ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ահմեդ Դավութօղլու. Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից

Ահմեդ Դավութօղլու. Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից
18.01.2021 | 21:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է ապստամբների «ռազմական խնամակալության» ներքո և շուտով նրանց իսկ ձեռքով «իշխանությունից դուրս կնետվի», հայտարարել է ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ahval-ը։


«Էրդողանը ներկայում գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամքի ներքո»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997-ի հետմոդեռնիստական հեղաշրջումը, որի ժամանակ զինվորականների ճնշման տակ հրաժարական է տվել Նեջմեթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունը։ «Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանին շուտով դուրս կնետեն։ Պարոն Էրդողանը շփոթության մեջ է, նրան շատ դժվար կլինի հաղթել «Ժողովրդական դաշինքի» հետ ընտրություններում»,-հավելել է նա։ Դավութօղլուն Էրդողանին նաև մեղադրել է հիպոթետիկ քաղաքականություն վարելու համար, որը, նրա խոսքով, հիմնված չէ սկզբունքների վրա:


«Ապագա» կուսակցության առաջնորդը նաև քննադատել է Էրդողանին իր կուսակցության՝ օրերս ծեծի ենթարկված փոխնախագահ Սելչուկ Օզդաղին առողջություն չմաղթելու համար։ Նրա խոսքով՝ «Էրդողանը լուրջ չի ընդունել այդ հարձակումը և նույնիսկ օրենսդիրին շուտափույթ ապաքինում չի մաղթել և չի խոստացել գտնել մեղավորներին»։

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ