­գա­յին կեր­պար­վես­տում և պա­տե­րազմ էր հայ­տա­րա­րել մեր ազ­գա­յին-պե­տա­կան ինք­նու­թյու­նը ճա­րա­կող գա­վա­ռամ­տու­թյա­նը։
Մի ա­ռի­թով նա նշել է. «Եր­ջա­նիկ է ոչ թե նա, ով զբոս­նում է հարթ ու տրոր­ված ճա­նա­պար­հով, այլ նա, ով եր­բեմն նույ­նիսկ սայ­թա­քե­լով ընկ­նում է ու ջարդ­վածք­ներ ստա­նում, ամ­րա­նա­լով նյու­թի դժ­վա­րու­թյան, իր առջև դրած խն­դիր­նե­րի դեմ մղած պայ­քա­րում, ար­վես­տի նոր, անս­պառ շեր­տե­րի յու­րաց­ման, ծան­րա­միտ­նե­րի քա­րա­ցա­ծու­թյան դեմ մղ­ված պայ­քա­րում և այն պայ­քա­րում, ո­րը տար­վում է վերջ­նա­կան հա­մար­վող տե­սակ­նե­րի դեմ»։ «Վերջ­նա­կան տե­սակ­նե­րի» հրա­շա­լի կո­հոր­տան ձեզ վա­ղուց ծա­նոթ է։ Եվ այդ կո­հոր­տա­յում իր ու­րույն տեղն ու դերն ու­ներ Է­լի­բե­կյան նկար­չա­կան տոհ­մի ա­վա­գու­թյամբ երկ­րոր­դը՝ Հեն­րի Վա­ղար­շա­կի Է­լի­բե­կյա­նը։

Հեն­րիկ Ի­գի­թյա­նի եր­բեմն հա­կա­սա­կան, հա­ճախ իր ապ­րած ժա­մա­նա­կի տի­րույթ­նե­րում խո­րա­պես չըն­կալ­վող կեր­պա­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կգ­նա­հատ­վի ըստ ար­ժան­վույն։ Մաս­նա­վո­րա­պես, «Ռոս­լին» ար­վես­տի հան­դե­սի ա­ռա­ջի­կա հա­մար­նե­րից մե­կում կփոր­ձենք նո­րո­վի հաս­կա­նալ նրան։

ԽԱՐԽ­ԼԵԼ՝ ՍՏԵՂ­ԾԵ­ԼՈՎ
Հեն­րի Է­լի­բե­կյա­նը ծն­վել է Թբի­լի­սիում՝ 1936¬ին։ Հա­վա­նա­բար Վա­ղար­շակ Է­լի­բե­կյա­նի թա­տե­րա­կա­նաց­ված հե­քիաթ­ներն են կան­խո­րո­շել պա­տա­նի Հեն­րիի կյան­քի ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը։ Նա ընտ­րում է դե­րա­սա­նի մաս­նա­գի­տու­թյու­նը՝ 1954-56 թվա­կան­նե­րին սո­վո­րե­լով Երևա­նի գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տում։ Բայց գե­ղան­կարն ու քան­դա­կը նրա նե­րաշ­խար­հում օր օ­րի դառ­նում են դրու­թյան տե­րը։ 1967-ին՝ բա­վա­կա­նին ու­շա­ցած։ Տա­րե­կից­նե­րը վա­ղուց էին բուհն ա­վար­տել ու ի­րենց ճա­նա­պարհ­ներն էին հար­թում կեր­պար­վես­տի բա­վիղ­նե­րում, Հեն­րին 31 տա­րե­կա­նում է ա­վար­տում գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի գե­ղան­կար­չու­թյան բա­ժի­նը։ Մեկ տա­րի անց մեկ­նում է Մոսկ­վա, ե­րեք տա­րի ապ­րում և ստեղ­ծա­գոր­ծում է խոր­հր­դա­յին կայս­րու­թյան մայ­րա­քա­ղա­քում։ Նրա վե­րա­դար­ձը Երևան պայ­մա­նա­վոր­ված էր երկ­րում սե­փա­կան, եր­բեմն գրե­թե ան­հա­վա­նա­կան մտահ­ղա­ցում­ներն ի­րա­կա­նաց­նե­լու ե­րա­զան­քով։ 1971-80-ա­կան­նե­րին ստեղ­ծում է ան­նա­խա­դեպ մի դի­ման­կա­րա­շար, պատ­կե­րե­լով նկա­րիչ­նե­րի, բա­նաս­տեղծ­նե­րի և կոմ­պո­զի­տոր­նե­րի՝ Կո­մի­տաս և Չա­րենց, Փի­րոս­մա­նի և Թաի­րով, Բեթ­հո­վեն, Վախ­թան­գով, Մե­յեր­խոլդ, Փա­րա­ջա­նով և այլք։ Հե­տո ե­կավ բնան­կա­րի և նա­տյուր­մոր­տի ժա­մա­նա­կը։ Բայց ա­վե­լի տե­ղին է հի­շել ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի տնօ­րեն Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նի «Հայ կեր­պար­վես­տի զար­գաց­ման ու­ղի­նե­րը 19-20-րդ դա­րե­րում» աշ­խա­տու­թյան մեջ նրան նվիր­ված հատ­վա­ծը. «Ան­հան­գիստ, պրպ­տող, ա­նընդ­հատ ո­րո­նող, գե­ղար­վես­տա­կան ար­տա­հայ­տու­թյան նոր ձևեր փնտ­րող, ա­վան­գար­դիզ­մի ան­սո­վոր, հա­ճախ էքս­ցենտ­րիկ, լեզ­վով դի­տո­ղին դի­մող ար­վես­տա­գետ է Հեն­րի Է­լի­բե­կյա­նը։ Ե. Քո­չա­րի նման նա նույն­պես իր ու­ժե­րը փոր­ձում է կեր­պար­վես­տի տար­բեր տե­սակ­նե­րի մեջ, ստեղ­ծա­գոր­ծա­կան մո­լե­ռան­դու­թյամբ ու հա­մա­ռու­թյամբ ձգ­տում է խարխ­լել դրանց ար­տա­հայտ­չա­կան սպե­ցի­ֆիկ սահ­ման­նե­րը, նկար­չու­թյա­նը՝ տա­րա­ծա­կան ու ծա­վա­լա­յին, իսկ քան­դա­կա­գոր­ծու­թյա­նը՝ ժա­մա­նա­կա­յին չա­փում հա­ղոր­դել, շարժ­ման մեջ դնել։ Հ. Է­լի­բե­կյա­նի ար­վես­տը նույն­պես ա­ռանձ­նա­նում է պլաս­տի­կա­կան էք­սպ­րե­սիվ լեզ­վով, գու­նա­յին սուր ըն­կա­լում­նե­րով, ա­սո­ցիա­տիվ վառ ստեղ­ծա­բա­նա­կան-իմպ­րո­վի­զա­ցիոն ա­զատ, ան­կաշ­կանդ մտա­ծո­ղու­թյամբ»։
Ան­կաս­կած ար­ժե Հեն­րի Է­լի­բե­կյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նել տո­ղե­րիս հե­ղի­նա­կի ժա­մա­նա­կին մտահ­ղա­ցած «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կում և երկ­րի այլ քա­ղաք­նե­րի զբո­սայ­գի­նե­րում։ Բայց այս ա­մե­նը կի­րա­կա­նա­նա միայն այն­պի­սի Հա­յաս­տա­նում, ո­րը հեն­ված կլի­նի «Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» հիմ­նադ­րույթ­նե­րի վրա։
Տիար Հեն­րին խարխ­լում էր՝ ստեղ­ծե­լով։ Եվ այ­սօր ի­րա­կա­նա­նա­լի է նրա պատ­գա­մը՝ խարխ­լենք ստեղ­ծե­լով։

ԴԱ­ՎԱ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ՝ ԳԵՐ­ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱ­ԿԻՑ ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏՈՒՄ
(ի զեն)
Ար­գո գե­ղան­կա­րիչ­ներ, հար­գար­ժան քան­դա­կա­գործ­ներ, մտո­վի տես­նում եմ ձեզ Սա­րյան փո­ղո­ցում և Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում, Բաղ­րա­մյան և Տիգ­րան Մեծ պո­ղո­տա­նե­րում, առ­հա­սա­րակ բո­լոր այն վայ­րե­րում, որ­տեղ իշ­խա­նա­կույ­տը հան­րա­պե­տու­թյան ոս­տի­կա­նու­թյա­նը վե­րա­ծել է ա­հա­բեկ­չա­կան բիրտ ու­ժի, ո­րը կի­րառ­վում է հա­նուն պե­տա­կա­նու­թյան ինք­նու­թյան ցույ­ցի ե­լած ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ։ Նկա­րեք ոս­տի­կա­նու­թյա­նը կցորդ­ված դի­մա­կա­վոր­նե­րին, դրանց թի­կուն­քում ուր­վագ­ծեք այս ե­լու­զակ­նե­րի դր­դիչ­նե­րին և կն­քա­հայ­րե­րին։

Պատ­մա­կան պա­հը հա­սու­նա­ցել է, որ նկա­րեք «դժ­գույն և դժ­բախտ քա­ղաք» բեր­դա­քա­ղա­քը, և նրա կենտ­րո­նում եր­կու խրախ­ճան­քի հան­գր­վան։ Ա­ռա­ջի­նում մի սե­ղան է տե­ղադր­ված, ո­րի շուրջ, մու­ղա­մի նվա­գակ­ցու­թյան տակ, թեյ են խմում եր­կու տիկ­նայք` Մեհ­րի­բա­նը և Ան­նան։ Երկ­րորդ հան­գր­վա­նում կազ­մա­կեր­պեք մի քան­դա­կա­գոր­ծա­կան սիմ­պո­զիում և կեր­տեք բեր­դա­քա­ղա­քի բա­նա­լի­նե­րը հրո­սա­կին հանձ­նող ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­րա­կազ­միկ դա­վադ­րու­թյան բո­լոր շա­հա­ռու­նե­րին, ո­րոնք նույն մու­ղա­մի ու­ղեկ­ցու­թյամբ հար­բում ու նշում են պե­տա­կա­նա­կոր­ծան դա­վի դի­վա­յին հաղ­թա­նա­կը։ Քիչ հեռ­վում ա­հա տես­նում եմ War Conzo նա­խագ­ծի հե­ղի­նակ Սե­մյոն Պե­գո­վին, ո­րի ար­ձա­նի մոտ հարկ է մի պղն­ձա­ձույլ վա­հա­նակ տե­ղադ­րել և վրան ոս­կե­տառ քա­րագ­րել վեր­ջի­նիս պատ­մա-քա­ղա­քա­կան հռ­չա­կա­գի­րը. «Ես ևս մեկ ան­գամ կրկ­նում եմ, որ գի­տեմ, հա­մոզ­ված եմ, ու­նեմ ա­պա­ցույց­ներ, որ Շու­շին հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագ­րե­լու պա­հին, նախ­քան Ադր­բե­ջա­նի դրո­շի օ­րը, չէր գրավ­վել ռազ­մա­կան ճա­նա­պար­հով։ Դա ամ­բող­ջո­վին ճշ­մար­տու­թյուն է։ Շու­շիում գտն­վել են Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը»։

ԱՆ­ՊԱՐ­ՏԵ­ԼԻ ԱԶ­ԳԸ ՈՐՄ­ՆԱՆ­ԿԱ­ՐՈՒՄ
Վար­դա­նանց ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին նվիր­ված հրա­շա­լի որմ­նան­կար­ներ են ստեղծ­վել։ Հան­րա­հայտ է Գրի­գոր Խան­ջյա­նի «Վար­դա­նանց պա­տե­րազ­մը»։
Այ­սօր անհ­րա­ժեշտ է գնա­հա­տել պատ­մա­կան լր­ջա­գույն պա­հը և այն պատ­կե­րել որմ­նան­կա­րում։


Չեմ խու­սա­փում և ձեզ եմ ներ­կա­յաց­նում ստեղծ­վե­լիք որմ­նան­կար­նե­րի գա­ղա­փա­րը՝ Հա­յաս­տա­նը և հայ ազ­գը չեն պարտ­վել այս վեր­ջին պա­տե­րազ­մում։ Հա­յաս­տա­նի, հա­մայն հա­յու­թյան և ազ­գա­յին ինք­նու­թյան դեմ սան­ձա­զերծ­վեց սան­ձար­ձա­կու­թյամբ նա­խօ­րի­նա­կը չու­նե­ցող դա­վա­դիր մի գոր­ծըն­թաց։ Ստեղծ­վե­լիք որմ­նան­կա­րում լույ­սի մեջ մտո­վի տես­նում եմ ազ­գի և պե­տու­թյան հա­մար նա­հա­տակ­ված զին­վո­րին ու սպա­յին, կա­մա­վո­րա­կան­նե­րին և, ի­հար­կե, Ար­ցա­խի փա­ռա­պանծ ժո­ղովր­դին։ Որմ­նան­կար­նե­րի մթին խոր­շե­րում պատ­կե­րեք պե­տա­կա­նա­կոր­ծան դա­վի գե­րա­գույն հա­կա­հե­րոս­նե­րին։
Այս­պի­սով, ստեղծ­վե­լիք, կաս­կած չու­նեմ, տա­ղան­դա­վոր որմ­նան­կար­նե­րում կեր­պա­վո­րեք 2020-ի դրախտն ու դժոխ­քը։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Հենրի Էլիբեկյան, «Հայացք»
Դիտվել է՝ 32730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ