Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխանությունում կա՞ մեկը, որ բովանդակային բանավեճի կբռնվի Վազգեն Մանուկյանի հետ

Իշխանությունում կա՞ մեկը, որ բովանդակային բանավեճի կբռնվի Վազգեն Մանուկյանի հետ
16.01.2021 | 17:22

Արդեն երկու օր է «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպումներ է անցկացնում մարզերի բնակիչների հետ։ Երեկ նա Գյումրիում էր, այսօր՝ Վանաձորում։ Քաղաքական դաշտում տևական ժամանակ քննարկումների նման սպեկտոր չի եղել։ Հանրային ու քաղաքական դաշտն արդեն երեք տարի մխրճված է ճղճիմ ու մակերեսային քննարկումների մեջ։ Գործող իշխանության ներկայացուցիչները ծանծաղ մտքեր են հայտնում, մակերեսային ու անգրագետ ձևակերպումներ են շաղ տալիս, վիրտուալ հարթակում էլ հայհոյում ու մարդկանց անձնական տիրույթ են խցկվում։ Ոչ ներքին, առավել ևս ոչ էլ արտաքին հարցերում ասելիք, գաղափար, հայեցակարգ չեն ներկայացնում կամ էլ այնպիսի տեսակետներ են հայտնում, որ ճիշտ կլինի ընդհանրապես լռեն։ Մանուկյանը խոսում է և ներքին խնդիրներից, և արտաքին հարաբերություններից, և լուծման տարբերակներ նշում։


Այսօր կա՞ իշխանությունում մեկը, որ կարող է ընդդիմության թեկնածուի հետ բովանդակային բանավեճ ծավալել ու կոնկրետ նշել, թե որն է այս իշխանության տեսլականն այս կամ այն հարցում։ Հակադարձել, իրենց դիրքորոշումը պատճառաբանել ու արդարացնել։ Թե՞ միայն կսահմանափակվեն «նախկինների թեկնածու» ոչինչ չասող ու անհեթեթ որակումով ու իրենց «առաքելությունն» ավարտած կհամարեն։ Վազգեն Մանուկյանը, օրինակ, Հայաստանի արտաքին հարաբերությունները ճիշտ կառուցելու և համախոհներ ունենալու հարցում կարևորեց Չինաստանի հետ լուրջ աշխատանքներ տանելը։ Իսկ որևէ մեկն այս ընթացքում լսե՞լ է Փաշինյանի կամ նրա իշխանության որևէ անդամից հայ-չինական հարաբերությունների տեսլականի մասին։ Ընդդիմության թեկնածուն բացի այն, որ փորձ ու գիտելիք ունի, այլև Հայաստանի անկախության ակունքներում կանգնած մարդ է և լավ գիտի երրորդ հանրապետության ողջ ընթացքը, պատմությունը։ Մի բան, որը հասու չէ այս իշխանությունում ոչ մեկին, իսկ եթե ոմանք էլ կցկտուր ինչ-որ բաներ գիտեն, այնքան են աղավաղում ճշմարտությունը, որ խճճվում են անգամ իրենց հորինվածքում։


Դրա համար այս իշխանությունը Վազգեն Մանուկյանի հետ երբեք չի կարող բովանդակային բանավեճի մեջ մտնել, ահա թե ինչու իր ընտրազանգվածի համար ընտրել է հեշտ մարսվող միակ «ամենադյութիչ» թեզը՝ Մանուկյանը թալանչիների, կոռումպացվածների, նախկինների «մարդն» է, ուստի պիտի ամենավերջին ձևով հայհոյել ու պիտակավորել նրան։ Ու այս մարդկանցիցի ոչ մեկը կես վայրկյան անգամ չի խորանում, իսկ այս 3 տարվա կոռուպցիայի համար ում պիտի հայհոյել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ