Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արթուր Վանեցյան. Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է

Արթուր Վանեցյան. Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է
16.01.2021 | 21:09

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին ու ասաց՝ այն, ինչ իրենք արել են ռազմադաշտում, գնահատականը տրվել է ՊԲ հրամանատրության կողմից։

«Այն ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ ու իմ կողմնակիցների նկատմամբ, բանականություն ունեցող որևէ մարդ այդ ստահոդ լուրերին չի կարող հավատալ», - այսօր լրագրողներին ասաց Վանեցյանը: Նա հիշեցրեց՝ երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել է՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է։ «Ցավոք սրտի, այդ կանխատեսումս իրականություն դարձավ։ Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ և ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ ու պաշտպանել մեր հայրենիքը, եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե խախտում է ու կատարում ինչ-որ պատվերներ, առավել ևս, սազական չէ տղամարդուն», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։ Վանեցյանն ընդգծեց՝ ինքն ու իր ջոկատը մարտնչել են ամենաթեժ ու դժվար տեղերում։

Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ում հանձնարարված էր Շոշ գյուղի հատվածի պաշտպանությունը, որտեղ էլ իրենք իրականացրել են իրենց հերթապահությունը, մասնակցել մարտական գործողություններին, խոսել է, խոսել է նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։

Դիտվել է՝ 3048

Մեկնաբանություններ